Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ես նման կառավարում չեմ հիշում, սա կառավարում չէ, սա տապալում է, խայտառակություն»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գոնե երկու տարին մեկ տապը Հայաստանում բավականին ուժեղ է լինում: Դա կախված է մեր կլիմայական պայմաններից և համաշխարհային կլիմայական խնդիրներից: Մեր երկրում իբր կիրառվում են հարմարվողականության մեթոդները, բավականին մեծ գումարներ են գալիս արտասահմանից, բայց ես անձամբ չեմ տեսնում, թե այդ ուղղությամբ ինչ է արվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

Նրա հետ զրուցում ենք օդի աղտոտվածության, եղանակով պայմանավորված հաճախակի դարձած հրդեհների մասին: «Կարդում, հետևում եմ զեկույցներին, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխություններին հարմարվելու հետ կապված միջոցառումներին, բայց այդպես էլ չեմ կարողացել հասկանալ, թե ինչ է արվում այս ուղղությամբ: Հայաստանում կլիմայի փոփոխությունները բավականին լուրջ արտահայտվեցին Սևանա լճի ավազանում, երբ լիճը սկսեց ծաղկել: Գիտնականները նշեցին, որ տարիներ շարունակ լիճն անտեսվել է որպես էկոհամակարգ, դրան գումարվել են կլիմայական փոփոխությունները, որոնք հստակ ազդեցություն են ունեցել այդ գործընթացի վրա: Ասվում է, որ լճի մակարդակը բարձրացել է, դա լավ է, բայց արդյո՞ք արվող քայլերն ուշացած չեն: Հայաստանում առաջ քաշվեց կանաչ էներգետիկայի միջոցով կլիմայական փոփոխությունները մեղմելու տարբերակը: Պետք է հաշվարկներ, մտածված քայլեր արվեին, օրինակ՝ ուսումնասիրվեր գետի վիճակը, հասկանալ, թե ինչ հզորությամբ ՀԷԿ կարելի է կառուցել դրա վրա, մինչդեռ դա չի արվել: Իհարկե, ասվում է, որ նախարարությունը փորձաքննություն է անցկացրել, և դրանից հետո միայն կառուցվել է ՀԷԿ: Բայց մենք տեսնում ենք, որ մի գետի վրա կառուցվել է մի քանի ՀԷԿ, հաշվի չեն առնվել կլիմայական փոփոխությունները՝ շոգը, հրդեհների վտանգը, արդյունքում գետի ջուրն աստիճանաբար սկսել է պակասել: Տեղեր ունենք, որ գետերը սկսում են չորանալ, կենսաբազմազանությունը սկսում է փոխվել: Պարզվում է, որ սա «օգնություն է» կլիմայի փոփոխությունները կանխելու համար, բայց իրականում այստեղ են մեր այժմյան բոլոր խնդիրների արմատները»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ միջազգային շատ կազմակերպություններ սա համարում են փոփոխությունները մեղմացնող միջոցներ, բայց յուրաքանչյուր պետություն, այս դեպքում՝ Հայաստանը, պետք է հաշվի առնի սեփական բնակլիմայական պայմանները, բոլոր տարածաշրջաններն ունեն իրենց բնակլիմայական առանձնահատկությունները: Բնապահպանն ասում է՝ կլիմայական փոփոխությունները մեր երկրում հանգեցնում են հրդեհների, ջրային ռեսուրսների պակասի, սոցիալական խնդիրների:

«Այսինքն՝ մենք ունենք խնդիր ջրի հետ կապված, երաշտի վտանգ կա: Հիմա, ի՞նչ է անում այս ուղղությամբ մեր երկիրը: Փաստացի ոչինչ: Մարդիկ կային, որոնք ցանկանում էին ջրամբարներ կառուցել, բայց այս կառավարությունը մերժել է նրանց առաջարկները: Գաղտնիք չէ, որ մեր ջրային ռեսուրսների մի մասը գալիս էր Արցախից, դրանից մենք զրկվեցինք: Կառավարությունն, ավաղ, չի դիմում մասնագետներին, որոնք կարող են օգնել իրեն՝ այս խնդիրները լուծելու համար: Անտանելի շոգ է հունիսին, ի՞նչ է լինելու հուլիսին և օգոստոսին: Արդյո՞ք պատրաստ ենք հրդեհների մարմանը: Կառավարությունը նախ՝ տեխնիկական միջոցներ պետք է ունենա հրդեհների դեմ պայքարելու համար, պետք է լուծի ջրային ռեսուրսների խնդիրը, պետք է մասնագետներից կազմված խորհուրդ ստեղծի հենց ջրային ռեսուրսների հետ կապված: Ես, օրինակ՝ նախարարությունում հասարակական խորհրդի անդամ էի, բայց հետո դուրս եկա խորհրդի կազմից: Գիտական խորհրդի շատ անդամներ ևս հրաժարվել են աշխատել այս կառավարության հետ, ոմանց էլ իրենք են դուրս թողել աշխատանքներից: Պետք է ասել, որ բնապահպանության նախարարն իր տեղում չէ, նա չի կարող բնապահպանության ոլորտը ղեկավարել: Նախկին նախարարների սխալ աշխատանքի մասին խոսել ենք, բայց վերջին նախարարն առհասարակ իր տեղում չէ»,-ասում է բնապահպանը:

Հիշեցնում է՝ վարչապետն անընդհատ խոսում է, որ ժողովրդավարության ջատագով է, այդ դեպքում ո՞ւր է հանրության, գիտնականների հետ աշխատանքը: «Միայն տեսնում ենք, որ մարդկանց պաշտոններ են բաժանվում, ամեն ինչ տապալում են, և երկիրը հայտնվում է այս վիճակում: Ամենահասարակ օրինակներից մեկը բերենք՝ աղբավայրերի խնդիրը, որը շատ արդիական է: Ամենամեծը Նուբարաշենի աղբավայրն է, որը բացարձակ անտերության է մատնված, այն հրդեհների, թունավոր գազերի արտանետման մեծ օջախ է: Նույնն էլ մյուս աղբավայրերի դեպքում: Սրա մասին շատ ենք խոսել, բայց, մեծ հաշվով, խնդրին լուծում չի տրվում: Գիտե՞ք, թե Հայաստանի Հանրապետությունը քանի էջանոց և քանի ռազմավարություն է գրել աղբի վերամշակման մասին: Այդքան գումար, որ թղթի համար են ծախսել, կարելի է ներդնել և գործ անել: Ընդամենը հրավիրել մասնագետների, որոնք կետերով կասեն, թե ինչպես լուծել խնդիրը: Մենք միայն վերցնում ենք բնությունից, միայն սպառում ենք, արդյունքում երկիրը դոփում է տեղում: Ես նման կառավարում չեմ հիշում, սա կառավարում չէ, սա տապալում է, խայտառակություն»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ»