Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների դանակը՝ գիտության թիկունքին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդունենք, թե չընդունենք խորհրդային հասարակարգը, այդուամենայնիվ, պարտավոր ենք արձանագրել, որ այդ շրջանում մեր երկիրը գիտության զարգացման ամուր հիմքեր է ունեցել: Այնինչ, անկախությունից հետո լիարժեքորեն չի հաջողվել պահպանել գիտական ներուժը։ Ներկա պայմաններում, երբ մեր պետականությունն ուղղակի գոյաբանական խնդիրների առաջ է կանգնած, գիտությունն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Օրվա իշխանությունները արտաքուստ սկսել են «հիշել» գիտության մասին, որը նաև մեր անվտանգության և պետության զարգացման հենասյունն է։

Փաշինյանն անընդհատ խոսում է գիտելիքահեն տնտեսության, գիտությունը խթանելու և ոլորտին տրամադրվող ֆինանսների ավելացման մասին, սակայն իրականության մեջ գիտությունը մնում է անտեսված, քանի որ իշխանությունների համար առաջնայինը ոչ թե գիտության զարգացման մոդելների ներդրումն է, այլ միայն փիառը։ Իրականում այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը կրճատվի, գիտությամբ զբաղվելը ֆինանսական առումով դառնա ոչ նպատակահարմար։ Օրինակ՝ Փաշինյանն ընդգծում է, թե ավելացնում են գիտնականների աշխատավարձերը, բայց մյուս կողմից էլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ գիտնականներին տրամադրվող գումարները նվազեն։

Ի մասնավորի՝ 700-ից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ, ովքեր մինչ այս գիտական աստիճանի համար հավելավճարներ էին ստանում, հիմա չեն ստանա այդ գումարները, քանի որ աշխատաժամանակի ամբողջական ծավալով չեն ներգրավված գիտության մեջ։ Հասկանալի է, որ գիտնականներից շատերը միայն գիտությամբ զբաղվելով չեն կարող ներկա թանկացումների պարագայում հոգալ իրենց կարիքները, և գիտության հետ մեկտեղ նաև այլ աշխատանքներ են կատարում։ Փաշինյանը հայտարարում է, թե հավելավճարների կրճատումով փորձում են խրախուսել, որ գիտնականներն անցնեն ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի։ Բայց պարզ է, որ թեկնածուական աստիճանի 25 հազար դրամի կամ դոկտորական աստիճանի 50 հազար դրամի համար գիտությամբ զբաղվողները չեն նախընտրի թողնել իրենց երկրորդ աշխատանքը, որքան էլ գիտության մեծ նվիրյալ լինեն։ Զարմանալին այն է, որ հավելավճարների կրճատումը կառավարության կողմից հիմնավորվում է նաև նրանով, թե պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածություն է ստեղծում։

Փաստացի այդ փոքր գումարները բյուջեի համար խնդիր են, իսկ երբ իշխող կուսակցության թիմի անդամների աշխատավարձերն ու պարգևավճարները աստղաբաշխական չափերի ավելացում են արձանագրում, որևէ խնդիր չկա։ Ստացվում է՝ պետական բյուջեի համար ծանրաբեռնվածություն չի ստեղծում այն, որ իշխանության ներկայացուցիչների շքեղ մեքենաների, տարբեր միջոցառումների վրա միլիոնավոր դրամների գումարներ են ծախսում, իսկ գիտնականներին տրվող հավելավճարը ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Դե ինչ, կարելի է փակել գիտությունների ակադեմիան, նաև դպրոցները, վերացնել կենսաթոշակները, դրանք էլ են ծանրաբեռնվածություն ստեղծում. փոխարենը քպականները տասնապատիկ ավելի եկամուտ կստանան: Իսկ եթե լուրջ, ապա իրականում որոշ ուղղություններով երկրի գիտական համակարգն աղճատելու և կազմաքանդելու գործընթաց է գնում։ Օրինակ՝ իշխանություններին պետք չէ, որ երկրում հայագիտությունն ամուր հիմքերի վրա լինի, ու դա էլ արտահայտվի կրթության շրջանակներում, ինչի արդյունքում քաղաքացիների շրջանում ազգային բարձր ինքնագիտակցություն կձևավորվի։

Պարզ է, որ բարձր ազգային արժեհամակարգ ունեցող մարդիկ կձգտեն իշխանափոխություն իրականացնել ու հեռացնել իշխանություններին, որոնք դրսի թելադրանքով մեր ազգային շահերին հակասող քայլեր են ձեռնարկում։ Ուստի, պատահական չէ, որ գիտություն ասելով՝ իշխանությունների պատկերացումների մեջ են տեղավորվում հիմնականում բնական և տեխնիկական գիտությունները, ու, ըստ այդմ էլ, նրանք մտադիր են նաև հայկական գիտությունը միջազգայնացնել։ Ու հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է արտասահմանյան բարձր գործակից ունեցող ամսագրերում կամ հրատարակություններում տպագրություններին։ Բնական և տեխնիկական գիտությունների պարագայում այս մոտեցումն ինչ-որ առումով հասկանալի է, բայց ոչ այնքան հայագիտության պարագայում։ Նախ՝ երկրի ներսում պետք է զարգացնել հայագիտությունը, արդյունքներ ստանալ, իսկ հետո միայն հանել դուրս։ Այլ կերպ ասած՝ հայագիտության արմատավորումն առաջին հերթին անհրաժեշտ է մեր հասարակությանը։ Երբ չի հաջողվում անգամ հայոց պատմության նորմալ դասագիրք գրել, ապա դրսի հրապարակումները ոչինչ չեն տալու։

Մյուս կողմից էլ՝ ուշադրություն է դարձվում գիտական արդյունքների քանակական գործոնին, օրինակ՝ ինչքան հրապարակումներ են եղել, այնինչ անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնանալ բովանդակային գործոնի վրա։ Օրինակ՝ մեկ լուրջ նորույթ պարունակող և արդիական գիտական հրապարակումը կարող է ավելի մեծ արժեք ներկայացնել, քան նոր խոսք չասող 100 հրապարակումը։ Բացի դրանից, պետությունը պետք է գիտության որոշ ուղղություններ վերցնի իր հոգածության տակ ու պատվերներ տա այն թեմաներով, որոնք բխում են մեր պետական շահերից։ Դեռ չենք խոսում ուղեղների արտահոսքի մասին, որը կանխելը այս իշխանության օրոք գրեթե անհավանական է թվում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն