Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հո­գե­բան. «Բա­րո­յա­կան ճգնա­ժա­մը զու­գակց­վում է կա­ռա­վար­ման ճգնա­ժա­մով»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երկրում առկա իրավիճակը համակարգված ձևով բնորոշելու համար հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ պետք է խոսել երկու տեսակի ճգնաժամերի մասին:

«Խոսքը կառավարման և բարոյական ճգնաժամերի մասին է: Կառավարման ճգնաժամի ակնհայտ օրինակ են բռնության քարոզները, բռնությունը, որոնք չեն պատժվում: Իրավիճակը նկարագրելու համար ավելի վաղ ժամանակահատված գնանք՝ հիշենք Կաթողիկոսի նկատմամբ իրականացված գործողությունները: Օրինակ են նաև ԵՊՀ ռեկտորի նկատմամբ կատարված բարոյական ամենացածր մակարդակի գործողությունները: Սկսելով այդ երևույթներից՝ կարող ենք դիտարկել արդեն այսօրվա իրավիճակը, երբ, օրինակ, Ազատության հրապարակում հերոսի կերպար ընդունած ինչոր անհայտ էակներ արժեքներ են ոտնահարում ու բռնության կոչեր են անում: Այսօր արդեն կարող է պատահական մեկը հպարտ կեցվածք ընդունելով՝ սպառնալ: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ հայհոյանքները, զազրախոսությունները և լպիրշությունները սոցիալական ցանցերից արդեն իրական կյանք են տեղափոխվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի խոսքով, բոլոր երևույթները, մեծ հաշվով, խորքային ընհանուր մեկ տրամաբանության մեջ են:

«Վերոնշյալ երևույթները, որոնց մասին ես նշեցի, բարոյական ճգնաժամի մասին էին, ինչը զուգակցվում է կառավարման ճգնաժամով: Երբ մարդը հանցանք է գործում, իսկ պետական ստրուկտուրաները կոչված են նմանատիպ դեպքերը կանխել ու պատժել, բայց անգործության են մատնված, այս պարագայում կարելի է բացասական երևույթների բախվել: Այսօր արդեն ինքնադատաստանի գործընթացներ են տեղի ունենում: Բայց չէ՞ որ քաղաքակիրթ աշխարհը օրենքների և սահմանադրությունների է հասել, և մեր պետությունը ևս ունի օղակներ, որոնցով կարող է կանխել այդ դեպքերը: Երբ պետությունն այդ կառավարումը չի իրականացնում, մարդն իր ներքին մղումների համաձայն գնում է արդարություն որոնելու, ինչի ճանապարհին շատ վատ հետևանքներ կարող են լինել: Եթե մեր համապատասխան մարմինները որոշ անձանց բերանը փակեին, թույլ չտային անել այն, ինչ անում էին, մարդիկ իրենց ներքին մղումներով չէին գնա արդարություն հաստատելու և բռնությունը կանխելու ուղղությամբ: Մեղքը ոչ թե մարդկանց մեջ է, այլ կառավարողների, որոնք թերացել են իրենց գործառույթները կատարելու մեջ: 

Եվ, առհասարակ, ինչո՞ւ չօգտագործել այն լծակները, որոնց իշխանությունը հասել է ժողովրդի զգալի հատվածի օժանդակությունը ստանալով: Չէ՞ որ կա նաև հրապարակում հավաքվածների նկատմամբ բարոյական պարտավորվածություն՝ մարդիկ այդքան հույսեր են տածել: Առանց նրանց՝ իշխանության այդ լծակները ևս չէին լինի: Հիմա պարզապես պետք է կոնստրուկտիվ քայլեր կատարվեն, բայց տրամաբանությունն այլ բան է հուշում՝ ամեն ինչ դեպի դեստրուկցիա է գնում»,-նկատեց հոգեբանը:

Նա շեշտեց, որ թերությունները կարելի է շատ ավելի քաղաքակիրթ մակարդակով ու ընդունելի ձևերով լուծել:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին և անդրադառնալով հերթական հայտարարությանը՝ կապված «սևազգեստ մարդկանց խմբերի հետ», Կարինե Նալչաջյանը նշեց. «Բոլոր դեպքերում, եթե մենք նայում ենք իր գործունեությանը որպես երկրի ղեկավար, ապա թշնամիներ որոնելը, երկակի ստանդարտներով արդարության հետևից գնալը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ: Ունենալով լծակներ՝ մարդը դրանք ի նպաստ պետության ամրապնդման չի օգտագործում: Առհասարակ պետության ղեկավարները ձգտում են իրենց երկրի ներսը հանդարտ ու հանգիստ պահել, որ պառակտումներ չլինեն: Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե օրգանիզմը ներսից առողջ չէ, այն չի կարող պայքարել դրսի բազմապիսի բացասական ազդեցությունների դեմ: Հիմա մեր երկրի առաջին դեմքը, փաստորեն, ներքին համախմբվածության ուղղությամբ չէ, որ աշխատում է: Արդարության վերականգնման ուղղությամբ, իհարկե, անելիքներ շատ կան, բայց հիմա ավելի շատ տարանջատման, ներքին իրավիճակը քաոսային դարձնելու գործընթացներ են, և այս պարագայում ղեկավարը պարտավոր է կոնստրուկտիվ աշխատել»:

Նա շեշտեց, որ յուրաքանչյուր ոք այսօր պատասխանատու է.«Բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր յուրաքանչյուր քայլի, ամեն մի խոսքի համար: Եվ դա՝ սկսած կառավարող վերնախավից, որն իշխանության է եկել ժողովրդի ուսերին նստած: Թեպետ «ժողովուրդ» բառն այնքան չարչրկված է այսօր: Սխալ է ասել՝ «ժողովուրդ», որովհետև ժողովրդի տրամադրություններն էլ են տարբեր: Մարդկանց դիրքորոշումների, ապրումների մեջ արդեն մի այնպիսի խառնաշփոթ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Իսկ ամենակարևորն այն է, որ վերնախավն իրականության զգացողությունը չպետք է կորցնի, ինչը նախորդ իշխանությունների ամենամեծ ու խոցելի խնդիրն էր: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ, օրինակ, Արցախի նկատմամբ թշնամական մոտեցումներ ունենալն իր համար անձամբ նպաստավոր է, չարաչար սխալվում է: Ամենակարևոր ու անհրաժեշտ բանն այսօր պատասխանատվության զգացումն է: Պատասխանատվություն՝ սեփական արարքների համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում Ո՞ր մարզը ինչ գույնի խաղալիքներով պետք է զարդարի տոնածառը․ Տավուշը՝ կանաչCOP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ Բոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ Ալիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվի Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտըԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Իշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ» Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը. Արտակ Զաքարյան Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Պրահայում բшխվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներ