Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հասարակությանը փորձում են մոռանալ տալ տեղի ունեցածն ու գայթակղել թուրքի հետ առևտրի «տեսլականով»»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ բարդ է ապաշրջափակում կոչվող ծրագրի վերաբերյալ համակողմանի արձագանք տալ: Կարծում եմ՝ որևէ մեկը վերջնականապես չի հաշվարկել դրա հնարավոր օգուտները, մինչդեռ ռիսկերն ակնհայտ են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նշենք, որ մոսկովյան եռակողմ բանակցություններից հետո տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ նոր հայտարարություն էր ստորագրվել: «Ակնհայտ է, որ փորձ է կատարվում տնտեսական բաղադրիչը գերադասել անվտանգային բաղադրիչից, ինչը կոպտագույն սխալ կլինի:

Մյուս կողմից, պարզ է, որ եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա լուրջ մարտահրավերներ ի հայտ կգան Սյունիքի համար: Այսինքն, Սյունիքը կարող է դառնալ լուսանցքային գոտի, կորցնել իր նշանակությունը՝ որպես ՀՀ-ի կենտրոնական շրջաններն Իրանին կապող հիմնական զարկերակ: Եթե նույնիսկ տնտեսական բաղադրիչը շահավետ լինի, թեպետ այդպես չեմ կարծում, ապա անվտանգային բաղադրիչի մասին մոռանալը կոպտագույն սխալ կլինի և մեր պետության ապագայի տեսանկյունից կարող է հղի լինել լուրջ հետևանքներով: Հետևաբար, նախևառաջ պետք է հաշվարկվի անվտանգային բաղադրիչը, բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ այդ ծրագրի կյանքի կոչման պարագայում և միայն դրանից հետո փորձ կատարել կենտրոնանալ տնտեսական բաղադրիչի վրա»:

Անդրադառնալով նշվածի բարոյական կողմին՝ Վ. Ոսկանյանը նկատեց. «Իրականում բարոյական հարթությունում անընկալելի ու անընդունելի մոտեցում է, երբ փորձ է կատարվում առևտուր անել այն կողմի հետ, որը պատանդ է պահում մեր գերիներին ու ռազմագերիներին: Պատանդառուի հետ առևտրային ծրագիր իրականացնելը չի տեղավորվում որևէ բարոյական նորմի շրջանակում: Այս տեսանկյունից այս ծրագիրը հակաբարոյական է: Միտված է նրան, որ պատանդառուն կարող է ձեռնարկել ցանկացած նման գործողություն ու, մնալով անպատիժ, խոստանալով առևտրային հարաբերություններ, շարունակել իր լկտի ու թշնամական վարքագիծը»: Իրանագետի խոսքով, որևէ մեկը չի կարող հասկանալ այն տրամաբանությունը, ըստ որի, նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ համաձայնագրի 8-րդ կետի չիրականացումից հետո անցում է կատարվում 9-րդ կետին:

«Սա չի տեղավորվում ինչպես առողջ բանականության մեջ, այնպես էլ ընդհանրապես ՀՀ շահերի համատեքստում: Ինչ վերաբերում է ադրբեջանա-թուրքական կողմի ծրագրերին, ապա ակնհայտ է, որ դրանք որևէ պարագայում միտված չեն Հայաստանի համար անվտանգ ու բարգավաճ ապագա ապահովելուն: Պարզ է, որ ադրբեջանա-թուրքական թշնամական դաշինքի կողմից իրականացվող ցանկացած ծրագիր միտված է մեզ թուլացնելուն, Հայաստանը քայքայելուն, Հայաստանին այս տարածաշրջանում որպես գործոն, ըստ էության, վերացնելուն և Հայաստանի դերը նվազագույնի հասցնելուն: Ուստի, ցանկացած ծրագիր, որը ձեռնտու է թշնամական ադրբեջանա-թուրքական դաշինքին, ձեռնտու չպետք է լինի մեզ:

Այո, մենք գործ ունենք թուրքական մոտ հարյուրամյա «երազանքի» իրագործման ծրագրի հետ, որի ճանապարհին թուրք-ադրբեջանական դաշինքը նաև խորհրդային տարիներին լրջագույն քայլեր է արել: Այդ «երազանքը», այնուամենայնիվ, տապալվել է երկու գործողությամբ. մեկը Սյունիքում Նժդեհի ազատագրական պայքարն էր, մյուսը 1990-ականների սկզբի մեր Արցախյան ազատագրական պայքարը, որի արդյունքում վերադարձանք մերձարաքսյան գոտի՝ էլ ավելի հեռու շպրտելով թուրք ադրբեջանական այդ «երազանքի» իրականացումը: Բայց այսօր, ցավոք, այս դաշինքն այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ է գրանցում: Փառք Աստծո, այդ ծրագիրը դեռ կյանքի չի կոչվել, և այն կյանքի կոչելը բարդ է լինելու, բայց այդ ուղղությամբ հստակ քայլեր են արվում, իսկ հայկական կողմը որևէ հստակ տեսլական չունի այս պահին»:

Վարդան Ոսկանյանի խոսքով, հարց է՝ եթե այս իշխանությունը շարունակի մնալ, առաջիկայում ինչպե՞ս պետք է ծրագրի իր գործողությունները, որ ապահովի մեր պետության ու ազգի շահը: Դասակարգելով այս պահին առկա արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները՝ իրանագետը նշեց. «Նախ՝ էլ ավելի է ուժեղացել ու շատ վտանգավոր բնույթ է ստացել ադրբեջանա-թուրքական գործողությունների համատեքստը: Երկրորդ ուղղությունը մեր ավանդական դաշնակիցների ու բարեկամների հետ հարաբերությունների չափազանց ցածր մակարդակն է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ զրոյացումը, ինչը լրջագույն մարտահրավեր է այսօրվա աշխարհում, որտեղ շատ դեպքերում դաշինքների ու բարեկամական, դաշնակցային հարաբերությունների բավական բարդ մեխանիզմներ են գործում:

Ինչ վերաբերում է ներքին մարտահրավերներին, ապա այստեղ առաջին խնդիրը հայկական հասարակության պառակտումն է, որն ընթացել է ծրագրավորված եղանակով, արհեստական ու պոպուլիստական մեդոթներով: Փորձ է արվում ազգին բաժանել «ժողովրդի» ու «էլիտայի», այնինչ ժողովուրդն ու էլիտան միասնականություն են: Երկրորդ մարտահրավերը գաղափարախոսության բացակայության հիմնավորման պայմաններում զանազան ստոր կրքերի բորբոքումն է մեր հասարակության շրջանում: Սա կարող է թուլացնել մեր հասարակության իմունիտետը ցանկացած թշնամական գործողության նկատմամբ: Ավելի հասկանալի լինելու համար մի օրինակ բերեմ. խոսվում է ադրբեջանցիների հետ առևտուր անելու մասին այն պարագայում, երբ թե՛ հիմա, թե՛ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական կողմում տեղի են ունենում անբարո, քրեական գործողություններ մեր ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ:

Նրանց գլխատում էին, անմարդկային վերաբերմունքի արժանացնում, իսկ այժմ մեր հասարակությանը փորձում են մոռանալ տալ այդ ամենը և գայթակղել թուրքի հետ առևտրի «տեսլականով», ինչը նույնպես լուրջ մարտահրավեր կարող է լինել մեր պետության հետագա կենսագործունեության տեսլականի մեջ մեր ժողովրդի ունեցած պատկերացումների առումով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք Չալաբյան