Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թշնամական քարոզի տարր են փորձում ներդնել, որն իրականում արցախահայության ոչնչացման ճանապարհ է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ փորձ է կատարվում մեր հասարակության գիտակցության մեջ ներդնել թշնամական քարոզի այն տարրը, որը ենթադրում է, թե Արցախը կարող է գտնվել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում: Իրականում սա դեպի արցախահայության ցեղասպանություն տանող ուղղակի ճանապարհ է:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններին, դրանցից բխող սպառնալիքներին: «Դեպի արցախահայության ցեղասպանության ճանապարհ ասելով՝ ես ամենևին խիստ եզրույթ չեմ օգտագործում. սա իրականություն է: Իրավիճակը վերլուծենք այս պահի դրությամբ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած՝ Արցախից բռնազավթված հատվածներում անգամ մեկ հայ չի կարողանում ապրել: Մենք տեսել ենք, թե Հադրութի բռնազավթման ժամանակ իրենց տանը մնացած տարեց մարդիկ ինչպես էին գլխատվել ադրբեջանական բաշիբոզուկների կողմից՝ ահաբեկիչների մեթոդաբանությամբ: Հետևաբար, խոսել այն մասին, թե արցախահայության և Արցախի բնակչության համար, այսպես ասած, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ներսում հայ ազգաբնակչությունը կկարողանա ապրել կամ շարունակել ապրել, պատրանք է: Դա արցախահայության ոչնչացման ճանապարհ է, որը բնականաբար, բացառապես Ադրբեջանին է ձեռնտու»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վարդան Ոսկանյանի խոսքով, մենք պետք է նաև հասկանանք Ադրբեջան կոչվող այդ արհեստածին կազմավորման և հատկապես ներկայիս Բաքվի բռնապետական վարչախմբի չակերտավոր տրամաբանությունը, որը վերաբերում է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետություններին. «Որոշակի էյֆորիկ տրամադրություններ ունենալով, հաշվի առնելով 44օրյա պատերազմի հետևանքները՝ իրականում Բաքվի բռնապետը նաև կարծում է, որ հիմա ժամանակն է մեր հայրենիքից՝ Հայաստանից ու Արցախից ստանալ նույնիսկ իր պատկերացրած առավելագույնից ավելին: Խոսքը Արցախի ամբողջական կլանմանն ու Հայաստանի Հանրապետությունից զանազան տարածքային զիջումների կորզման նպատակի մասին է: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր զիջում ստանալուց հետո գալու է հաջորդ պահանջը: Այսինքն, այդ չակերտավոր զիջումները տարածաշրջանում խաղաղության հաստատման չեն բերելու: Յուրաքանչյուր զիջումից հետո առաջանալու է հաջորդ պահանջը, որոնք, ի դեպ, հստակ սահմանվում են Բաքվից: Խոսվում էր նախ «Զանգեզուրի միջանցքի» մասին, հետո Բաքվի բռնապետը սկսեց խոսել այն մասին, թե Սյունիքը՝ իրենց եզրաբանությամբ «Արևմտյան Զանգեզուրը», ամբողջությամբ իրենց պատմական հայրենիքն է»,-ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ նման հռետորաբանությունն իր բացատրությունն ունի:

«Սա, ըստ էության, պատմական լեգիտիմության ենթաշերտ, հիմք ստեղծելու փորձ է, որպեսզի հետագա արգրեսիվ գործողությունները հենց դրանով բացատրվեն: Այլ խոսքերով ասած, «եթե սա իրենց պատմական հայրենիքն է, ապա իրավունք ունեն վերադառնալու, վերցնելու, գրավելու այդ պատմական հայրենիքը»: Հետևաբար, մենք բավականին վտանգավոր ու բարդ իրավիճակ ունենք, բայց այն անելանելի չէ, որովհետև ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը որոշ դեպքերում գնում է քաղաքական բլեֆի: Պարզ է, չէ՞, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էլ որոշակիորեն վերականգնվելու խնդիր ունի, որովհետև մեր բանակը հուժկու հարվածներ է հասցրել, ու Ադրբեջանը կրել է մեծ կորուստներ: Մենք էլ ենք կորուստներ կրել, բայց Ադրբեջանը ևս անկորուստ դուրս չի եկել պատերազմից: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանն «իր տարածքում» ստացել է իր համար անցանկալի օտարերկրյա ներկայություն՝ ի դեմս ռուսական խաղաղապահների:

Ադրբեջանը համարում է, որ Արցախն իբր իր տարածքն է, և, ըստ դրա, ռուսական խաղաղապահներն իրենց տարածքում են: Այստեղ այժմ որոշակի պայքար է սկսվել նաև թուրքական ու իսրայելական ազդեցությունների համատեքստում, որովհետև թուրքական ներկայության աճը բերել է նրան, որ իսրայելական ներկայությունը որոշակիորեն կրճատվել է, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Իսրայելին: Մենք ունենք նաև ահաբեկչական խմբավորումների խնդիր: Միայն Աստծուն է հայտնի, թե այդ ահաբեկչական խմբավորումները, որոնք Թուրքիայի անմիջական միջամտությամբ բերվել էին Սիրիայի հյուսիսային շրջաններից, մնացել են Ադրբեջանում, թե՞ դուրս են եկել: Ադրբեջանը ունի բավականին լարված հարաբերություններ Իրանի հետ, և այդ իմաստով որևէ խնդիր չի լուծվել: Ու չնայած պաշտոնական հռետորաբանությանը, դրանից այնկողմ բոլոր հարթություններում Ադրբեջանը բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, խախտում նաև Ռուսաստանի հետ ստորագրած հայտարարությունը, որն իբրև դաշնակցային բնույթ ունի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նման խնդիրները բազմաթիվ են:

«Հետևաբար, եթե Հայաստանը ճիշտ աշխատի, այս իրավիճակից ելքեր կան: Իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցումը ելք չէ, դա, ըստ էության, Ադրբեջանին հանձնվելու մտայնության դրսևորում է, որը միայն ձեռնտու է թշնամական կողմին»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Իսկ թե ինչպես պատկերացնել վերոնշյալ ելքերը ներկա իշխանության գործողությունների ու մոտեցումների պայմաններում, նա շեշտեց. «Հայտնի ասացվածք կա, որը շատ լավ բնորոշում է իրավիճակը. «Օձի կծածը սև ու սպիտակ պարանից էլ է վախենում»: Հետևաբար, կարծում եմ, որ պատերազմում պարտություն կրած իշխանությունը Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հավասարը հավասարի հետ բանակցել: Ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է արժանավորների իշխանություն: Կրկնեմ՝ անելանելի իրավիճակ չէ, բայց բավականին բարդ է, որտեղ պետական համակարգը, իշխանությունը պետք է օրնիբուն աշխատեն: Իշխանությունը ներկայացնողները իրենց ոլորտներում լավագույնները պետք է լինեն: Միայն այս պարագայում մենք կկարողանանք լուծել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները և օգտվել ստեղծված բոլոր հնարավորություններից: Նոր իշխանությունը, բացի արժանավոր լինելուց, պետք է ունենա նաև աշխատելու կամք, գիտելիքներ, հմտություններ, ցանկություն ու տրամադրվածություն, որ երկիրը դուրս գա այս ծանր իրավիճակից»:

Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ մեր տարածաշրջանում խոշորագույն փոփոխությունների ականատեսն ենք, որը կապված է համաշխարհային մակարդակում առկա տեղաշարժերի հետ. «Մենք կանգնած ենք նոր աշխարհի նախաշեմին: Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններ, մերձավորարևել յան ու ասիական երկրների վերելքն այդ ամբողջ համատեքստում, աշխարհի բևեռային համակարգի փոփոխություններ: Այս ու շատ այլ գործոններ մարտահրավերների հետ մեկտեղ նաև հնարավորություններ են բերում, որոնց պետք է ուշադիր հետևել ու աշխատել: Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ փորձած թանի պատմությունը չի աշխատելու: Մենք արդեն տեսել ենք, որ ներկա իշխանությունները տապալել են Հայաստանի կառավարման համակարգը ու հասցրել մեզ այս աղետաբեր իրավիճակին»:

Այս համատեքստում անդրադառնալով Ազատության հրապարակում այս օրերին ծավալվող քննարկումներին, որին մասնակից է նաև իրանագետը, նա ընդգծեց հիմնական շեշտադրումների մասին: «Մենք պետք է շատ հստակ աշխատենք մեր հասարակության հետ՝ հասանելի դարձնելու մեր ազգին այն խնդիրները, որոնք առկա են այժմ Հայաստանում: Այդ խնդիրների մի խոշոր հատված մանիպուլ յացիոն մեխանիզմներով, ըստ էության, մեր հասարակությունից կա՛մ թաքցվում է, կա՛մ նրան մատուցվում բոլորովին այլ լույսի տակ: Պատրանքներ են ստեղծվում այն մասին, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը բոլոր խնդիրների լուծման համադարման է: Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի հետ սահմանը հայկական կողմից չէ, որ փակվել է: Այն փակել է Թուրքիան: Ակնհայտ է, որ թուրքական և ադրբեջանական պետությունների ծրագիրը չի ենթադրում հզոր Հայաստանի գոյություն, հետևաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կամ Ադրբեջանի հետ իբր խաղաղության դարաշրջանի բացումը չի կարող միտված լինել Հայաստանի հզորացմանը: Պատճառը պարզ է՝ այդ երկու պետությունները որևէ պարագայում չեն ուզենա, որ ՀՀ-ն հզորանա: Դա բոլորովին հակառակ գործընթացի է բերելու: Մյուս կողմից՝ չափազանց կարևոր են Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնք կենսական նշանակություն ունեն: Առանց չափազանցության պետք է նշել հետևյալը. այն, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը չհամարձակվեց ներխուժում իրականացնել Սյունիքի տարածք ու ուժի մեխանիզմներով ձեռք գցել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը, մեծ մասով պայմանավորված էր ռուսական ռազմական ներկայությամբ և իրանական զորաշարժերով, որոնք տեղի ունեցան հենց Հայաստանի սահմանների անմիջական մերձակայքում: Բացի այդ, իրանցիները գրեթե բոլոր մակարդակներում ուղղակիորեն հայտարարեցին իրենց կարմիր գծերի մասին»,շեշտեց իրանագետը՝ ընդգծելով, որ, ըստ այդմ, մեր հասարակությունը պետք է հասկանա, թե այս տարածաշրջանում ովքեր են մեր բարեկամները:

«Ադրբեջանական հռետորաբանությունը չի փոխվել՝ նույն թշնամանքն է: Թուրքիայի պարագայում որոշակի նրբերանգներ, կարծեք թե, փոփոխվել են, բայց դա արևել յան խորամանկության տարր է՝ «այն, ինչի չես կարող հասնել ուժով, հասիր քաղցրախոսությամբ»: Հետևաբար պետք է հասկանանք, որ Հայաստանի զարգացումը, մեր առաջ առկա մարտահրավերների լուծումը, մեր հնարավորությունների օգտագործումը բացառապես մեզանով է պայմանավորված: Այո, ունենք դաշնակից ու բարեկամ երկրներ, բայց մենք ենք, որ պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները: Հիմա մեր հասարակությանը փորձում են մտցնել թմբիրի մեջ՝ ներկայացնելով, թե այս խնդիրը պետք է լուծի Ռուսաստանը, այն խնդիրը՝ որևէ այլ պետություն: Սա իրականության հետ որևէ աղերս չունի: Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների բոլոր խնդիրները պետք է մենք լուծենք: Այլ հարց է, որ այդ ճանապարհին մենք օժանդակության կարիք ունենք մեր դաշնակից ու բարեկամ պետոււթյուններից»,-եզրափակեց Վ. Ոսկանյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

էս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն Մարուքյան38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցԿապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Իրավիճակը Հորմուզի նեղուցում․ իրանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել (տեսանյութ) Ջոկովիչը գերազանցեց Ֆեդերերի ռեկորդը Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Իսրայելը և Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել երթևեկության հետ կապված Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմում անմաhացած Գառնիկ Մալխասյանի մայրը Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական hարձակnւմ է կանխել. The Times of Israel HIPP մանկական սննդի մեջ առնետի թույն է հայտնաբերվելԱռաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացմանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Կինը պարտքերի պատճառով կոկտեյլով թունավորել է ամուսնունԱկբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էՄիֆեր կեսարյան հատման մասին․ իմացիր ավելինԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանՃապոնիայում 7,4 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանԱպրիլի 23-ին տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Իրանական նավահանգիստների նկատմամբ uպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են. Արաղչի 14-ամյա աղջիկը փոխնակ մայր է դարձելՃապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՄանկապարտեզի դաստիարակչուհին ծեծել է իր խմբում գտնվող 2 երեխաներինԻնչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Գտնվել է թանգարանից գողացված լեգենդար 2500-ամյա Կոտոֆենեշտի սաղավարտը