Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի մի շարք պետական բուհերում հաստատվել են հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերը: «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանը, գնահատելով նոր կազմերը, մեզ հետ զրույցում նախ նշեց. «Հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերում քաղաքական պաշտոն ունեցող մարդիկ ընդգրկված չեն այն նույն համաչափությամբ, որը կար նախկինում: Օրինակ՝ նախկինում մենք ունեինք բավականին շատ մարզպետներ, որոնք այս պահին որևէ բուհի հոգաբարձուների խորհուրդներում չկան: Սակայն, դրա հետ մեկտեղ, մենք ունենք բուհեր, որտեղ հոգաբարձուների խորհուրդների կազմերում ընդգրկված են այժմյան պատգամավորներ, վարչապետի խորհրդական, օգնական: Ունենք հաստատություններ, որտեղ միաժամանակ կան նախարարի տեղակալներ, ինչը որոշակի առումով կարելի է գնահատել քաղաքականացվածության ներկայացվածություն: Բայց եթե նախկին իրավիճակի հետ ենք համեմատում, ապա միանշանակ պետք է ընդգծել դրական տեղաշարժի մասին, քանի որ ձևավորված կազմերում մենք արդեն իսկ հնարավորինս բացառել էինք policy–making կուսակցությունների ներկայացվածությունը: Հետևաբար, թերևս այս կազմերում միտումը դրական է»:

Փորձագետի խոսքով, կառուցվածքային առումով խորհուրդներում այս պահին փոփոխություններ չենք կարող ունենալ, քանի որ դրանք ձևավորվում են համաձայն Բարձրագույն կրթության մասին գործող օրենքի, որտեղ կան համապատասխան չափաբաժիններ. «Բայց, ինչպես գիտենք, այսօր մշակվում է «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ այդ ներկայացվածության չափաբաժինները տարբեր են: Այնտեղ ուսանողության մասնակցության տոկոսը բավականին ցածրացել է, և փոխարենը ավելացել է գործատուների մասնակցությունը, ինչը ևս դրական միտում է: Պետք է նշել նաև, որ այս հոգաբարձուների խորհուրդները կրկին ժամանակավոր են, քանի որ երբ նոր օրենքն ընդունվի, կրկին կունենանք փոփոխություններ»,–ասաց Մ. Թադևոսյանը:

Իսկ թե ինչ է ակնկալվում արդեն օրենքի փոփոխությունից հետո, փորձագետը նկատում է. «Անգամ գործող օրենքով այնպես չէ, որ խորհուրդների գործունեության շրջանակը սահմանափակ է: Այլ է դրանց իմպլեմենտացիոն դաշտը, այսինքն, թե ինչպես են դրանք աշխատում: Որպես կանոն, դրանք սկսել էին կրել ավելի շատ ֆորմալ բնույթ: Ոչ թե մասնակցայնություն, այլ՝ ստանդարտ ներգրավվածություն: Անդամներն իրենց քվեարկությամբ զուտ հաստատում էին այս կամ այն գործունեությունը: Բայց ենթադրվում է, որ այս փոփոխությունները կհանգեցնեն բովանդակային փոփոխության: Այսինքն, խորհուրդը չի լինի միայն որոշումները լեգիտիմացնող մարմին, կամ, օրինակ, միայն բուհի բյուջեն հաստատող, ռեկտորի կատարողականը գնահատող մարմին, այլ իրապես կլինի մի մարմին, որը կկարողանա պլանավորել բուհի առաջընթացը, հետևել, գնահատել բուհի ռազմավարությունը, զարգացնել բուհի գործունեությունն ու բովանդակային աշխատանք կատարել: Հուսով եմ՝ նոր օրենքով ավելի կհստակեցվի հոգաբարձուների խորհուրդների պատասխանատվությունը, որովհետև միայն պատասխանատվության հստակեցման դեպքում է հնարավոր մատնանշել այս կամ այն անձին, որը պատասխանատու է առաջացած խնդիրների լուծման համար: Կարծում եմ՝ նոր օրենք մշակողները հաշվի են առել այս դրույթը, և բարձրագույն կրթության մասին նոր օրենքում հոգաբարձուների խորհուրդների համար կունենանք ավելի բովանդակային գործառույթների շրջանակ, քան նախկինում էր»:

Ինչ վերաբերում է փոխնախարարների ներգրավվածությանը, փորձագետն ընդգծեց, որ չպետք է մոռանալ, որ բուհերը պետական հաստատություններ են:

«Հետևաբար, շատ կարևոր է պետական կառավարման համակարգի ներկայացուցչականությունը: Եվ եթե ոչ փոխնախարարները, ապա էլ ովքե՞ր պետք է այդ պետական մոտեցումները բերեն բուհ, որ պետության կողմից որդեգրված նպատակները, գերակա ուղղություններն իմպլեմենտացվեն պետական բուհերում: Բայց ունենք դեպք, երբ մի փոխնախարար ներկայացված է միանգամից մի քանի բուհերում: Այստեղ հարց է առաջանում, թե ներգրավված լինելով երեք կամ ավելի բուհերում՝ տվյալ անձը որքանո՞վ կարող է արդյունավետ և իրապես մասնակցային լինել բովանդակային աշխատանքներում: Ունենք ԿԳ ներկայացուցիչ, որը ներկայացված է հինգ և ավելի բուհերում: Եթե միայն թղթի վրա գրված անուն է, որը պետք է ամեն անգամ հաստատվի հանդիպման ընթացքում, ապա դա ևս չի տանելու այն բովանդակային փոփոխությանը, որը մենք ենք ցանկանում»,–ասաց նա՝ շեշտելով, որ բովանդակային մասնակցության մասին է խոսքը:

«Եթե կառավարման արդյունավետության տեսությունից դիտարկենք, ապա հնարավոր չէ մի փոխնախարարը միաժամանակ չորս բուհում ներկայացված լինի և ապահովի իր արդյունավետ ներկայացուցչությունն այդ բոլոր բուհերում»,–նշեց մեր զրուցակիցը:

Իսկ ընդհանուր առմամբ, կոնկրետ ԿԳ փոխնախարարների ներկայացվածության առումով փորձագետը որևէ ռիսկ չի տեսնում: «Դա դրական է, որովհետև կրթության քաղաքականության լիազոր մարմնի ներկայացվածությունը բուհերի համար միայն արդյունավետ կարող է լինել, եթե դա կարողանան ճիշտ օգտագործել: Ստացվում է իրավիճակ, երբ պետության կողմից որդեգրված կրթական քաղաքականությունը, որը մշակվում է ԿԳՆ համապատասխան քաղաքականություն մշակողների, այս պարագայում, օրինակ, փոխնախարարների կողմից, սա անմիջապես ուղղվում է դեպի պետական բուհեր: Երկար ժամանակ մենք մեր մտահոգությունն էինք հայտնում պետական հաստատությունների և պետական քաղաքականության միջև առկա անջրպետի մասին, իսկ ներկայացուցվածությունը այդ անջրպետի վերացմանն ուղղված լրացուցիչ աջակցող մեխանիզմ է»,–նշեց փորձագետը:

Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ հոգաբարձուների խորհուրդների փոփոխություններից հետո որոշ բուհեր բավականին ակտիվացել են. «Օրինակը Վանաձորի պետական համալսարանն է, ինչպես նաև՝ Ագրարային համալսարանը: Այս փոքր փուլում արդեն իսկ բովանդակային աշխատանքների առումով դրական միտումներ կան»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Չի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանԵրեխան ծառերի ու արմատների տակ էր․ նոր մանրամասներՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասինBrent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու