Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր կառավարության քայլերն ընդամենը իմիտացիա են. ճգնաժամային կառավարման մեթոդները բացարձակ որևէ արդյունք չեն տալիս»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի նման փոքր երկրում, ուր կարելի էր շատ արագ իրականացնել ի սկզբանե մատնանշված քայլերը, իշխանափոխությունից հետո այլ պատկեր ստեղծվեց։ 

Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը, հետհայացք նետելով անցած երկու տարիների կառավարման խնդիրներին ու արդյունքներին, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գլոբալ խոստումներն անկատար մնացին։

«Շատ խոստումներ, որոնք իսկապես վերաբերում էին հասարակության լայն շերտերի շահերին, և կողջունվեին նույն հասարակության կողմից, այդպես էլ խոստումների մակարդակում մնացին։ Իսկ այսօր արդեն այդ խոստումների մասին իշխանության ղեկավարը շատ դեպքերում «մոռանում է»։ 

Դրանց թվում էր նաև կառավարման համակարգի փոփոխությունը։ Արտաքին քաղաքականության վերաբերյալ խոստումները ևս չկատարվեցին, ու սա` այն դեպքում, երբ այսօրվա վարչապետն ու նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը շատ էր սիրում նախորդ իշխանություններին կշտամբել վասալային արտաքին քաղաքականություն վարելու համար ու խոստացել էր հավասարը հավասարին բանակցել օտարերկրյա գործընկերների հետ»,-ընդգծեց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ հայաստանյան հասարակության համար այսօր քիչ թե շատ բացահայտվել է հեղափոխության քողի տակ իշխանափոխություն իրականացնելու խնդիրը. 

«Ն. Փաշինյանը շարունակում է պոպուլյար մնալ մասնավորապես «լոսանջելեսներում», «տորոնտոներում», «փարիզներում» գտնվող մեր այն համերկրացիների համար, որոնք իրենց հայրենիքը սիրում են հեռվից, գովում են հեռվից, բայց երկու տարում անգամ ծրագիր չեն մշակել, չեն մտածել այնտեղ կուտակած կապիտալը հարազատ երկրում ներդնելու համար»։

 

Քաղաքագետը շեշտեց, որ որևէ բնագավառում գլոբալ առումով մեծ փոփոխություններ չի նկատել։ Ըստ նրա, բացառություն են բանակի սննդի ապահովման ծրագիրն ու ճանապարհաշինությունը, որոնք լոկալ փոփոխություններ է համարում։ Համբարյանի խոսքով, ճգնաժամային իրավիճակն ավելի ցայտուն դարձրեց խնդիրները։

«Նույն ճգնաժամային կառավարման մեթոդները բացարձակ որևէ արդյունք չեն տալիս։ Հաշվի առնելով մեր հարևան երկրի՝ Վրաստանի օրինակը, կարելի է ասել, որ մեր կառավարության քայլերն ընդամենը իմիտացիա են. փորձում են ցույց տալ, որ քայլեր են ձեռնարկում, բայց դրանք իմիտացիայի դաշտում են։ 

Այս ճգնաժամային իրավիճակի հենց սկզբից մեր իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք բացարձակ որևէ աղերս չունեն ճգնաժամային կառավարման հետ։ Ստացվում է՝ իրենք իրենց սխալների հաշվին ու իրենց աշխատանքի ընթացքում նոր փորձ են ձեռք բերում, այնինչ ՀՀ -ն լաբորատոր նապաստակ չէ։ 

Չէ՞ որ կար միջազգային փորձը, ՀՀ-ի նման երկրների փորձը՝ ի դեմս հարևան Վրաստանի, որը դոնոր պետությունների հետ արդեն իսկ հետճգնաժամային տնտեսական ծրագրեր է մշակել, որտեղ ներգրավված է 1,5-3 մլրդ ԱՄՆ դոլար։ 

Մեծ հաշվով, կան բազմաթիվ օրինակներ, որոնք ապացուցում են մեր իշխանությունների՝ ճգնաժամային կառավարման հետ առնչություն չունենալու, ինչպես նաև ճկուն և արագ քայլեր ձեռնարկելու ունակության բացակայության մասին։ Ընդամենը խոստումներ, հուզառատ, բարձր տոնայնությամբ հաթաթաներ ու հայտարարություններ ենք լսում՝ ուրիշ ոչինչ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը շեշտեց, որ վարչապետի մակարդակով երկրորդական, երրորդական ու անգամ տասներորդական հարցերն առավել մեծ ուշադրության են արժանանում, իսկ առաջնահերթ հարցերը հաճախ անարձագանք են մնում։

«Դա իր պատճառներն ունի։ Վերջին օրինակը ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի ու ՌԴ ԱԳ նախարարության պարզաբանումներն էին, որոնց մասին Ն. Փաշինյանը ոչինչ չասաց։ Իր թիմակիցները դա բացատրում են նրանով, որ հայտարարությունը արվել է ՌԴ ԱԳ նախարարի մակարդակով, ինչի առնչությամբ պարզաբանում է ներկայացրել Հայաստանի ԱԳ նախարարը։ 

Սա զավեշտալի է զուտ այն առումով, որ Ն. Փաշինյանը կարող է «Live»-ով անդրադառնալ, օրինակ՝ ինչ-որ ֆեյք օգտատերի մեկնաբանությանը, ինչին մենք մինչ այս ականատես ենք եղել։ 

Ըստ գործող իշխանությունների, ստացվում է՝ ինչոր ֆեյքի կողմից գրված ինչ-որ ապատեղեկատվությանը պատասխանելը կարևոր էր, բայց ՌԴ-ին՝ մեզ համար այդքան կարևոր՝ Արցախյան հարցի վերաբերյալ հայտարարությանն անդրադառնալու կարիք չկա»,- ասաց նա՝ շեշտելով, որ չարձագանքելու խնդիրն այլ է։

Նրա խոսքով, այս պարագայում կա գիտակցում, որ իրենց դիմաց ո՛չ հայաստանյան «պողոսացված» զանգվածն է, ո՛չ էլ սփյուռքի վերոնշյալ հայրենակիցները։

Քաղաքագետը հավելեց, որ բացի այդ, նման հայտարարությունների դեպքում դժվար է նույն բառապաշարով պատասխանել օտարերկրյա գործընկերների հայտարարություններին, նրանց մեղադրել, օրինակ՝ ստախոսության մեջ։

Գագիկ Համբարյանը նշեց, որ վերոնշյալ իրողությունների տրամաբանության մեջ են տեղավորվում նաև ներիշխանական թիմում առկա խնդիրները, որոնց մասին վերջերս ավելի հաճախ է խոսվում։

«Փաստ էր, որ այս երկու տարիների ընթացքում խնդիրներն ավելի խորքային էին դառնալու։ Հարցն այն է, որ գործող իշխանությունների ներսում ևս կան խմբավորումներ, որոնց համար նույն իշխանություններն ու կոնկրետ իշխանության ղեկավարը չի կարող կամ չի ցանկանում կատարել խոստումները, շատ նախաձեռնություններ էլ տապալվում են։ Այս հանգամանքն ինքնըստինքյան խնդիր է ստեղծում իշխանության ներսում, և ի հայտ են գալիս դժգոհություններ։ 

Բացի այդ, պետք չէ նաև մոռանալ, որ այդ խմբավորումները մեկը մյուսի հետ պայքարում են՝ նույն թիմում ազդեցիկ դիրքեր գրավելու համար։ Հաշվի առնելով շատ ու շատ հարցեր՝ առաջանում են նաև ներթիմային խնդիրներ»,-ընդգծեց Գ. Համբարյանը՝ շեշտելով, որ այստեղ պետք չէ բարդ ու անհասկանալի պատճառներ փնտրել՝ ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է։

Նա շեշտեց՝ ամեն ինչ տեղավորվում է իշխանության և իշխանության ղեկավարի քայլերի տրամաբանության մեջ։

«Ն. Փաշինյանը ուզում է ավելին, քան նախորդները։ Խոսքը բոլոր՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական իշխանությունները ամբողջությամբ ենթարկեցնելու մասին է, ինչը, ի դեպ, Ն. Փաշինյանը չի էլ թաքցնում։

 Եվ այս ճանապարհին օգտվում է հասարակության քաղաքականապես ոչ գրագետ լինելու հանգամանքից, ինչի հետևանքով մենք ականատես ենք լինում մի պատկերի, երբ, օրինակ՝ հանրաքվեի տրամաբանության մեջ ոչ մի խոսք չկար այն մասին, թե, ի վերջո, գործող իշխանություններին ինչու է պետք Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխությունը»,-հավելեց քաղաքագետը։ 

Ամփոփելով՝ Համբարյանը շեշտեց.

«Իրականում գործ ունենք սեփական ձախողումներն ուղիղ եթերների ժամանակ կեղծ օրակարգերի մեջ թաքցնելու փորձի հետ։ Փորձ է արվում հասարակության մոտ դեռ որոշ չափով պահպանված ռեյտինգի միջոցով զսպել ժողովրդի դժգոհությունը։ Այլ տարբերակ չկա, ոչ մի հարցի վերաբերյալ բացատրություններ չեն հնչում։ Հարցերը մեկնաբանվում են այն կտրվածքով, որով ձեռնտու է, իսկ հարցերը, որոնք պատասխաններ չունեն, անտեսվում են։ 

Փաշինյանի թիմակիցներից ոմանք, որոնք ընդամենը երկու տարի առաջ 150 -200 դրամ աշխատավարձ էին ստանում, իսկ հիմա «կարագի կարասում» են, կտրվել են իրականությունից։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը լավ գիտակցում, պատկերացնում է իրական վիճակը, ու «չկա անդրադարձ, չկա խնդիր» տրամաբանության մեջ փորձում է դրանք պարզապես չտեսնելու տալ։ 

Սա է պատճառը, որ մենք շատ դեպքերում ընդամենը շոուներ ենք տեսնում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև