Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր են ժողովրդի հաշվին գերշահույթներ ստանում ու կապիտալ կուտակում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Եվ քանի որ համաշխարհային տնտեսությունում պետությունները մեկը մյուսի հետ սերտորեն կապված են տարբեր թելերով, ապա արտաքին աշխարհում տեղի ունեցող երևույթները չեն կարող շրջանցել նաև Հայաստանը։ Իսկ մեզ մոտ գնաճ է, որ արձանագրվում է, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով: Իսկ դա, բնականաբար, մեծապես ազդում է բնակչության կենսամակարդակի վրա: Սակայն այստեղ շատ ավելի կարևոր է, որ Հայաստանում գները շատ տարօրինակ «պահվածք» են դրսևորում։

Օրինակ՝ օրերս լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել այն հարցը, որ արտաքին շուկայում ձեթի ու շաքարավազի գները քիչ թե շատ կայունացել են, սակայն Հայաստանում դրանց գները շարունակում են աճել։ Ընդ որում, սրան գումարենք, որ շաքարավազի ու ձեթի գներն աճում են այն պարագայում, երբ մեր երկիրը հիմնականում ներկրում է այդ ապրանքները, իսկ շարունակաբար դրամն արժևորվում է դոլարի նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև ներմուծվող այլ ապրանքներին:

Այնինչ, դոլարի փոխարժեքի նվազման, առավել ևս՝ արտաքին շուկայում դրանց գների կայունացման, որոշ պարագաներում՝ նվազման դեպքում դրանք ավելի էժան պետք է հայտնվեին հայկական շուկայում։ Այլ կերպ ասած՝ շուկայի ինքնակարգավորման դեպքում առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեսակների գները ոչ թե պետք է աճեին, այլ որոշակիորեն նույնիսկ իջնեին։ Մյուս կողմից էլ՝ դոլարի փոխարժեքի նվազումը պետք է ընդհանուր պայմաններ ստեղծեր գնաճը զսպելու համար, բայց հակառակն է տեղի ունենում։ Ընդհանրապես, Հայաստանում «ընդունված» պրակտիկա է, «դրսում» գների մի փոքր բարձրացման կամ դոլարի արժևորման դեպքում մեզ մոտ ապրանքները թանկանում են աննկարագրելի տեմպով, բայց հակառակ պրոցեսներին մեր գները չեն արձագանքում: Ուստի, պատահական չեն հանրության շրջանում խորացող այն կասկածները, որ գործ ունենք արհեստական թանկացումների հետ։

Հիմա էլ հո չենք կարող ասել՝ նախկիններն են մեղավոր: Իսկ գուցե այսպիսի իրավիճակը շուկայում մրցակցության բացակայության և իշխանությունների հովանավորությունը վայելող որոշ քպական ու քպամերձ շրջանակների ու օլիգարխների «գործունեության» հետևա՞նք կարող է լինել։ Նույնը վերաբերում է նաև տարադրամի փոխարժեքների տատանումներին։ Օրինակ՝ երկու օրվա ընթացքում դոլարը հանկարծ կարող է մոտ 20 դրամով արժևորվել, ապա կտրուկ իջնել 30 դրամով ու այդպես շարունակ։ Բազմաթիվ մասնագետների կարծիքով, այսպիսի տատանումները նորմալ չեն և չեն համապատասխանում փոխարժեքի շուկայում տիրող իրական տրամադրություններին։ Արդյունքում նորից հանրության շրջանում խոր կասկածներ են առաջանում, որ առանձին քպական «շուստրիներ» ու իշխանամերձ որոշակի շրջանակներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և արագորեն ինչքան հնարավոր է շատ կապիտալի կուտակման հարց լուծել, քանի որ... ինչ իմանաս՝ վաղն ինչ կլինի։

Վերջնարդյունքում, մեծ վնասներ են կրում մնացյալ գործարարները, հատկապես արտահանողները: Սակայն ամենածանր բեռը շարունակում է մնալ ժողովրդի՝ հասարակ սպառողների ուսերին, ովքեր ստիպված են չափից ավելի թանկ գին վճարել գնած ապրանքների և ծառայությունների համար այն պարագայում, երբ իրենց եկամուտները՝ աշխատավարձերն ու թոշակները, մնացել են նույնը։ Մի խոսքով, էլի մի փոքր հատված շարունակում է հարստանալ բոլորիս հաշվին՝ հիմքում ունենալով ընտրություններում ստացած քվեները: Ասել են, չէ՞, ունենք ժողովրդի քվեն, ինչ ուզենք, կանենք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ