Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը դեռ խորհուրդ չտրվող երկրների ցանկում է. ե՞րբ կզարթնի և ե՞րբ կվերականգնվի զբոսաշրջությունը․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարող ենք և պետք է ձգտենք այնպես անել, որ տուրիզմը զարթնի և սկսի դինամիկ վերականգնվել ու զարգանալ: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով ամենատուժած ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության հնարավոր հեռանկարներին: Նա հայտնեց, որ մի շարք պետական կառույցների հարցեր ու առաջարկներ են ներկայացրել:

«Առաջարկել ենք աշխատել այն ուղղությամբ, որ դիվանագիտական խողովակներում մեր երկրի մասին ճիշտ ինֆորմացիա լինի: Կարծես թե, այդ գործընթացն սկսվել է: Համենայն դեպս, ինձ այդպես են տեղեկացրել զբոսաշրջության կոմիտեից: Ասել են, որ ԱԳՆ-ի միջոցով արդեն դիմել են,և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա:

Հստակեցնելով խնդիրը՝ նա ընդգծեց.«Շատ երկրներում և հատկապես մեզ համար նպատակային ու պոտենցիալ շուկաներում, ինչ-որ տեղ նաև թյուրիմացաբար, Հայաստանը դեռ խորհուրդ չտրվող երկրների ցանկում է գտնվում: Դա պայմանավորված է թե՛ կորոնավիրուսի, թե՛ միգուցե նաև հետպատերազմյան իրավիճակով: Բայց, օրինակ՝ Ռուսաստանում իրենց զբոսաշրջության ոլորտի իրավասու մարմնի՝ «Ռոստուրիզմի» կայքում Հայաստանն արդեն ընդգրկվել է խորհուրդ տրվող երկրների ցանկում: Դիվանագիտական բոլոր ուղիներով, սփյուռքի ներուժն օգտագործելով՝ ամեն ինչ պետք է անենք, որ այլ երկրներում մեր երկրի մասին ճիշտ տեղեկատվություն լինի, և Հայաստանը չդասեն խորհուրդ չտրվող երկրների ցանկում: Մեզ հավաստիացրել են, որ մեր հարցադրումների վերաբերյալ աշխատանքներ են տարվում: Սպասում ենք, բայց ժամանակը քիչ է, պետք է արագացնել»:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ արդեն դրսից տարբեր հարցումներ ու հետաքրքրություններ կան: «Օտարերկրյա գործընկերներին հուզող հարցեր կան՝ հատկապես անվտանգության վերաբերյալ: Եվ եթե իրավիճակը Հայաստանում ու տարածաշրջանում կայուն լինի, կարծում եմ՝ զբոսաշրջությունը կսկսի կամաց-կամաց զարթնել, վերականգնվել ու զարգանալ»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, թե՛ կորոնավիրուսը, թե՛ պատերազմն իրենց ազդեցությունն ունեցել են ոլորտի վրա: «Կարծում եմ՝ կա նաև հանրային ընկալում, որ կորոնավիրուսից ամենաշատն ու ուղղակիորեն տուժած ոլորտը հենց զբոսաշրջությունն է: Առ այսօր էլ դեռ ոլորտը քնած է: Դեռ քիչ, բայց զարթնելու հույսեր ու ծիլեր կան: Սակայն ոլորտը դեռ վերականգնման կարիք ունի: Մասնավորապես կառավարությանը ներկայացրած մեր առաջարկներից մեկն էլ շատ արագ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքների չեզոքացման ծրագրի մշակումն է: Խոսքը հատուկ զբոսաշրջության ոլորտի վերականգնման և զարգացման ծրագրի անհրաժեշտության մասին է, ինչը շատ կարևոր է: Իսկ թե որքան փակված ընկերություններ կան՝ դժվար է ասել: Ի դեպ՝ այդ հարցը ևս բարձրացրել ենք: Ցավոք, չգիտենք, թե հստակ քանի ընկերություն ունենք, ուր մնաց՝ իմանանք, թե քանիսն են փակվել: Այս առումով էլ վարչական ռեգիստր ունենալու խնդիր ունենք: Առաջարկների մեջ ընդգծել ենք նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ թե՛ մրցակցային, թե՛ գործարար ներդրումային միջավայրը բարելավելու, ինչպես նաև ծառայությունների որակն ապահովելու տեսանկյունից: Այս ամենը հնարավոր է իրականացնել ոլորտում գործունեության մի շարք տեսակների լիցենզավորման կամ առնվազն դրանք ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելու միջոցով»,-շեշտեց Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ ավելի ծավալուն ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտություն կա:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ թեպետ ֆեդերացիայի անդամ հանդիսացող ոչ մի ընկերություն չի փակվել, բայց ոլորտում կան մի շարք ընկերություններ, որոնք մտածել են վերապրոֆիլավորման մասին: «Կան ընկերություններ, որոնք մտածում են այլ գործունեության ուղղությամբ ներդրում անելու մասին: Բայց ասեմ, որ վերապրոֆիլավորվելը կարճաժամկետ լուծում է, և այն զբոսաշրջության ոլորտի համար այդքան էլ ցանկալի չէ. եթե այլ ոլորտներում վերականգնվելն ավելի հեշտ է, ապա եթե այստեղ ոլորտի աշխատակիցները տեղափոխվեն այլ ոլորտներ, հետագայում ոլորտի վերականգնման համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվելու: Այդ դեպքում անգամ կարող է վերականգնում չլինել:

Եվ սա է պատճառը, որ զբոսաշրջության ոլորտի վերականգնման և զարգացման հատուկ պետական ծրագիր է անհրաժեշտ: Այլապես, եթե կարողությունները կորցնենք, համաշխարհային շուկայում ոլորտի վերականգնման պայմաններում Հայաստանն իր դիրքերը դժվարությամբ կվերականգնի»,-ասաց նա՝ հավելելով, որ արագ վերականգնվելու հեռանկար կա, եթե նշված խնդիրները լուծվեն, արդեն այսօրվանից մարքեթինգային ակտիվ քաղաքականության և կոմպլեքս միջոցառումներ իրականացվեն:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր