Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Թշնամական քարոզի տարր են փորձում ներդնել, որն իրականում արցախահայության ոչնչացման ճանապարհ է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ փորձ է կատարվում մեր հասարակության գիտակցության մեջ ներդնել թշնամական քարոզի այն տարրը, որը ենթադրում է, թե Արցախը կարող է գտնվել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում: Իրականում սա դեպի արցախահայության ցեղասպանություն տանող ուղղակի ճանապարհ է:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններին, դրանցից բխող սպառնալիքներին: «Դեպի արցախահայության ցեղասպանության ճանապարհ ասելով՝ ես ամենևին խիստ եզրույթ չեմ օգտագործում. սա իրականություն է: Իրավիճակը վերլուծենք այս պահի դրությամբ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած՝ Արցախից բռնազավթված հատվածներում անգամ մեկ հայ չի կարողանում ապրել: Մենք տեսել ենք, թե Հադրութի բռնազավթման ժամանակ իրենց տանը մնացած տարեց մարդիկ ինչպես էին գլխատվել ադրբեջանական բաշիբոզուկների կողմից՝ ահաբեկիչների մեթոդաբանությամբ: Հետևաբար, խոսել այն մասին, թե արցախահայության և Արցախի բնակչության համար, այսպես ասած, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ներսում հայ ազգաբնակչությունը կկարողանա ապրել կամ շարունակել ապրել, պատրանք է: Դա արցախահայության ոչնչացման ճանապարհ է, որը բնականաբար, բացառապես Ադրբեջանին է ձեռնտու»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վարդան Ոսկանյանի խոսքով, մենք պետք է նաև հասկանանք Ադրբեջան կոչվող այդ արհեստածին կազմավորման և հատկապես ներկայիս Բաքվի բռնապետական վարչախմբի չակերտավոր տրամաբանությունը, որը վերաբերում է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետություններին. «Որոշակի էյֆորիկ տրամադրություններ ունենալով, հաշվի առնելով 44օրյա պատերազմի հետևանքները՝ իրականում Բաքվի բռնապետը նաև կարծում է, որ հիմա ժամանակն է մեր հայրենիքից՝ Հայաստանից ու Արցախից ստանալ նույնիսկ իր պատկերացրած առավելագույնից ավելին: Խոսքը Արցախի ամբողջական կլանմանն ու Հայաստանի Հանրապետությունից զանազան տարածքային զիջումների կորզման նպատակի մասին է: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր զիջում ստանալուց հետո գալու է հաջորդ պահանջը: Այսինքն, այդ չակերտավոր զիջումները տարածաշրջանում խաղաղության հաստատման չեն բերելու: Յուրաքանչյուր զիջումից հետո առաջանալու է հաջորդ պահանջը, որոնք, ի դեպ, հստակ սահմանվում են Բաքվից: Խոսվում էր նախ «Զանգեզուրի միջանցքի» մասին, հետո Բաքվի բռնապետը սկսեց խոսել այն մասին, թե Սյունիքը՝ իրենց եզրաբանությամբ «Արևմտյան Զանգեզուրը», ամբողջությամբ իրենց պատմական հայրենիքն է»,-ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ նման հռետորաբանությունն իր բացատրությունն ունի:

«Սա, ըստ էության, պատմական լեգիտիմության ենթաշերտ, հիմք ստեղծելու փորձ է, որպեսզի հետագա արգրեսիվ գործողությունները հենց դրանով բացատրվեն: Այլ խոսքերով ասած, «եթե սա իրենց պատմական հայրենիքն է, ապա իրավունք ունեն վերադառնալու, վերցնելու, գրավելու այդ պատմական հայրենիքը»: Հետևաբար, մենք բավականին վտանգավոր ու բարդ իրավիճակ ունենք, բայց այն անելանելի չէ, որովհետև ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը որոշ դեպքերում գնում է քաղաքական բլեֆի: Պարզ է, չէ՞, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էլ որոշակիորեն վերականգնվելու խնդիր ունի, որովհետև մեր բանակը հուժկու հարվածներ է հասցրել, ու Ադրբեջանը կրել է մեծ կորուստներ: Մենք էլ ենք կորուստներ կրել, բայց Ադրբեջանը ևս անկորուստ դուրս չի եկել պատերազմից: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանն «իր տարածքում» ստացել է իր համար անցանկալի օտարերկրյա ներկայություն՝ ի դեմս ռուսական խաղաղապահների:

Ադրբեջանը համարում է, որ Արցախն իբր իր տարածքն է, և, ըստ դրա, ռուսական խաղաղապահներն իրենց տարածքում են: Այստեղ այժմ որոշակի պայքար է սկսվել նաև թուրքական ու իսրայելական ազդեցությունների համատեքստում, որովհետև թուրքական ներկայության աճը բերել է նրան, որ իսրայելական ներկայությունը որոշակիորեն կրճատվել է, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Իսրայելին: Մենք ունենք նաև ահաբեկչական խմբավորումների խնդիր: Միայն Աստծուն է հայտնի, թե այդ ահաբեկչական խմբավորումները, որոնք Թուրքիայի անմիջական միջամտությամբ բերվել էին Սիրիայի հյուսիսային շրջաններից, մնացել են Ադրբեջանում, թե՞ դուրս են եկել: Ադրբեջանը ունի բավականին լարված հարաբերություններ Իրանի հետ, և այդ իմաստով որևէ խնդիր չի լուծվել: Ու չնայած պաշտոնական հռետորաբանությանը, դրանից այնկողմ բոլոր հարթություններում Ադրբեջանը բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, խախտում նաև Ռուսաստանի հետ ստորագրած հայտարարությունը, որն իբրև դաշնակցային բնույթ ունի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նման խնդիրները բազմաթիվ են:

«Հետևաբար, եթե Հայաստանը ճիշտ աշխատի, այս իրավիճակից ելքեր կան: Իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցումը ելք չէ, դա, ըստ էության, Ադրբեջանին հանձնվելու մտայնության դրսևորում է, որը միայն ձեռնտու է թշնամական կողմին»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Իսկ թե ինչպես պատկերացնել վերոնշյալ ելքերը ներկա իշխանության գործողությունների ու մոտեցումների պայմաններում, նա շեշտեց. «Հայտնի ասացվածք կա, որը շատ լավ բնորոշում է իրավիճակը. «Օձի կծածը սև ու սպիտակ պարանից էլ է վախենում»: Հետևաբար, կարծում եմ, որ պատերազմում պարտություն կրած իշխանությունը Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հավասարը հավասարի հետ բանակցել: Ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է արժանավորների իշխանություն: Կրկնեմ՝ անելանելի իրավիճակ չէ, բայց բավականին բարդ է, որտեղ պետական համակարգը, իշխանությունը պետք է օրնիբուն աշխատեն: Իշխանությունը ներկայացնողները իրենց ոլորտներում լավագույնները պետք է լինեն: Միայն այս պարագայում մենք կկարողանանք լուծել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները և օգտվել ստեղծված բոլոր հնարավորություններից: Նոր իշխանությունը, բացի արժանավոր լինելուց, պետք է ունենա նաև աշխատելու կամք, գիտելիքներ, հմտություններ, ցանկություն ու տրամադրվածություն, որ երկիրը դուրս գա այս ծանր իրավիճակից»:

Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ մեր տարածաշրջանում խոշորագույն փոփոխությունների ականատեսն ենք, որը կապված է համաշխարհային մակարդակում առկա տեղաշարժերի հետ. «Մենք կանգնած ենք նոր աշխարհի նախաշեմին: Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններ, մերձավորարևել յան ու ասիական երկրների վերելքն այդ ամբողջ համատեքստում, աշխարհի բևեռային համակարգի փոփոխություններ: Այս ու շատ այլ գործոններ մարտահրավերների հետ մեկտեղ նաև հնարավորություններ են բերում, որոնց պետք է ուշադիր հետևել ու աշխատել: Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ փորձած թանի պատմությունը չի աշխատելու: Մենք արդեն տեսել ենք, որ ներկա իշխանությունները տապալել են Հայաստանի կառավարման համակարգը ու հասցրել մեզ այս աղետաբեր իրավիճակին»:

Այս համատեքստում անդրադառնալով Ազատության հրապարակում այս օրերին ծավալվող քննարկումներին, որին մասնակից է նաև իրանագետը, նա ընդգծեց հիմնական շեշտադրումների մասին: «Մենք պետք է շատ հստակ աշխատենք մեր հասարակության հետ՝ հասանելի դարձնելու մեր ազգին այն խնդիրները, որոնք առկա են այժմ Հայաստանում: Այդ խնդիրների մի խոշոր հատված մանիպուլ յացիոն մեխանիզմներով, ըստ էության, մեր հասարակությունից կա՛մ թաքցվում է, կա՛մ նրան մատուցվում բոլորովին այլ լույսի տակ: Պատրանքներ են ստեղծվում այն մասին, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը բոլոր խնդիրների լուծման համադարման է: Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի հետ սահմանը հայկական կողմից չէ, որ փակվել է: Այն փակել է Թուրքիան: Ակնհայտ է, որ թուրքական և ադրբեջանական պետությունների ծրագիրը չի ենթադրում հզոր Հայաստանի գոյություն, հետևաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կամ Ադրբեջանի հետ իբր խաղաղության դարաշրջանի բացումը չի կարող միտված լինել Հայաստանի հզորացմանը: Պատճառը պարզ է՝ այդ երկու պետությունները որևէ պարագայում չեն ուզենա, որ ՀՀ-ն հզորանա: Դա բոլորովին հակառակ գործընթացի է բերելու: Մյուս կողմից՝ չափազանց կարևոր են Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնք կենսական նշանակություն ունեն: Առանց չափազանցության պետք է նշել հետևյալը. այն, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը չհամարձակվեց ներխուժում իրականացնել Սյունիքի տարածք ու ուժի մեխանիզմներով ձեռք գցել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը, մեծ մասով պայմանավորված էր ռուսական ռազմական ներկայությամբ և իրանական զորաշարժերով, որոնք տեղի ունեցան հենց Հայաստանի սահմանների անմիջական մերձակայքում: Բացի այդ, իրանցիները գրեթե բոլոր մակարդակներում ուղղակիորեն հայտարարեցին իրենց կարմիր գծերի մասին»,շեշտեց իրանագետը՝ ընդգծելով, որ, ըստ այդմ, մեր հասարակությունը պետք է հասկանա, թե այս տարածաշրջանում ովքեր են մեր բարեկամները:

«Ադրբեջանական հռետորաբանությունը չի փոխվել՝ նույն թշնամանքն է: Թուրքիայի պարագայում որոշակի նրբերանգներ, կարծեք թե, փոփոխվել են, բայց դա արևել յան խորամանկության տարր է՝ «այն, ինչի չես կարող հասնել ուժով, հասիր քաղցրախոսությամբ»: Հետևաբար պետք է հասկանանք, որ Հայաստանի զարգացումը, մեր առաջ առկա մարտահրավերների լուծումը, մեր հնարավորությունների օգտագործումը բացառապես մեզանով է պայմանավորված: Այո, ունենք դաշնակից ու բարեկամ երկրներ, բայց մենք ենք, որ պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները: Հիմա մեր հասարակությանը փորձում են մտցնել թմբիրի մեջ՝ ներկայացնելով, թե այս խնդիրը պետք է լուծի Ռուսաստանը, այն խնդիրը՝ որևէ այլ պետություն: Սա իրականության հետ որևէ աղերս չունի: Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների բոլոր խնդիրները պետք է մենք լուծենք: Այլ հարց է, որ այդ ճանապարհին մենք օժանդակության կարիք ունենք մեր դաշնակից ու բարեկամ պետոււթյուններից»,-եզրափակեց Վ. Ոսկանյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers