Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


«Հասարակությանը փորձում են մոռանալ տալ տեղի ունեցածն ու գայթակղել թուրքի հետ առևտրի «տեսլականով»»․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ բարդ է ապաշրջափակում կոչվող ծրագրի վերաբերյալ համակողմանի արձագանք տալ: Կարծում եմ՝ որևէ մեկը վերջնականապես չի հաշվարկել դրա հնարավոր օգուտները, մինչդեռ ռիսկերն ակնհայտ են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նշենք, որ մոսկովյան եռակողմ բանակցություններից հետո տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ նոր հայտարարություն էր ստորագրվել: «Ակնհայտ է, որ փորձ է կատարվում տնտեսական բաղադրիչը գերադասել անվտանգային բաղադրիչից, ինչը կոպտագույն սխալ կլինի:

Մյուս կողմից, պարզ է, որ եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա լուրջ մարտահրավերներ ի հայտ կգան Սյունիքի համար: Այսինքն, Սյունիքը կարող է դառնալ լուսանցքային գոտի, կորցնել իր նշանակությունը՝ որպես ՀՀ-ի կենտրոնական շրջաններն Իրանին կապող հիմնական զարկերակ: Եթե նույնիսկ տնտեսական բաղադրիչը շահավետ լինի, թեպետ այդպես չեմ կարծում, ապա անվտանգային բաղադրիչի մասին մոռանալը կոպտագույն սխալ կլինի և մեր պետության ապագայի տեսանկյունից կարող է հղի լինել լուրջ հետևանքներով: Հետևաբար, նախևառաջ պետք է հաշվարկվի անվտանգային բաղադրիչը, բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ այդ ծրագրի կյանքի կոչման պարագայում և միայն դրանից հետո փորձ կատարել կենտրոնանալ տնտեսական բաղադրիչի վրա»:

Անդրադառնալով նշվածի բարոյական կողմին՝ Վ. Ոսկանյանը նկատեց. «Իրականում բարոյական հարթությունում անընկալելի ու անընդունելի մոտեցում է, երբ փորձ է կատարվում առևտուր անել այն կողմի հետ, որը պատանդ է պահում մեր գերիներին ու ռազմագերիներին: Պատանդառուի հետ առևտրային ծրագիր իրականացնելը չի տեղավորվում որևէ բարոյական նորմի շրջանակում: Այս տեսանկյունից այս ծրագիրը հակաբարոյական է: Միտված է նրան, որ պատանդառուն կարող է ձեռնարկել ցանկացած նման գործողություն ու, մնալով անպատիժ, խոստանալով առևտրային հարաբերություններ, շարունակել իր լկտի ու թշնամական վարքագիծը»: Իրանագետի խոսքով, որևէ մեկը չի կարող հասկանալ այն տրամաբանությունը, ըստ որի, նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ համաձայնագրի 8-րդ կետի չիրականացումից հետո անցում է կատարվում 9-րդ կետին:

«Սա չի տեղավորվում ինչպես առողջ բանականության մեջ, այնպես էլ ընդհանրապես ՀՀ շահերի համատեքստում: Ինչ վերաբերում է ադրբեջանա-թուրքական կողմի ծրագրերին, ապա ակնհայտ է, որ դրանք որևէ պարագայում միտված չեն Հայաստանի համար անվտանգ ու բարգավաճ ապագա ապահովելուն: Պարզ է, որ ադրբեջանա-թուրքական թշնամական դաշինքի կողմից իրականացվող ցանկացած ծրագիր միտված է մեզ թուլացնելուն, Հայաստանը քայքայելուն, Հայաստանին այս տարածաշրջանում որպես գործոն, ըստ էության, վերացնելուն և Հայաստանի դերը նվազագույնի հասցնելուն: Ուստի, ցանկացած ծրագիր, որը ձեռնտու է թշնամական ադրբեջանա-թուրքական դաշինքին, ձեռնտու չպետք է լինի մեզ:

Այո, մենք գործ ունենք թուրքական մոտ հարյուրամյա «երազանքի» իրագործման ծրագրի հետ, որի ճանապարհին թուրք-ադրբեջանական դաշինքը նաև խորհրդային տարիներին լրջագույն քայլեր է արել: Այդ «երազանքը», այնուամենայնիվ, տապալվել է երկու գործողությամբ. մեկը Սյունիքում Նժդեհի ազատագրական պայքարն էր, մյուսը 1990-ականների սկզբի մեր Արցախյան ազատագրական պայքարը, որի արդյունքում վերադարձանք մերձարաքսյան գոտի՝ էլ ավելի հեռու շպրտելով թուրք ադրբեջանական այդ «երազանքի» իրականացումը: Բայց այսօր, ցավոք, այս դաշինքն այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ է գրանցում: Փառք Աստծո, այդ ծրագիրը դեռ կյանքի չի կոչվել, և այն կյանքի կոչելը բարդ է լինելու, բայց այդ ուղղությամբ հստակ քայլեր են արվում, իսկ հայկական կողմը որևէ հստակ տեսլական չունի այս պահին»:

Վարդան Ոսկանյանի խոսքով, հարց է՝ եթե այս իշխանությունը շարունակի մնալ, առաջիկայում ինչպե՞ս պետք է ծրագրի իր գործողությունները, որ ապահովի մեր պետության ու ազգի շահը: Դասակարգելով այս պահին առկա արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները՝ իրանագետը նշեց. «Նախ՝ էլ ավելի է ուժեղացել ու շատ վտանգավոր բնույթ է ստացել ադրբեջանա-թուրքական գործողությունների համատեքստը: Երկրորդ ուղղությունը մեր ավանդական դաշնակիցների ու բարեկամների հետ հարաբերությունների չափազանց ցածր մակարդակն է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ զրոյացումը, ինչը լրջագույն մարտահրավեր է այսօրվա աշխարհում, որտեղ շատ դեպքերում դաշինքների ու բարեկամական, դաշնակցային հարաբերությունների բավական բարդ մեխանիզմներ են գործում:

Ինչ վերաբերում է ներքին մարտահրավերներին, ապա այստեղ առաջին խնդիրը հայկական հասարակության պառակտումն է, որն ընթացել է ծրագրավորված եղանակով, արհեստական ու պոպուլիստական մեդոթներով: Փորձ է արվում ազգին բաժանել «ժողովրդի» ու «էլիտայի», այնինչ ժողովուրդն ու էլիտան միասնականություն են: Երկրորդ մարտահրավերը գաղափարախոսության բացակայության հիմնավորման պայմաններում զանազան ստոր կրքերի բորբոքումն է մեր հասարակության շրջանում: Սա կարող է թուլացնել մեր հասարակության իմունիտետը ցանկացած թշնամական գործողության նկատմամբ: Ավելի հասկանալի լինելու համար մի օրինակ բերեմ. խոսվում է ադրբեջանցիների հետ առևտուր անելու մասին այն պարագայում, երբ թե՛ հիմա, թե՛ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական կողմում տեղի են ունենում անբարո, քրեական գործողություններ մեր ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ:

Նրանց գլխատում էին, անմարդկային վերաբերմունքի արժանացնում, իսկ այժմ մեր հասարակությանը փորձում են մոռանալ տալ այդ ամենը և գայթակղել թուրքի հետ առևտրի «տեսլականով», ինչը նույնպես լուրջ մարտահրավեր կարող է լինել մեր պետության հետագա կենսագործունեության տեսլականի մեջ մեր ժողովրդի ունեցած պատկերացումների առումով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026