Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բյուջեի ծախսերի թերակատարման պատճառը ապիկարության, նաև փնթի կառավարման հետևանք է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթը գրում է
 
Պետբյուջեի թերակատարումը բացասական երևույթ է մասնավորապես այն դեպքում, երբ վերաբերում է կապիտալ ծախսերին, որոնք 2022 թ. առաջին կիսամյակում մոտ 41 տոկոսով չեն իրականացվել: Անդրադառնալով 2022 թ. առաջին կիսամյակում ծախսերի թերակատարմանը՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 6 ամսվա կտրվածքով շուրջ 15 տոկոս թերակատարվել են այն դեպքում, երբ պետական բյուջեի եկամուտները պլանավորվածից մոտ 5 տոկոսով ավելի են հավաքագրվել: Ստացվում է՝ ծրագրվածից ավելի շատ հավաքագրվել, բայց ծրագրվածից ավելի քիչ ծախսվել է:
 
Այս տարվա համար մոտ 365 մլրդ դրամի կապիտալ ծախս էր նախատեսված, ինչով հպարտանում էին: Բայց փաստացի կատարողականի թերակատարումն էական է՝ մոտ կեսը չեն կատարել ու 365 մլրդ-ից ծախսել են 100 մլրդ դրամը: Այսինքն, փողը տնտեսությունից քաշում են, բայց չեն վերադարձնում, որպեսզի տնտեսական ակտիվությունը կայուն բնույթ ունենա: Իսկ առկա տնտեսական ակտիվության ավելացումն իրենց հետ որևէ կապ չունի. այն պայմանավորված է աշխարհաքաղաքական արտաքին գործոնով՝ մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմով ու ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս իրավիճակը կարճաժամկետ առումով դրական արդյունքներ է ապահովում ՀՀ տնտեսության համար:
 
«Թերակատարումների երկրորդ կարևոր պատճառն այն է, որ այս իշխանությունների օրոք պետական պարտքը մոտ 40 տոկոսով աճել է, ու մենք հատել ենք պետական պարտքի, նաև արտաքին պետական պարտքի ցածր ռիսկայնության շեմը: Ստիպված են այսօր զսպող քաղաքականություն իրականացնել, որովհետև երկիրը պարտքով են պահում, իսկ լրացուցիչ գումարները, ինչպես նշեցի, կարճաժամկետ են: Այս առումով զգուշավորություն կա: Եվ թերակատարումների երրորդ գործոնն իրենց պոպուլիզմն է: Իրենք տարեսկզբին գիտեին, որ այդ չափի կապիտալ ծախսեր չեն կարողանալու իրականացնել, բայց որպեսզի կարողանային քողարկել թոշակներն ու նպաստները չբարձրացնելու հանգամանքը, ասում էին՝ կապիտալ ծախսերով տնտեսական զարգացում են ապահովելու, և մարդկանց եկամուտներն այդ կերպ կավելանան: Հիմա էլ փաստացի տեսանք, որ պետական բյուջեում գրվածի անգամ կեսը չեն իրականացրել:
 
Թերակատարումների չորրորդ գործոնը կապված է իրենց ապիկարության և փնթի կառավարման հետ: Ընդհանուր առմամբ, կառավարման ձախողումները հիմնական ծրագրերը չկատարելու պատճառներից են»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ պետական ծրագրերը չեն կարողանում հավուր պատշաճի նախագծել, իրականացնել և հետևել դրանց իրականացման գործընթացին:
 
Անդրադառնալով ծախսերը չկատարելու հարցում պետական գնումների համակարգի վրա մեղքը բարդելու փորձերին՝ Թ. Ավետիսյանը շեշտեց, որ այս համակարգի խնդիրները ոչ թե լուծվել, այլ խորացել են վերջին 4 տարում. «Փաստն այն է, որ մրցակցային բնույթի գնումներն այս իշխանության օրոք էապես փոխարինվում են մեկ անձից գնումներով, ինչը բացատրում են տարբեր անհասկանալի պատճառներով: Մինչդեռ հիմնական պատճառն այն կոռուպցիոն ռիսկերն են, որոնք կան գնումների ոլորտում: Այսինքն, մեկ անձից գնում է կատարվում, ու հետո պարզվում է՝ այդ մեկ անձը իրենց սրտի օլիգարխն է կամ իրենց նեղ շրջապատից մեկը: Ակնհայտ է, որ կոռուպցիոն ռիսկերն ավելացել են պետական գնումներում, ու կառավարման անարդյունավետությունը խորացել է»:
 
Ինչ վերաբերում է կառավարության՝ գնումների նոր հայեցակարգ ներդնելու մտադրությանը, Թ. Ավետիսյանն ընդգծեց. «Դա ևս հերթական պոպուլիստական դրսևորումն է՝ պատասխանատվությունից խուսափելու հերթական մղումով: Մեխանիզմներին են մեղադրում, հետո պարզվում է՝ մրցույթն ուշ են հայտարարել, մրցույթը չի կայացել: Կարծում եմ՝ այստեղ իր դերն ունի թե՛ ապաշնորհությունը, թե՛ նաև շահագրգռվածությունը, որ գնումները մրցույթային հիմքով չկայանան, որը հետո հիմնավորեն մեկ անձից գնումներով, մեկ անձն էլ իրենցից հեռու չլինի»:
 
Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև սեպտեմբերի 1-ից թոշակների, նաև նպաստների ավելացման վերաբերյալ կառավարության երեկվա որոշմանը, որը մեր զրուցակիցը դիտարկեց մի քանի տեսանկյունից: «Այն օբյեկտիվ անհրաժեշտություն է, բայց խիստ ուշացած է: Այս տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ ինքս ավելի քան 10 առաջարկ եմ ներկայացրել: Մենք առաջարկել էինք նաև բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչն առնվազն կչեզոքացներ գնաճի այս ահագնացող սոցիալական բացասական հետևանքները՝ հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար: Առաջարկը, սակայն, կառավարությունը չընդունեց: Այն չափերը, որով հիմա նախատեսում են ավելացնել նվազագույն նպաստը, կենսաթոշակը, միջին կենսաթոշակը, բացարձակ համարժեք ու համադրելի չեն գնաճի հետ: Միայն այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը պատիկներով ավելի մեծ չափով է աճել, քան 3000 դրամ միջին կենսաթոշակի, 1900 դրամ նվազագույն կենսաթոշակի նախատեսվող ավելացումն է»,-ասաց Թ. Ավետիսյանը:
 
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո չի բարձրացվել կենսաթոշակի հիմնական չափը, չի բարձրացվել նաև անապահովության նպաստի չափը. «Եվ եթե համեմատենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքները այս ժամանակահատվածի հետ, ապա տարբերությունը մոտ 20-22 հազար դրամ է:
 
Այսինքն, մեզ մոտ մեկ շնչի հաշվով մոտ 30 տոկոսով կյանքը թանկացել է, մեկ շնչի հաշվով ամսական նվազագույն ծախսն ավելացել է ավելի քան 20 հազար դրամով, իսկ իրենք առաջարկում են աշխատանքային կենսաթոշակն ավելացնել ընդամենը 3000 դրամով: Ի դեպ, տարածաշրջանի երկրներում ևս բարձր գնաճ կա, և այդ երկրներում վաղուց գնաճին համարժեք բարձրացրել են թոշակներն ու նպաստները՝ ողջ ծավալով չեզոքացնելով գնաճի հետևանքները»:
 
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
 
6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան