Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լղոզ­ման ու դե­ֆոր­մաց­ման վտան­գը. իրա­վի­ճա­կը բարդ խնդիր­նե­րի է հան­գեց­նե­լու

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջին շրջանում փորձագիտական ու հասարակական հատվածի ներկայացուցիչները բարձրաձայնում են օրենսդրական մի շարք նախագծեր ԱԺ բերելու մասին, որոնք չեն քննարկվել մասնագիտական շրջանակների հետ: Կան դեպքեր, երբ անգամ պետական մարմիններ չեն ուղարկվում՝ ընտրելով միանգամից միջազգային փորձաքննության ուղարկելու ճանապարհը:

Հաճախ փորձագետներն ակնարկում են նաև տարիներ առաջ մերժված օրենսդրական նախագծերը «copy-paste» անելու մասին: Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը իրավիճակից բխող խնդիրներ է տեսնում: «Կառավարման համակարգի մեջ կարևոր դեր ունի օրենսդիրը՝ կառավարումը պետք է իրականացվի օրենքների հիմքով: Օրենքի նախագիծը մինչև օրենք դառնալը մի շարք փուլերով պետք է անցնի, որի իրականացման պատասխանատուն օրենսդիրն է: Նաև հանրային քննարկումներ պետք է լինեն, փորձագիտական շրջանակները պետք է աշխատեն տվյալ նախագիծն օրենք դարձնելու համար:

Բայց մեր երկրում ձևակերպումը մի քիչ այլ է. պատգամավորները քննարկում են, ուղարկում միջազգային կառույցներին՝ հաճախ դրանք չդնելով նաև հանրային քննարկման: Բայց օրինաստեղծ գործընթացը շահագրգիռ բոլոր կողմերին պետք է ընդգրկի: Այդ համատեքստում խրախուսվում է թափանցիկ աշխատանքը, որովհետև օրենքները գրվում են քաղաքացիների համար: Բայց մենք թափանցիկության խնդիր ունենք՝ մեզ հաշվետու չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Իրավիճակի առաջին պատճառն, ըստ Ս. Սերոբյանի, կադրերի սխալ ընտրությունն է. «Բացի այդ, հանրության լայն շրջանակներից թաքցնում են օրենքներ, որ շեղեն կարևոր դետալներից: Բայց այդ օրենքները ծածուկ անցկացնելուց հետո հանդիպում են ժողովրդի դիմադրությանը ու հարցնում՝ ինչո՞ւ է իշխանության վարկանիշն անկում ապրում: Ազգային ժողովում բամբասանքի մակարդակից վեր չեն բարձրացել, իշխանական խմբակցության 88 պատգամավորներից գրեթե որևէ մեկը հանդես չի եկել լուրջ օրենսդրական նախաձեռնությամբ:

Սա ոչ պրոֆեսիոնալ լինելու օրինակ է: Կարծում եմ՝ մնացել են փողոց փակելու տրամադրության տակ և չեն գիտակցում, որ մտել են պետական ապարատ և երկրի կարևորագույն մարմինն են ղեկավարում: Պետական մարմինների մեջ փոխկապակցված աշխատելաոճ չկա, որովհետև մինչ օրս չեն գիտակցում, որ գոյություն ունեն օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ»:

Սիրանուշ Սերոբյանը կարևորում է այն կապը, որը պետք է լինի օրենսդիր, գործադիր իշխանությունների և պետական այլ մարմինների միջև. «Բայց պետական մարմինների միջև կապը խզված է, կա ոչ պրոֆեսիոնալ թիմ, իսկ ավելի փորձառու, տարիքով կադրերի դիտողությունները չեն ընդունվում: Մարդիկ պատահաբար են հայտնվել՝ ուղղակի փողոց են փակել ու այսօր պետական պաշտոն են զբաղեցնում: Սա է խնդիրը, որ նրանք չգիտեն, թե ի՞նչ գործիքակազմ կա, ըստ որի՝ օրենսդիրն ու գործադիրը կարող են միմյանց հետ համագործակցել:

Այդ համագործակցության բացը գալիս է այն կադրերի խնդրից, որոնք պետք է մեկը մյուսին ինֆորմացիա փոխանցեն՝ պետական ինստիտուտի աշխատանքն ապահովելու համար: Բյուրոկրատական համակարգի խնդիր կա այստեղ, որովհետև մեկը մյուսին ճնշում է, մեկը մյուսի հետ չի համագործակցում: Ու սա է պատճառը, որ մի նախարարությունից մյուսին ինֆորմացիա չի հասնում: Արդյունքում խնդիրներ են առաջանում ու հետո պարզվում է, որ մի օրենքը քննարկվել է, մյուսը՝ ոչ, կամ էլ կառավարության կոնկրետ ստորաբաժանում տեղյակ չի լինում, որ ընդունված օրենքը նույն ստորաբաժանման մասին է: Այս բյուրոկրատական քաշքշուկի մեջ իրենք կորցնում են բովանդակությունը: Մեր դեպքում հասել ենք մի մակարդակի, երբ ո՛չ ձևն է ապահովվում, ո՛չ բովանդակությունը»:

Իսկ թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ չհամագործակցելու խնդիրը՝ փորձագետը նկատում է. «Օրենսդիր, գործադիր, դատական մարմինների բաժանումը եղել է նրա համար, որ օրենսդիրը զբաղվի օրենսդրական նախաձեռնություններով, իսկ դատականն ու գործադիրը կատարեն իրենց գործառույթները:

Հիմա խնդիրը շատ ավելի խորն է: Մինչև հիմնախնդրին անցնելը՝ ավելի պատկերավոր ներկայացնելու համար բերեմ դատաիրավական գործընթացների օրինակները: Վարչապետի գլխավորությամբ որոշակի կոչեր հնչեցին դատական համակարգի դեմ, որոնց հետևեցին դրանք անօրինական, ապօրինի գործողություններ որակելու վերաբերյալ հայտարարությունները: Այդ ամենին հետևեց Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը: Դիտարկելով նաև վերոնշյալ հարցերը՝ մի կարևոր հիմնախնդրի ենք գալիս.

խոսքը պետական երեք մարմինների լիազորություններին չտիրապետելն է: Չգիտեն, որ մեկը մյուսին պետք է հավասարակշռի: Քաղաքական էլիտան դատական համակարգի գործառույթներն իր վրա վերցրեց, բայց նման բան չպետք է տեղի ունենար մի երկրում, որտեղ հստակ սահմանափակումներ կան և՛ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատական իշխանությունների մասով: Երբ չկա համագործակցություն, մեկը մյուսին սկսում է ճնշել ու ազդեցություն գործել:

Հիմա գործադիրն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել և՛ օրենսդիր, և՛ դատական համակարգը: Այս իրավիճակը տանելու է համակարգերի լղոզմանը. նման պարագայում իշխանության մարմինները շղթայվելու են, դառնալու են մի համակարգ՝ գտնվելով մեկ անձի ձեռքում: Իշխանություններն ամեն ինչ անելու են, որ իշխանության երեք մարմինների գործառույթները լղոզվեն: Այսօր դատական համակարգն անկախ չէ, և այս իրավիճակում մենք կորցնում ենք մարմինների անկախությունը: Այս պատկերը շատ խնդիրների է հանգեցնելու, ինչպիսին համակարգերի դեֆորմացման վտանգն է, ինչն էլ իր հերթին միահեծան իշխանության է բերելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան