Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վտանգավոր ակնարկներ ու ոչ պակաս վտանգավոր ծրագրեր․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որ Արցախյան հակամարտության թեման վերջնականապես փակի։ Այդ նպատակին հասնելու համար Բաքուն օգտագործում է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը չի գործում, և դրան նպաստում է ուկրաինական հակամարտության պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ սրացումը։ Սակայն այս ամենը չի նշանակում, թե համանախագահությունը կազմող ուժերը ամբողջությամբ դադարեցրել են Արցախյան հակամարտության հետ կապված իրենց գործունեությունը։ Այլ հարց է, որ այս աշխարհաքաղաքական կենտրոնները սկսել են գործել մեկուսի՝ ոչ միայն միմյանց գործողությունները չհամաձայնեցնելով, այլև շատ դեպքերում՝ հակադրվելով։

Օրինակ՝ Արևմուտքի ներկայացուցիչները փորձում են Արցախյան հակամարտության կարգավորման իրենց պատկերացրած տեսլականն առաջ մղել, իսկ ռուսական դիվանագիտության ներկայացուցիչներն էլ, բնականաբար, ռուսական տարբերակն իրականացնելու կողմնակից են։ Ճիշտ է՝ Ալիևը գործի է դնում իր լվացքատան մեխանիզմները տարբեր գործիչների վրա ազդելու կամ կաշառելու համար, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական կենտրոններից հնչող հայտարարությունները ի ցույց են դնում իրենց դիրքորոշումը Արցախյան հակամարտության և, ընդհանրապես, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասով։

Օրինակ՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու այցելության ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ կատարեց։ Քանի որ նա հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, նրա ասածներն ադրբեջանցիները կարող են փոքր-ինչ խեղաթյուրած կամ սրբագրած լինել, ավելին՝ դա հենց ադրբեջանցիների ձեռագիրն է, սակայն դրանից Կլաարի ասելիքի բովանդակությունը էականորեն չի փոխվում։ Նա մասնավորապես նշել էր, թե հասկանում է ադրբեջանական կողմի մտահոգությունները և, ըստ այդմ, միանգամայն օրինական է համարում Ադրբեջանի պահանջը Լաչինի միջանցքում անցակետ և ռենտգեն սարք տեղադրելու վերաբերյալ:

Արցախի ԱԳՆ-ն շտապեց պատասխանել Կլաարի հայտարարությանը՝ նշելով, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ նրա արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով։ Բայց, ըստ էության, Կլաարն ասում է այն, ինչ հավաքական Արևմուտքն է մտածում Արցախյան հակամարտության մասին։ Նախ՝ Արևմուտքն ավելի շատ է կարևորում այն հանգամանքը, որ Ադրբեջանը Եվրոպային նավթ ու գազ է մատակարարում, քան այն, որ Արցախն արդեն երեք ամիս շրջափակման մեջ է, ու 120 հազար արցախահայության ամենատարրական իրավունքները խախտված են։ Մյուս կողմից՝ Արևմուտքի համար Արցախի կարգավիճակի հարց չկա։

Փաստացի Արևմուտքն առաջ է տանում այն քաղաքական ուղեգիծը, որ Ադրբեջանն ամբողջական վերահսկողություն հաստատի Արցախի նկատմամբ, և նրան այնքան էլ չի հետաքրքրում, թե այդ դեպքում ինչ կարող է տեղի ունենալ արցախահայության հետ։ Արևմուտքին գլխավորապես մի հարց է հետաքրքրում, թե ինչպես կարելի է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, իսկ դրա համար պետք է, որ Արցախի կարգավիճակի թեման չթողնվի ապագային, ինչպես Ռուսաստանն է ցանկանում, այլ միանգամից փակվի ու հիմքեր ստեղծվեն ռուս խաղաղապահների հեռանալու համար։ Այս պայմաններում հայկական կողմը միանշանակ պետք է հետևություններ անի։ Ուշագրավ է, որ Կլաարն իր հարցազրույցում Արցախյան հակամարտության հետևանքները վերացնելու մասով նշում է, թե Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի։

Թե ինչ խոստումներ է տվել ու պարտավորություններ է ստանձնել Փաշինյանն Արևմուտքի առաջ, հենց ինքն էլ պետք է պարզաբանում ներկայացնի ժողովրդին։ Հաշվի առնենք, որ նա Պրահայում Արևմուտքի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ժամանակ էր, որ համաձայնեց 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սրանից բացի, ի՞նչ այլ պարտավորությունների մասին է խոսքը։ Արդյո՞ք Կլաարն առաջին հերթին չի ակնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման: Մյուս կողմից էլ՝ Կլաարի ասածից հետևում է, որ եթե Ալիևը հավատարիմ է հակամարտության կարգավորման գործընթացին, ապա իր պարտավորությունները կատարում է։

Մնում է միայն հասկանալ, թե որո՞նք են Ադրբեջանի պարտավորությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքները գրավե՞լը, անընդհատ սադրանքների գնա՞լը, խաղաղ բնակիչներին սպանե՞լը, թե՞ գերիներին չվերադարձնելը։ Սա՞ է Արևմուտքի պատկերացրած «պարտականությունների կատարումը»: Եթե այո, ապա Արևմուտքի պլանները չափազանց վտանգավոր են Հայաստանի ու Արցախի համար: Ադրբեջանի հանցագործությունների շարքն, իհարկե, դեռ կարելի է երկար շարունակել, բայց Արևմուտքը ոչ միայն աչք է փակում դրանց վրա, այլև նույնիսկ խրախուսում է այդ հանցագործությունները։ Ինչպես ասում են՝ մտածելու բան է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը հրամանագիր է ստորագրել էս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն Մարուքյան38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցԿապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Իրավիճակը Հորմուզի նեղուցում․ իրանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել (տեսանյութ) Ջոկովիչը գերազանցեց Ֆեդերերի ռեկորդը Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Իսրայելը և Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել երթևեկության հետ կապված Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմում անմաhացած Գառնիկ Մալխասյանի մայրը Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական hարձակnւմ է կանխել. The Times of Israel HIPP մանկական սննդի մեջ առնետի թույն է հայտնաբերվելԱռաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացմանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Կինը պարտքերի պատճառով կոկտեյլով թունավորել է ամուսնունԱկբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էՄիֆեր կեսարյան հատման մասին․ իմացիր ավելինԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանՃապոնիայում 7,4 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանԱպրիլի 23-ին տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Իրանական նավահանգիստների նկատմամբ uպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են. Արաղչի 14-ամյա աղջիկը փոխնակ մայր է դարձելՃապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՄանկապարտեզի դաստիարակչուհին ծեծել է իր խմբում գտնվող 2 երեխաներինԻնչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ