Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չարիքի լեզուն. ռացիոնալ քաղաքականության դեֆիցիտ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Զոնտիկ բռնող, պալտո պահող» թեման, իհարկե, տհաճ է: Շատերը բողոքում են, որ պետք չէ կարևոր թեմաները թողած՝ մանրուքներից խոսել: Պնդողների մեջ են նաև իշխանությունները: Բայց իշխանություններն ինչքան էլ պնդեն, բավական մեծ հաճույքով արձագանքում, հակադարձում են նման թեմաներին: Արդյունքում պարբերաբար հայտնվող նմանատիպ թեմաները դառնում են հանրային քաղաքական քննարկման առարկա: Սա նոր երևույթ չէ: Ավելին՝ նախկին իշխանությունները նմանատիպ քննարկումներ սադրում էին միտումնավոր, իրենց դեմ քննադատական բովանդակությունը ապաքաղաքականացնելու, բացառապես գեղագիտական դաշտ տեղափոխելու համար: Արդյո՞ք նույն ճանապարով են գնում նոր իշխանությունները. դժվար է ասել: Դատելով նմանատիպ թեմաներն ակտիվացնողների շրջանակից՝ դժվար թե: Բայց առնվազն դեմ չեն, որ իրենց քննադատեն նման հարցերով, նման ոճով: Իհարկե, որպեսզի չմատնեն, որ իրենց ձեռնտու է նման ոճը, պարբերաբար հայտարարում են, թե լուրջ կառուցողական քննադատություն չկա: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ լուրջ կառուցողական քննադատություն քիչ քանակությամբ, բայց կա, ուղղակի լսող, արձագանքող ու պատասխանող չկա, ու սա ցանկության հարց չէ բնավ, այլ կոմպետենտության:

Բայց, մեծ հաշվով, իշխանությունն ու իշխանությանը «զոնտիկ բռնող, պալտո պահող» թեմաներով քննադատողները հետաքրքիր են երկրորդ հերթին: Առաջին հերթին մտահոգիչ է այլ բան: Մեր ակտիվ հասարակական շրջանակները, դիսկուրս կամ  հանրային կարծիք ձևավորողները, որոշ բացառություններով, հիմնականում նախընտրւմ են հենց այդ ոճը, որովհետև հեշտ է ու լսարան ունեցող: Ավելին՝ այդ ոճը Հայաստանում արդյունավետ է, այդ ոճով աշխատելով՝ մարդիկ իշխանության են եկել, ու արդյունքում այդ ոճը դարձել է էտալոն, հաջողված տարբերակ: Շատ դժվար է դրա հաջողումից հետո լայն մասսաներին ու նրանց ուղղորդելու հավակնող նեղ խմբերին բացատրել, որ պետք է հրաժարվել այդ ոճից, երբ բոլորի աչքի առաջ կա հաջողված օրինակ: Մի կողմից այդ տարբերակով գնալը հեշտ է, ռեսուրսներ, հատկապես գիտելիք չի պահանջում, մեկ այլ կողմից կա պատմական հաջողակ փորձ, որ այդ ոճով գնալու դեպքում կարելի է և գալ իշխանության: 

Ամեն ինչ կարծես թե արդար է զուտ մարդկային տեսանկյունից՝ «փոս փորողն ընկել է իր փոսը», կամ՝ « հնձում են այն, ինչ ցանել են», բումերանգի էֆեկտ և այլն: Բայց գործ ունենք ոչ թե երկու մարդկանց անձնական փոխհարաբերության կամ կյանքի բազմաշերտությունն ու ճակատագրի հեգնանքը բացատրող գեղարվեստական գրականության, այլ երկրի ու քաղաքականության հետ, որն այս ոճի պատճառով հայտնվել է փակ ցիկլում: Քաղաքական մրցակիցները դիտվում են որպես թշնամի, որոնց պետք է վերացնել, իսկ թշնամուն վերացնելու լեզու ընտրվում է ծաղրը, հեգնանքը, էժանագին բողոքը, ծայրահեղ դեմոնիզացիան: Ընդդիմությունն ի պաշտոնե ունի առավելություն այս խաղում, որովհետև իրեն կարող է թույլ տալ ավելի շատ բան, քան իշխանությունը, որն ի պաշտոնե համ դիստանցված է, համ էլ ունի խոսքի սահմանափակումներ: Պահի իշխանություններին ինչ– որ պահից կարող է թվալ, թե այս ապաքաղաքական ոճը իրենց ձեռնտու է, ավելին՝ կարող են սկսել նման ոճային դրսևորումներ սադրել միտումնավոր: Իրականում, սակայն, ապաքաղաքական այս տրամաբանության մեջ դելեգիտիմացվում է հնարավոր ամեն ինչ, վերջարդյունքում՝ նաև քաղաքական համակարգն ընդհանրապես: 

Մտայնությունը, թե անլուրջ թեմաներով քննադատությունն անվնաս է, կործանեց նախորդ իշխանությանը: Անլուրջ թեմաներով իռացիոնալ քննադատությունը ամբողջովին ապալեգիտիմացրեց, նույնիսկ ապամարդկայնացրեց նախորդ համակարգը՝ այն նույնացնելով չարիքի հետ: Քաղաքական ռացիոնալ քննադատության դեպքում ցանկացած իշխանություն ամենավատ սցենարի դեպքում կարող է ճանաչվել պարզապես անարդյունավետ ու գնալ իմպիչմենթի: Նույն վտանգը կա նաև այսօր, եթե իշխանությունները չդադարեն հաճույքով մնալ այդ լեզվի ու տրամաբանության շրջանակներում: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ռեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում «դժnխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը ոչ բարեկամական գործողություն է, որը միայն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը. Պեսկով Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Կոտայքի մարզի Պռոշյան և Զովունի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Արևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին. Շոյգու Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՆախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու