Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի Կարմիր մահիկը Բաքվից Ստեփանակերտ 40 տոննա ալ յուրով բեռնված 2 բեռնատար է ուղարկել: Այս տեղեկության հրապարակումից հետո Արցախից նախ հավաստիացրեցին, թե որևէ պայմանավորվածություն չկա Ադրբեջանի հետ այս մասով, իսկ հետո քաղաքացիները փակեցին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ կանխելով «հումանիտար» կոչվող բեռի մուտքը: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ ամեն ինչ շատ պարզ է այն առումով, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցագործ քաղաքականությունը:

«120 հազար հայի պահելով սովի մեջ՝ փորձում է իրագործել իր նպատակները, այն է՝ բռնակցել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին և վերացնել Արցախի Հանրապետությունը՝ որպես այդպիսին, իսկ 120 հազար հայի ենթարկել ցեղասպանության:Այս քայլերը միտված են դրան, և կարծում եմ, որ այս դեպքում հումանիտար բեռի մասին խոսելն ավելորդ է: Սա նախօրոք ծրագրված և 2020 թ. սեպտեմբերից սկսած հանցագործ քաղաքականության շարունակությունն է: Այստեղ որևէ այլ կարծիք չկա: Թյուր է նաև մտածելը՝ Աղդամի ճանապարհի բացումը մեզ վնասելո՞ւ է, թե՞ ոչ: Դրա մասին խոսելն ու քննարկելն անգամ ավելորդ է, որովհետև դա այդ հանցագործ քաղաքականության հերթական քայլերից մեկն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Շատ է քննարկվում նաև այն հարցը, որ «այլընտրանքային» տարբերակով, ինչպիսին անվանում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, բեռների ներկրման մերժման դեպքում միջազգային հանրությունը կարող է «ճիշտ չհասկանալ» Արցախին, թե՝ «ի՞նչ տարբերություն՝ որ ճանապարհով»: «Արդարություն» կուսակցության համանախագահն այս հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն է հայտնում. «Իսկ միջազգային հանրությունն ուզո՞ւմ է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, թե ինչ է կատարվում 120 հազար հայի հետ: Կարծում եմ՝ շատ մեծ տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, թե ինչո՞ւ է Ադրբեջանն ընդհանրապես խոսում հումանիտար բեռ ներկրելու մասին, և թե ինչո՞ւ է այդ հումանիտար աղետն առաջացել Լեռնային Ղարաբաղում: Միջազգային հանրությունը շատ պարզ հասկանում է, թե ինչ է կատարվում, իսկ մնացածը զուտ սեփական անգործությունը կոծկելու, քողարկելու քաղաքականություն է: Անկախ նրանից, թե միջազգային հանրությունն ինչպես կհասկանա արցախցիների հրաժարումն այդ մեքենաների՝ Արցախ մուտք գործելուց, կարծում եմ, որ իրենից հետաքրքրություն չի ներկայացնում, որովհետև մի բան պարզ է՝ Արցախում հումանիտար աղետ է, իսկ այդ աղետն այն պատճառով է, որ Ադրբեջանն ուղղակի պաշարել է Լեռնային Ղարաբաղը»,-հավելում է նա:

Արցախում վիճակն օրհասական է, բայց անգամ այս պարագայում արցախցիները հատկապես շեշտում են՝ «սա ստամոքսի հարց չէ, սա սովից մեռնել-չմեռնելու հարց չէ»՝ այս կերպ բարձրաձայնելով, որ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը չդիտարկվի միայն այս կոնտեքստում, հարցն ավելի խորքային է: Հակոբյանը կարծում է՝ այդ մեսիջը պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և Հայաստանի մեր հայրենակիցներին հղել: «Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ շատ լավ հասկանում է, որ այս պայքարը սովի դեմ պայքար չէ, այլ Արցախում տեղի ունեցող այս հումանիտար աղետը հետևանք է այն համահայկական, ազատագրական պայքարի, որը շարունակվում է մինչ օրս: Հայաստանի Հանրապետության բնակչությունը և իշխանությունը պետք է հասկանան, որ այսօր արցախցին, ապրելով սովի պայմաններում, պայքարում է ոչ միայն Արցախի Հանրապետության և Արցախը հայկական մնալու, այլ համայն հայության և ընդհանրապես Հայկական հարցը չփակելու համար: Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել: Վտանգ կա, որ հարցը միանգամից կփակվի, և այլևս մեր սերունդները չեն կարողանալու այս պայքարի մեջ մտնել: Կարծում եմ, որ այդ հասկացվածությունը ՀՀ մեր հայրենակիցների և իշխանությունների մեջ պետք է արթնանա:

ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ եթե այստեղ արցախցին չկարողացավ դիմադրել, շարունակել իր պայքարը, ապա նրանք վաղն ուղղակի զրկված են լինելու իշխանություն ունենալու հնարավորությունից: Ստացվում է, որ Ստեփանակերտում արցախցին պայքարում է Երևանում ապրող հայ բնակչության համար և առհասարակ Հայաստանի Հանրապետության լինելիության համար: Բազմիցս ասվել է՝ միամտություն է կարծել, որ առանց Արցախ հնարավոր է փրկել Հայաստանը, և հակառակը՝ առանց Հայաստան փրկել Արցախը»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers