Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ժողովրդի մեջ զգալի փոփոխություն եմ տեսնում, խնդիր ունենք պահպանել այս ոգեշնչված վիճակը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին հասարակական տրամադրությունները կրկին անհանգիստ են, անգամ շատերը, ովքեր համբերատար սպասում էին «ապագային», այլևս որևէ ակնկալիք չունեն այս իշխանությունից և կոչ են անում նրան հեռանալ: Իշխանությունը, գոնե ակնհայտ կերպով, ցույց չի տալիս, որ անհանգիստ է այս առթիվ, նրա ներկայացուցիչներից շատերը վստահ են, որ իշխանափոխություն մեր երկրում չի լինի: Հոգեբան Կարինե Նալչաջյանը, սակայն, կարծում է, որ իրենք շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում, որքան մարդ է հավաքվել:

«Ականջներ չունե՞ն, չեն լսո՞ւմ, թե իրենց հասցեին ինչեր է ասվում: Սոցիալական ցանցերում են, չեն տեսնո՞ւմ այն խոսքերը, որոնք մարդիկ իրենց հասցեին գրում են, իրենց ֆեյքերն արդեն որակ չեն կազմում: Բայց իրենք շարունակում են ստորաբար խաբել: Ապրիլի 24-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնացած պաշտոնյաների դեմքերից այնպիսի ողբերգություն էր թափվում, ասես գիշերները չեն քնում, հայոց վիշտն իրենց խեղդում է: Գիտենք, որ ինչ-ինչ, գավառական դերասանի մակարդակ իրենք ունեն, շատ լավ խաղում են: Այդ դեմքերն ինձ մոտ արգահատանքի զգացողություն առաջացրեցին, թե ինչպես կարելի է մի կողմից՝ երկիրը կործանել, ապականել ու պղծել հին ու նոր զոհերի հիշատակը, մյուս կողմից՝ դեմքի նման արտահայտություն ընդունել միամիտների համար ու խոսել խաղաղության մասին: Այստեղ կեղծ քարոզ է արվում, մի իսկական ծուղակ: Խաղաղություն բոլորս ենք ուզում, և մարդիկ ինչ-որ չափով կուլ են տալիս այդ խայծը, որ եթե հանկարծ պայքարն ուժեղանա, հնարավոր է՝ ապագան ավելի վատը լինի: Բայց կյանքի բոլոր օրինաչափությունները ցույց են տալիս՝ խեղճացողին, ծնկի իջնողին ոչնչացնում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Նշում է՝ այս մարիոնետային իշխանությունը և իրենց թիկունքում կանգնած հիմնականում թուրք խաղավարները մեր ոչնչացումն են ուզում: Զուգահեռներ է տանում՝ մի կողմից այստեղ ապրիլի 24-ի ուղերձում խոսվում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ Թուրքիայի ԱԳ նախարարը Ուրուգվայի դեսպանատան մոտ հավաքված հայերին ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը: «Չավուշօղլուն պետական այր է, կարող էր, չէ՞, իրեն ավելի զուսպ պահել, բայց հրճվանքով այդ սիմվոլիկան է ցույց տալիս: Մի քիչ բանականություն ունեցող մարդն ի՞նչ է մտածում՝ սրանց հետ խաղաղություն հնարավո՞ր է: Բոլորիս է հայտնի նրանց պետական քաղաքականությունը՝ ոչնչացնել մինչև վերջին հայը: Իրենք հիմա իրենց լկտիացման գագաթնակետին են, իրենց աստղային ժամն են ապրում, իրենց հաջողվել է ներսից գրավել Հայաստանը, իրենց խամաճիկների ձեռքով Արցախին այս հարվածը հասցնել, բայց, փառք Աստծո, իհարկե, ռուսների օգնությամբ, այս մի կտորը պահպանել ենք»,-հավելում է հոգեբանը:

Կարծում է՝ մեր իշխանություններն, իհարկե, խուճապի մեջ են: «Ամեն ինչ անելու են իշխանությունը պահելու համար: Ոչ մի բանի առջև կանգ չեն առնելու, իրենք են և իրենց աթոռը: Ամեն ինչի ընդունակ են: Երբեմն, սակայն, մտածում եմ նաև, որ հնարավոր է գա մի պահ, երբ փախչել-փրկվելու տրամաբանության մեջ մտնեն: Սա այն դեպքում կլինի, երբ մենք կարողանանք մարդկանց այս ալիքը պահպանել: Օրերս, երբ մասնակից էի ջահերով երթին, նայում էի մարդկանց ու ազգային հպարտություն էի ապրում, որովհետև իմ ազգի ազնվական տեսակն էր այնտեղ, ազնվական հայը շատ է, մոլորվածներն էլ կմիանան մեզ: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ կան մարդկային վախեր, հարմարվողականություն, սա բավականին մեծ տոկոս է կազմում: Կոմֆորմիստները ցանկացած հասարակության մեջ մեծ տոկոս են կազմում: Հենց որ կշեռքի նժարը փոխվի դեպի պայքարողները, ծանրությունն այդ կողմում լինի, կտեսնենք, թե ինչպես են կոմֆորմիստները այդ կողմ գնում»,-ասում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ իր տագնապներն այն հարցում են, որ պետք է կարողանալ պահպանել այս օրերին ձևավորված մարդկային ալիքը: «Պետք է ճիշտ և խելամիտ կազմակերպել ամեն ինչ: Ո՞վ կմտածեր, որ իշխանազավթումից չորս տարի անց հրապարակն այդպես կլցվի, ինչպես ապրիլի 23-ի երեկոյան: Իհարկե, դա Եղեռնի զոհերի ոգեկոչման խորհուրդն էր իր մեջ պարունակում: Բայց դրան միացել էր զայրույթը: Ոգեկոչումն ու զայրույթն իրար հետ նման արդյունք էին տվել: Հաջորդ օրը մարդկանց հոսքը ևս չէր դադարում, նշանակում է՝ մարդկանց սրտում կրակը չի մարել»,-ընդգծում է նա ու հավելում՝ այսօր, կարծես թե, զուտ ինքնապաշտպանական՝ ապրելու և մեռնելու խնդիր է բոլորիս առջև:

«Իսկ իշխանությունը մի քանի ճանապարհ ունի: Իրենք կարող են ուղղակի փախչել, քանի որ այդ տեսակն են: Կամ՝ եթե այս կողմը մի քիչ թույլ գտնվի, իրենք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի: Ժողովրդի մեջ զգալի փոփոխություն եմ տեսնում, խնդիր ունենք պահպանել այս ոգեշնչված վիճակը, այս զայրույթը: Ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ անել: Ասում եմ՝ ժողովրդի մեջ պետք է արթնացնել իրատեսական վախի զգացողությունը: Վախն ինքնապաշտպանական զգացողություն է, եթե չենք զգում վտանգը, ուրեմն դատապարտված ենք: Այն բթացած զգացումը, որ սա մեզ հետ չի պատահի, ինչ-որ տեղ հաղթահարված է: Վտանգի զգացողությունը մասսայականորեն արթնացել է, մնում է արթնացնել պայքարի ներքին մղումը: Եթե վտանգը զգացել ես և միայն վախենում ես, դա դեռ հերիք չէ: Պետք է սկսի աշխատել պայքարի, ապրելու զգացողությունը, ինչպես նաև ներքին և արտաքին թշնամուն պատժելու տենչը: Եթե կարողանանք սա արթուն պահել մարդկանց մեջ, շատ ու շատ խնդիրներ կհաղթահարենք: Ոչինչ կորած չէ: Ուղղակի պետք է հիշել՝ չկա խաղաղություն, եթե չկա պայքար: Սերունդներ ենք կորցրել և դեռ կկորցնենք: Պիտի պայքարենք, դրանից է խաղաղությունը ծնվելու, թե չէ սրանք ուզում են բերել Եռաբլուրի խաղաղությունը, այնտեղ էլ է հանգիստ ու խաղաղ, բայց մենք մահվան խաղաղություն չենք ուզում: Ինչպես ցանկացած բանական մարդ իսկական խաղաղություն ենք ուզում, ոչ թե խեղճանալ ու լռել թշնամու կրնկի տակ»,-եզրափակում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում Ո՞ր մարզը ինչ գույնի խաղալիքներով պետք է զարդարի տոնածառը․ Տավուշը՝ կանաչCOP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ Բոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ Ալիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվի Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտըԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Իշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ» Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը. Արտակ Զաքարյան Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Պրահայում բшխվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներ Մահափորձի սպառնալիք Թրամփի դեմ․ Իրանի ծրագրերը բացահայտվել են Ծննդաբերության արձակուրդի նոր կարգ. կրճատում է նախատեսվում Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Հրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան ՌԴ-ից արձագանքել են Թրամփի՝ «Պուտինը նահանջում է» հայտարարությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա ԽաչատրյանըՎենսը դեմոկրատներին մեղադրել է Հուանգի շուրջ սկանդալը Թրամփի դեմ օգտագործելու մեջ «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Վտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներին Երբվանի՞ց կսկսվեն սարսափելի ցրտերըԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ Մխիթարյան