Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի Կարմիր մահիկը Բաքվից Ստեփանակերտ 40 տոննա ալ յուրով բեռնված 2 բեռնատար է ուղարկել: Այս տեղեկության հրապարակումից հետո Արցախից նախ հավաստիացրեցին, թե որևէ պայմանավորվածություն չկա Ադրբեջանի հետ այս մասով, իսկ հետո քաղաքացիները փակեցին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ կանխելով «հումանիտար» կոչվող բեռի մուտքը: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ ամեն ինչ շատ պարզ է այն առումով, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցագործ քաղաքականությունը:

«120 հազար հայի պահելով սովի մեջ՝ փորձում է իրագործել իր նպատակները, այն է՝ բռնակցել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին և վերացնել Արցախի Հանրապետությունը՝ որպես այդպիսին, իսկ 120 հազար հայի ենթարկել ցեղասպանության:Այս քայլերը միտված են դրան, և կարծում եմ, որ այս դեպքում հումանիտար բեռի մասին խոսելն ավելորդ է: Սա նախօրոք ծրագրված և 2020 թ. սեպտեմբերից սկսած հանցագործ քաղաքականության շարունակությունն է: Այստեղ որևէ այլ կարծիք չկա: Թյուր է նաև մտածելը՝ Աղդամի ճանապարհի բացումը մեզ վնասելո՞ւ է, թե՞ ոչ: Դրա մասին խոսելն ու քննարկելն անգամ ավելորդ է, որովհետև դա այդ հանցագործ քաղաքականության հերթական քայլերից մեկն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Շատ է քննարկվում նաև այն հարցը, որ «այլընտրանքային» տարբերակով, ինչպիսին անվանում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, բեռների ներկրման մերժման դեպքում միջազգային հանրությունը կարող է «ճիշտ չհասկանալ» Արցախին, թե՝ «ի՞նչ տարբերություն՝ որ ճանապարհով»: «Արդարություն» կուսակցության համանախագահն այս հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն է հայտնում. «Իսկ միջազգային հանրությունն ուզո՞ւմ է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, թե ինչ է կատարվում 120 հազար հայի հետ: Կարծում եմ՝ շատ մեծ տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, թե ինչո՞ւ է Ադրբեջանն ընդհանրապես խոսում հումանիտար բեռ ներկրելու մասին, և թե ինչո՞ւ է այդ հումանիտար աղետն առաջացել Լեռնային Ղարաբաղում: Միջազգային հանրությունը շատ պարզ հասկանում է, թե ինչ է կատարվում, իսկ մնացածը զուտ սեփական անգործությունը կոծկելու, քողարկելու քաղաքականություն է: Անկախ նրանից, թե միջազգային հանրությունն ինչպես կհասկանա արցախցիների հրաժարումն այդ մեքենաների՝ Արցախ մուտք գործելուց, կարծում եմ, որ իրենից հետաքրքրություն չի ներկայացնում, որովհետև մի բան պարզ է՝ Արցախում հումանիտար աղետ է, իսկ այդ աղետն այն պատճառով է, որ Ադրբեջանն ուղղակի պաշարել է Լեռնային Ղարաբաղը»,-հավելում է նա:

Արցախում վիճակն օրհասական է, բայց անգամ այս պարագայում արցախցիները հատկապես շեշտում են՝ «սա ստամոքսի հարց չէ, սա սովից մեռնել-չմեռնելու հարց չէ»՝ այս կերպ բարձրաձայնելով, որ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը չդիտարկվի միայն այս կոնտեքստում, հարցն ավելի խորքային է: Հակոբյանը կարծում է՝ այդ մեսիջը պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և Հայաստանի մեր հայրենակիցներին հղել: «Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ շատ լավ հասկանում է, որ այս պայքարը սովի դեմ պայքար չէ, այլ Արցախում տեղի ունեցող այս հումանիտար աղետը հետևանք է այն համահայկական, ազատագրական պայքարի, որը շարունակվում է մինչ օրս: Հայաստանի Հանրապետության բնակչությունը և իշխանությունը պետք է հասկանան, որ այսօր արցախցին, ապրելով սովի պայմաններում, պայքարում է ոչ միայն Արցախի Հանրապետության և Արցախը հայկական մնալու, այլ համայն հայության և ընդհանրապես Հայկական հարցը չփակելու համար: Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել: Վտանգ կա, որ հարցը միանգամից կփակվի, և այլևս մեր սերունդները չեն կարողանալու այս պայքարի մեջ մտնել: Կարծում եմ, որ այդ հասկացվածությունը ՀՀ մեր հայրենակիցների և իշխանությունների մեջ պետք է արթնանա:

ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ եթե այստեղ արցախցին չկարողացավ դիմադրել, շարունակել իր պայքարը, ապա նրանք վաղն ուղղակի զրկված են լինելու իշխանություն ունենալու հնարավորությունից: Ստացվում է, որ Ստեփանակերտում արցախցին պայքարում է Երևանում ապրող հայ բնակչության համար և առհասարակ Հայաստանի Հանրապետության լինելիության համար: Բազմիցս ասվել է՝ միամտություն է կարծել, որ առանց Արցախ հնարավոր է փրկել Հայաստանը, և հակառակը՝ առանց Հայաստան փրկել Արցախը»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Ինչպես հասկանալ՝ թունավորումը ջրից է, թե սննդիցԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ի՞նչ գին կունենա գազը մինչև 2026-ի վերջըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Հայաստանը գնում է դեպի ջրի խնդիր. ինչ կարող է լինել 5 տարի հետոԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանԿոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Գերմանիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ հայտարարություններ Մոսկվայից Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանՄենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորություն. Թրամփ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Ավետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջող Ռուսական հարվածներից Օդեսայում հուլիսին 28 մարդ է զոհվել. նահանգապետ Պետեր Մադյարը Հունգարիայի նախագահի պաշտոնում առաջադրելու է շախմատիստուհի Յուդիթ Պոլգարի թեկնածությունը Փրկարարները Էլբրուսից տարհանել են լեռնագնացի և նրա 11-ամյա որդու մարմինըՖասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան Իրանը միջնորդներից լարվածnւթյան թուլացման առաջարկներ է ստացել. Բաղայի Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհներըԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը գերազանցել է 90 դոլարը Խաղը պետք է ավելի շուտ ավարտվեր․ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայի հաղթանակը Հրդեh է բռնկվել Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանnւթյան nւժերի Ասակա բազայում Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes CLA»-ը կողաշրջվել է․ կինը և անչափահաս երեխաները հոսպիտալացվել են Այս լուռ հիվանդությունը տարիներով զարգանում է առանց ախտանիշներիԼույս չի լինի. հասցեներ Հորմուզի նեղուցի մոտ մի նավի վրա հրդեհ է բռնկվել Ռուսական և ուկրաինական ԶՈւ-ն փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը դա վրեժխնդրություն է, սակայն այդ վրեժխնդրությունը իր նպատակներին չի հասնիՀարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվելՏեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post