Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Խաղաղության քարոզի քողի տակ մեկ այլ քարոզ է իրականացվում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջերս հատկապես սոցիալական ցանցերում ակտիվացել են խաղաղության կոչերը: Դրանք ուղղված են ոչ թե արտաքին, այլ հենց ներքին լսարանին՝ հայ հասարակությանը: ՄԻՊ առընթեր զինծառայողների իրավունքների փորձագիտական խորհրդի անդամ, «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի խոսքով, իրականում խաղաղության քարոզ կոչվածն այդքան էլ խաղաղության քարոզ չէ:

Նրա դիտարկմամբ, գործ ունենք քողարկված երևույթի հետ:

«Ինչ–որ շերտեր փորձում են հասարակությանը նախապատրաստել ինչ–որ տարածքային զիջումների: Ես նշվածն այդպես եմ դիտարկում: Սակայն սա բերել ու կապել այսօրվա իշխանության հետ, ես դրա հետ ևս համամիտ չեմ: Ինչպես տեսնում ենք, և ինչպես արդեն ակնհայտ է, այստեղ այլ քաղաքական ուժ է ակտիվանում: Խոսքս մասնավորապես ՀԱԿ–ին է վերաբերում: Նրանք են փորձում ակտիվանալ, և այդ քարոզը տանել: Մյուս կողմից, հասարակական կազմակերպությունների միջոցով օտարերկրյա պետության ինչ–որ ներկայացուցիչներ են փորձում նմանատիպ քարոզ իրականացնել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ սա ոչ թե խաղաղության քարոզ է, այլ խաղաղության քարոզի քողի տակ մեկ այլ քարոզ է իրականացվում. այն է՝ հասարակությանը նախապատրաստել հողեր կամ տարածքներ հանձնելուն՝ խաղաղության դիմաց»,–մեզ հետ զրույցում շեշտեց Կ. Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանն ու Արցախը երբևէ պատերազմ չեն նախաձեռնել. «Մենք երբևէ նախահարձակ չենք եղել, մենք միշտ պաշտպանվել ենք: Նույնիսկ եթե դիտարկենք մեր զինանոցը, ապա մեր բանակի զինանոցի մեծ մասը պաշտպանողական է»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ պատերազմը չարիք է մարդկության համար:

«Թող այնպես չստացվի, թե մենք խաղաղություն չենք ուզում: Եթե այս աշխարհում կա մի ազգ, որը խաղաղություն է ուզում, հայն է, որովհետև ի սկզբանե հայն ու հայի սերունդները հենց այդ պատերազմի տուժածներն են: Դրա հետևանքով որբացածներ, ամբողջ աշխարհով սփռված ազգ ունենք: Խաղաղության քարոզ իրականացնելը լավ բան է, բայց այն չպետք է Հայաստանում լինի: Այդ քարոզը պետք է լինի այն երկրում, որը նախահարձակ է լինում, պատերազմ է հրահրում: Չմոռանանք 2016թ. ապրիլը, երբ Ադրբեջանն ինքը հարձակվեց, երբ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները տան մեջ սպանեցին երեք ծերերի և խոշտանգեցին նրանց: Եվ վերջապես չմոռանանք, որ ադրբեջանական բանակը խոշտանգեց ու գլխատեց հայկական բանակի առնվազն երկու զինվորի և սպայի: Մի խոսքով, խաղաղության քարոզի հասցեատերը Հայաստանը չէ, հայերն իրենց բնույթով խաղաղասեր են: Խաղաղության քարոզի հասցեատերն Ադրբեջանն է: Իսկ Հայաստանում այլևայլ ուժերի, որոշ դեպքերում նաև քաղաքական ուժի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան դավաճանություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,–ասաց նա:

Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ պարզապես պետք է էմոցիաները մի կողմ դնել և ավելի սթափ դիտարկել իրողությունները.

«Այդ ուժերը այնքան են որակազրկել խաղաղություն բառը, որ երբ ասում ենք խաղաղություն, անկախ մեզանից, հասկանում ենք, որ մեզ հող հանձնելուն են նախապատրաստում: Փորձում են պարտադրել հետևյալ հոգեբանությունը՝ «այլևս ճար չկա,եթե հող չհանձնենք, ճար չունենք, խաղաղություն չի լինի»: Պետք է կարողանանք այս հոգեբանությունը վանել մեզնից, որ այն մեր հոգիներում բույն չդնի: Այդ առումով փորձագետներն ու մեդիադաշտը շատ մեծ դերակատարություն ունեն: Պետք է ակտիվորեն կարողանան տեղ հասցնել հետևյալ մեսիջները. Հայաստանը երբևէ նախահարձակ չի եղել, և Հայաստանի զինանոցում հարձակողական զենքերը շատ ավելի պակաս են ու, կարելի է ասել, որ գերակշռում են բացառապես պաշտպանողական զենքերը: Հենց այստեղ է, որ պետք է աշխատանք տանենք, որ հասարակության մոտ խաղաղություն բառը չասոցացվի հողեր հանձնելու հետ»:

Մեր զրուցակիցը կրկին խորհուրդ տվեց էմոցիաները մի կողմ դնել ու դիտարկել հետևյալը. «Խաղաղության քարոզ անողներն անընդհատ «ուզում եք սահմանին զոհ լինի՞» շեշտադրումն են անում: Իրենք ամեն կերպ այդ ամենը փորձում են էմոցիոնալ դաշտ տանել, ծնողների հոգեվիճակի վրա ազդել, ընդգծել, թե 18–20 տարեկան տղաները կգնան բանակ, կզոհվեն, քանի որ խաղաղություն չէ»:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով, այստեղ կրկին էմոցիոնալ դաշտ է տարվում խնդիրը, մինչդեռ խաղաղ պայմաններում, օրինակ, ՃՏՊ–ների դեպքում, զոհերի թիվը շատ ավելի շատ է:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց