Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը

INTERVIEW

Հայաստանի մի շարք պետական բուհերում հաստատվել են հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերը: «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանը, գնահատելով նոր կազմերը, մեզ հետ զրույցում նախ նշեց. «Հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերում քաղաքական պաշտոն ունեցող մարդիկ ընդգրկված չեն այն նույն համաչափությամբ, որը կար նախկինում: Օրինակ՝ նախկինում մենք ունեինք բավականին շատ մարզպետներ, որոնք այս պահին որևէ բուհի հոգաբարձուների խորհուրդներում չկան: Սակայն, դրա հետ մեկտեղ, մենք ունենք բուհեր, որտեղ հոգաբարձուների խորհուրդների կազմերում ընդգրկված են այժմյան պատգամավորներ, վարչապետի խորհրդական, օգնական: Ունենք հաստատություններ, որտեղ միաժամանակ կան նախարարի տեղակալներ, ինչը որոշակի առումով կարելի է գնահատել քաղաքականացվածության ներկայացվածություն: Բայց եթե նախկին իրավիճակի հետ ենք համեմատում, ապա միանշանակ պետք է ընդգծել դրական տեղաշարժի մասին, քանի որ ձևավորված կազմերում մենք արդեն իսկ հնարավորինս բացառել էինք policy–making կուսակցությունների ներկայացվածությունը: Հետևաբար, թերևս այս կազմերում միտումը դրական է»:

Փորձագետի խոսքով, կառուցվածքային առումով խորհուրդներում այս պահին փոփոխություններ չենք կարող ունենալ, քանի որ դրանք ձևավորվում են համաձայն Բարձրագույն կրթության մասին գործող օրենքի, որտեղ կան համապատասխան չափաբաժիններ. «Բայց, ինչպես գիտենք, այսօր մշակվում է «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ այդ ներկայացվածության չափաբաժինները տարբեր են: Այնտեղ ուսանողության մասնակցության տոկոսը բավականին ցածրացել է, և փոխարենը ավելացել է գործատուների մասնակցությունը, ինչը ևս դրական միտում է: Պետք է նշել նաև, որ այս հոգաբարձուների խորհուրդները կրկին ժամանակավոր են, քանի որ երբ նոր օրենքն ընդունվի, կրկին կունենանք փոփոխություններ»,–ասաց Մ. Թադևոսյանը:

Իսկ թե ինչ է ակնկալվում արդեն օրենքի փոփոխությունից հետո, փորձագետը նկատում է. «Անգամ գործող օրենքով այնպես չէ, որ խորհուրդների գործունեության շրջանակը սահմանափակ է: Այլ է դրանց իմպլեմենտացիոն դաշտը, այսինքն, թե ինչպես են դրանք աշխատում: Որպես կանոն, դրանք սկսել էին կրել ավելի շատ ֆորմալ բնույթ: Ոչ թե մասնակցայնություն, այլ՝ ստանդարտ ներգրավվածություն: Անդամներն իրենց քվեարկությամբ զուտ հաստատում էին այս կամ այն գործունեությունը: Բայց ենթադրվում է, որ այս փոփոխությունները կհանգեցնեն բովանդակային փոփոխության: Այսինքն, խորհուրդը չի լինի միայն որոշումները լեգիտիմացնող մարմին, կամ, օրինակ, միայն բուհի բյուջեն հաստատող, ռեկտորի կատարողականը գնահատող մարմին, այլ իրապես կլինի մի մարմին, որը կկարողանա պլանավորել բուհի առաջընթացը, հետևել, գնահատել բուհի ռազմավարությունը, զարգացնել բուհի գործունեությունն ու բովանդակային աշխատանք կատարել: Հուսով եմ՝ նոր օրենքով ավելի կհստակեցվի հոգաբարձուների խորհուրդների պատասխանատվությունը, որովհետև միայն պատասխանատվության հստակեցման դեպքում է հնարավոր մատնանշել այս կամ այն անձին, որը պատասխանատու է առաջացած խնդիրների լուծման համար: Կարծում եմ՝ նոր օրենք մշակողները հաշվի են առել այս դրույթը, և բարձրագույն կրթության մասին նոր օրենքում հոգաբարձուների խորհուրդների համար կունենանք ավելի բովանդակային գործառույթների շրջանակ, քան նախկինում էր»:

Ինչ վերաբերում է փոխնախարարների ներգրավվածությանը, փորձագետն ընդգծեց, որ չպետք է մոռանալ, որ բուհերը պետական հաստատություններ են:

«Հետևաբար, շատ կարևոր է պետական կառավարման համակարգի ներկայացուցչականությունը: Եվ եթե ոչ փոխնախարարները, ապա էլ ովքե՞ր պետք է այդ պետական մոտեցումները բերեն բուհ, որ պետության կողմից որդեգրված նպատակները, գերակա ուղղություններն իմպլեմենտացվեն պետական բուհերում: Բայց ունենք դեպք, երբ մի փոխնախարար ներկայացված է միանգամից մի քանի բուհերում: Այստեղ հարց է առաջանում, թե ներգրավված լինելով երեք կամ ավելի բուհերում՝ տվյալ անձը որքանո՞վ կարող է արդյունավետ և իրապես մասնակցային լինել բովանդակային աշխատանքներում: Ունենք ԿԳ ներկայացուցիչ, որը ներկայացված է հինգ և ավելի բուհերում: Եթե միայն թղթի վրա գրված անուն է, որը պետք է ամեն անգամ հաստատվի հանդիպման ընթացքում, ապա դա ևս չի տանելու այն բովանդակային փոփոխությանը, որը մենք ենք ցանկանում»,–ասաց նա՝ շեշտելով, որ բովանդակային մասնակցության մասին է խոսքը:

«Եթե կառավարման արդյունավետության տեսությունից դիտարկենք, ապա հնարավոր չէ մի փոխնախարարը միաժամանակ չորս բուհում ներկայացված լինի և ապահովի իր արդյունավետ ներկայացուցչությունն այդ բոլոր բուհերում»,–նշեց մեր զրուցակիցը:

Իսկ ընդհանուր առմամբ, կոնկրետ ԿԳ փոխնախարարների ներկայացվածության առումով փորձագետը որևէ ռիսկ չի տեսնում: «Դա դրական է, որովհետև կրթության քաղաքականության լիազոր մարմնի ներկայացվածությունը բուհերի համար միայն արդյունավետ կարող է լինել, եթե դա կարողանան ճիշտ օգտագործել: Ստացվում է իրավիճակ, երբ պետության կողմից որդեգրված կրթական քաղաքականությունը, որը մշակվում է ԿԳՆ համապատասխան քաղաքականություն մշակողների, այս պարագայում, օրինակ, փոխնախարարների կողմից, սա անմիջապես ուղղվում է դեպի պետական բուհեր: Երկար ժամանակ մենք մեր մտահոգությունն էինք հայտնում պետական հաստատությունների և պետական քաղաքականության միջև առկա անջրպետի մասին, իսկ ներկայացուցվածությունը այդ անջրպետի վերացմանն ուղղված լրացուցիչ աջակցող մեխանիզմ է»,–նշեց փորձագետը:

Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ հոգաբարձուների խորհուրդների փոփոխություններից հետո որոշ բուհեր բավականին ակտիվացել են. «Օրինակը Վանաձորի պետական համալսարանն է, ինչպես նաև՝ Ագրարային համալսարանը: Այս փոքր փուլում արդեն իսկ բովանդակային աշխատանքների առումով դրական միտումներ կան»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026