Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տնտե­սա­կան դրու­թյու­նը ծան­րա­նում է, իսկ կառավարությունը փոր­ձում է նոր «ձեռք­բե­րում­ներ» ցույց տալ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Համավարակի արդյունքում շարունակում է վատանալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Թվում էր, թե կարանտինի հայտարարման ժամանակաշրջանից հետո բիզնեսի դրությունը բարելավվելու է, տնտեսությունը սկսելու է շնչել, բայց համաճարակը շարունակում է տարածվել, իսկ տնտեսական դրությունն ավելի է ծանրանում։

Եվ այս իրավիճակում խոսել տնտեսական հեղափոխության մասին՝ ուղղակի անիմաստ է։ Թեպետ, տնտեսագետների մեծ մասն այդ ձևակերպումն իմաստազուրկ էին համարում դեռ մինչ համավարակը: 

Իսկ գլխավոր գործը, որ պետք է անի իշխանությունը ճգնաժամը հաղթահարելու համար, այն է, որ նոր լուծումներ մշակի և նախաձեռնություններով հանդես գա։ Սա ենթադրում է, որ առավել քան նպաստավոր պայմաններ պետք է ստեղծվեն բիզնեսի համար, կիրառվեն տնտեսական գործունեությունը խրախուսելու տարբերակներ, քայլեր ձեռնարկվեն նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։

Սակայն գործադիրի քայլերը անտոկոս վարկեր տրամադրելուց ու սոցիալական աջակցության փաթեթներ տրամադրելուց այն կողմ չեն անցնում, չկան խոշոր տնտեսական նախագծեր և ներդրումներ, իսկ ամենամասշտաբային նախաձեռնությունը, որի վրա հույս են դրել իշխանությունները, անցյալ տարի թերակատարված կապիտալ ծախսերի իրականացումն է։ 

Քանի որ գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները մտահոգության տեղիք են տալիս, ապա այս ֆոնին հետաքրքրական է, որ տևական ժամանակ վարչապետը խուսափում էր իր ֆեյսբուքյան էջում տնտեսական ցուցանիշներ հրապարակել։ 

Եվ սա այն դեպքում, որ Փաշինյանը հակված է պարբերաբար ցուցանիշների միջոցով ցույց տալ, թե իր գլխավորած կառավարությունն ինչ «աննախադեպ ձեռքբերումների» է հասել։

Սակայն Փաշինյանն այս անգամ չկարողացավ համբերել և օրերս փորձեց հանրությանը ներկայացնել ցուցանիշներ այն մասին, թե աշխատատեղերի վերականգնման գործընթաց է գնում։ Ըստ այդմ, վարչապետի ներկայացրած տվյալների համաձայն, մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 471 աշխատատեղերից 50 094-ը:

Այդուհանդերձ, պարզ չէ, թե վարչապետը որտեղից է վերցրել նշված ցուցանիշները, քանի որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, ապրիլին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը եղել է 61 133։ 

Եվ գործազրկության այս ցուցանիշը չի նշանակում, թե միանգամից մեկ ամսվա ընթացքում այդքան թվով մարդիկ ընթացքում գործազուրկ են դարձել։

 

Ու շատ տարօրինակ է, որ ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների, 2020 թվականի հունվարին ապրիլի համեմատությամբ գործազրկության ավելի մեծ ցուցանիշ է գրանցվել՝ 62 004։ 

Ընդ որում, 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների համեմատությամբ մի բան էլ գործազրկության անկում է նկատվել, քանի որ գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին եղել է 64 830, իսկ 2020 թվականի հունվար-ապրիլին՝ 61 727։ 

Ամեն դեպքում պաշտոնական վիճակագրությանը հանրությունը լուրջ չի վերաբերվում, քանի որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ դրական ցուցանիշներ և աճեր ցույց տան։ Սակայն այսքանից հետո կարելի է ենթադրել, որ միգուցե վարչապետ Փաշինյանը աշխատատեղերի վերականգնում ասելով՝ նկատի է ունեցել աշխատողների այն հատվածին, որոնք ողջ ապրիլի ընթացքում հարկադիր պարապուրդի էին մատնվել, և կարանտինի ավարտից հետո արդեն պետք է աշխատանքային ռիթմի մեջ մտնեին։

Բայց եթե կարանտինային պարապուրդից հետո աշխատավորները անցնում են իրենց բնականոն գործին, ապա հարց է, թե այստեղ ո՞րն է կառավարության ձեռքբերումը։ Եթե իրապես փակված աշխատատեղերի փոխարեն նորերն են ստեղծվել, ապա Փաշինյանն էլ ինչո՞ւ է ընկնում սար ու ձոր, թող տվյալներ ներկայացնի նոր աշխատատեղերի ստեղծման մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Թրամփը, Պուտինը և Չինաստանի նախագահ Սին հանդիպելու են Շենժենում «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»ԱՄՆ-ում համազգային տագնապ է․ երկրի բոլոր օդանավակայաններից դադարեցվել են թռիչքները Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության գործով նոր մանրամասներ․ ինչ է հայտնի կասկածյալի մասին 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»ԱՄՆ-ի օդային հաղորդակցության լայնածավալ խափանումից տուժել է մոտ 1,5 մլն մարդ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած