Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մանիպուլյացիա՝ կեղծ ՀՆԱ, կեղծ տնտեսական ակտիվություն ցույց տալու համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամիսներ առաջ արված վատատեսական սցենարը, ցավոք, իրականանում է: Խոսելով դրամի արժեզրկման ներկայիս միտումներից՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց «Աուդիտորների միության» նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նրա խոսքով, դոլարի փոխարժեքն առաջիկայում կբարձրանա, որից հետո կայունացում կլինի: Ըստ մասնագետի, արտարժույթի բարձրացումն, ամեն դեպքում, ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի: Արժեզրկման պատճառների մասին խոսելով՝ նա շեշտեց, որ ազդեցություն են ունեցել թե՛ հիմնական, թե՛ պահային գործոնները. «Մեզ մոտ արտահանումը կրճատվում է: Տրանսֆերտները ևս կրճատվում են, որոնք, ըստ էության, փոխարինում էին արտահանմանը: Ներգնա տուրիզմն էլ, կարելի է ասել, բացակայում է, ներդրումներ ևս չկան: Այսինքն, արտարժույթի ներհոսք չկա, և արտարժույթի լուրջ պահանջարկ է առաջանում: Ինչպես բոլոր ապրանքների, այնպես էլ դոլարի պահանջարկի ավելացման դեպքում գինը պետք է բարձրանար: Հաջորդ ազդեցությունը մարդկանց վատատեսական սպասումներն են:

Բացի այդ, վատատեսական սցենարների դեպքում, երբ մեկը որոշում է խնայողությունները պահել ոչ թե դրամով, այլ արտարժույթով, հաճախ նույնն անում են ծանոթները, ընկերներն ու բարեկամները: Մեծ հաշվով, երբ կորում է վստահությունը ազգային արժույթի նկատմամբ, և հարցեր են առաջանում մեր պետության հետագա գոյության ու դեֆոլտից խուսափելու հնարավորության բացակայության մասով, արժեզրկումն անխուսափելի է դառնում: Մեկ այլ գործոն էլ կա, որին ամենաշատն եմ հակված. այս արժեզրկումը պետության կողմից իրականացվող մանիպուլյացիա է՝ որոշակի ցանկալի արդյունք ստանալու համար»:

Դիտարկելով կառավարության նիստերի ելույթները՝ նա շեշտեց. «Սկսած կառավարության ղեկավարից, վերջացրած իր տնտեսական բլոկի պատասխանատուներով, տնտեսական աճ, պետական բյուջեի մուտքերի ավելացում են ակնկալում: Երբ նման հայտարարությունները շարունակական բնույթ են կրում, իսկ մասնագիտական հանրությունն ասում է՝ ստում եք, իրենք փորձում են որոշակի չափով հիմնավորել, որ չեն ստում: Հաշվի առնելով նաև այն, որ առաջիկայում ընտրություններ են, փորձում են հակադարձելու որոշակի հիմքեր ստեղծել իրենց համար: Տեսեք, քանի որ ավելի շատ ներմուծող երկիր է Հայաստանը, անկայուն փոխարժեքի ու վատատեսական սպասումների հետևանքով տնտեսվարողները գների ճշգրտում են իրականացնում: Օրինակ՝ մտածում են՝ ինչ գնով վաճառեն 100 դոլարով ձեռք բերած ապրանքը, որպեսզի և՛ շահույթ ունենան, և՛ երկու ամիս հետո հաջորդ խմբաքանակն արդեն, պայմանական ասենք, 120-ով պատվիրելու հնարավորություն ունենան:

Մեծ հաշվով, փոխարժեքի բարձրացման պայմաններում տեղի է ունենում գնաճ, ավելանում է ՀՆԱ-ն, իսկ կառավարությունը ցույց է տալիս, որ տնտեսությունը սկսել է վերականգնվել: Սա առաջին սուտն է, որը նշված մանիպուլ յացիայի միջոցով փորձում են հիմնավորել ու թոզ փչել ժողովրդի աչքին: Այսինքն, փոխարժեքի տատանման հետևանքով առաջացնում են կեղծ ՀՆԱ, կեղծ տնտեսական ակտիվություն, բացի այդ, ավելի շատ հարկ են գեներացնում պետեական բյուջե»:

Ինչ վերաբերում է մինչ այս հնչած այն մտահոգություններին, թե դրամը փորձ է արվել արհեստականորեն կայուն պահել՝ Ն. Սարգսյանը նշեց. «Այո, կար այդ վարկածը, որ արհեստական էր պահվում: Բայց երբ դասական վերլուծություն ենք կատարում ու դիտարկում մեր առևտրային հաշվեկշիռը, ինչպես նաև արտարժույթի ներհոսքը մեր երկրում, ապա տեսնում ենք, որ մի քիչ դրամի արժեզրկման պահանջ կար: Արտարժույթի գինը ևս պահանջարկի և առաջարկի սկզբունքով է ձևավորվում, և նշվածից բխող պատճառների համալիր վերլուծությամբ կարող ենք որոշակի եզրահանգման գալ, բայց ասել, որ արդեն իսկ կար պահանջ, դրամը զգալի թուլացած էր ու արհեստական էր պահվում, մասնակի կկիսեմ այդ կարծիքը: Երբ մենք անցնենք ֆիքսված փոխարժեքի պահպանմանը, դա վաղ թե ուժ տնտեսական լուրջ կոլապսի կբերի, և այդ առումով, այո, վտանգ կա:Բայց ասել, որ ֆիքսված փոխարժեք չպահելով ու միայն ԿԲ-ի կողմից գների կայունությունն ապահովելով՝ մենք կոլապսի չենք ենթարկվելու, ճիշտ չի լինի, որովհետև մենք արդեն հիմա տեսնում ենք այդ կոլապսը»:

Անդրադառնալով ԿԲ-ի այն հայտարարությանը, ըստ որի, ՀՀ արտարժութային շուկայում ԿԲ-ն գործառնություններ է իրականացնելու՝ Ն. Սարգսյանը նշեց. «ԿԲ-ն անկախ կառույց է և մեր պետության դրամավարկային ու գների կայունության ապահովողն է: Երբ ազգային արժույթի արժեզրկում կամ գերարժեզրկում կա՝ ԿԲ-ն այդ դեպքում ունի ինտերվենցիա իրականացնելու գործիքը: Այսինքն, իր ռեզերվային միջոցների հաշվին փոձել կարգավորել շուկան: Պատկերացնենք՝ այս պահին ԿԲ-ն գործիքակազմ է օգտագործում, իր ռեզերվները դուրս է նետում շուկա, փոխարժեքի պահանջարկը որոշակի չափով մեղմում ու գները կայունացնում է: Այդ դեպքում, սակայն, 3 ամիս հետո ԿԲ-ն այլևս ռեզերվներ չի ունենալու, որովհետև դրանք անսահմանափակ չեն: Հիմա տնտեսությունը չի շնչում, կարելի է ասել՝ կանգնած վիճակում է, և եթե ԿԲ-ն ևս երեք ամսով ինտերվենցիայի և պահուստների փոշիացման գնաց, երեք ամիս հետո որևէ ազդեցություն չի կարողանալու ունենալ ֆինանսական շուկայի վրա: Այսինքն, այստեղ ոչ այդքան ԿԲ-ի գործառույթին պետք է սպասենք, այլ կառավարության: Չեմ կարծում, որ ԿԲ-ում անհեռատես կգտնվեն, այնտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում: Եթե անգամ ինտերվենցիա իրականացնեն, այն շատ կարճաժամկետ ու շատ փոքր ծավալով կլինի»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, այստեղ ավելի մեծ անելիք ունի կառավարությունը, որը, սակայն, ի վիճակի չէ տրամաբանության սահմաններում որևէ քայլ անել: «Իսկ նման գնաճի պայմաններում աշխատավարձեր բարձրացնելն ու նման մյուս ծախսերը ոչ թե անտրամաբանական են, այլ հանցագործություն են: Հարց է՝ իրենք իրե՞նց, թե՞ ժողովրդին են խաբում, թե՞ այս ամենը պարզապես անգրագիտության հետևանք է: Ամեն դեպքում, մի բան պարզ է. թե՛ անգրագիտության հետևանքով, թե՛ միտումնավոր և թե՛ պատահականորեն իրականացված հանցագործության արդյունքը նույնն է լինելու: Ես դեմ չեմ պետական համակարգերում աշխատավարձերի բարձրացմանը, բայց մեր ներուժին ու առաջնահերթություններին պետք է նայենք: Օրինակ՝ ո՞վ է ավելի կարևոր, ուսուցի՞չը, թե՞ պարեկապահակային ծառայողը, ուսուցի՞չը, թե՞ դատախազը: Մեր սահմանափակ բյուջեի պայմաններում ծախսերի, ընդ որում՝ ընթացիկ ծախսերի ավելացումը ոչ մի արժեք չի ստեղծում, դա շատ խիստ վտանգավոր է և կարող է դեֆոլտի հանգեցնել:

Մենք այլ ճանապարհ չունենք: Մեծ հաշվով, կառավարության անհեռատես քաղաքականությունը, պոպուլիզմը, ամեն գնով առաջիկա ընտրություններին քվեների կորզումը երկիրը կործանման է տանում: Եվ խաղադրույքը կատարում են հենց այն մասսայի վրա, որը չի գիտակցում տնտեսության անկումն ու դրանից բխող աղետալի հետևանքները: Աշխատավարձի բարձրացումը և նման հայտարարություններն այս պահին իրենց դուր են գալիս, բայց մոտ երկու տարի հետո կհասկանան, որ աշխատավարձի ժամանակավոր բարձրացումից են գոհ եղել: Ու թեև կսկսեն քննադատել այս կառավարությանն այնպես, ինչպես հիմա նշված խնդիրները հասկացողներն են անում, բայց արդեն ուշ կլինի»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ իշխանությունն այժմ շատ լայնածավալ հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ. «Բիզնեսից միջոցներ հանելու վերջին շանսն են անգամ ուզում օգտագործել, որ ևս մեկ տարի փորձեն առաջնորդվել պոպուլիզմով: Իսկ արդյունքը լինելու է այն, որ առաջիկա տարիներին հաջորդ կառավարությունը ու ՀՀ բնակչությունը շատ լուրջ խնդիրներ են ունենալու»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին