Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացի ռեգրեսիա է սկսվում. քաղաքագետ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք բանակցային գործընթացի ներկա փուլին, աշխարհաքաղաքական գործոններին, դրանցից բխող մարտահրավերներին: Անդրադառնալով նախ ինտենսիվ բնույթ կրող հանդիպումներին՝ քաղաքագետը մի երկու պատճառ մատնանշեց:

«Թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն ինչ անում է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ստորագրի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ էության, այդ դաշինքն ամեն ինչ անում է, որ այդպես կարողանա խնդիրը հօգուտ իրեն լուծել՝ հետագայում Հայաստանին պարտադրելով նաև որոշակի այլ զիջումներ՝ կապված, օրինակ՝ ճանապարհների, միջանցքների և այլնի հետ: Ադրբեջանա-թուրքական դաշինքը շտապում է դա անել երկու պարզ պատճառով. առաջին՝ պարտություն կրելուց հետո հայկական կողմը դեռևս չի հասցրել վերականգնվել, բավականին խոցելի վիճակում է, երկրորդ՝ Հայաստանի հնարավոր դաշնակիցներից ՌԴ-ն ինքն է գտնվում բավականին լուրջ խնդիրների մեջ և այդքան էլ չի կարողանում համապատասխան աջակցություն տալ հայկական կողմին:

Դրա համար ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է օգտվել այս երկու պատճառներից ու խնդիրը հնարավորինս շուտ լուծել: Ներկա փուլում հանդիպումների ինտենսիվության պատճառնեը սրանք են: Թե ինչու է Փաշինյանը նույն ինտենսիվությամբ սպասարկում ադրբեջանա-թուրքական դաշինքի նույն օրակարգը, այլ հարց է. հիմնականում պայմանավորում եմ նրանով, որ պարզապես համագործակցում է Ալիևի և Էրդողանի հետ, հնարավոր է՝ նաև այլ ուժերի ճնշմամբ, օրինակ՝ Արևմուտքի: Ամեն դեպքում, Փաշինյանը սպասարկում է թշնամու՝ արագ հարցը լուծելու վերոնշյալ օրակարգը, ինչը մեծ վտանգներ է պարունակում հայկական պետությունների համար»,-շեշտեց քաղաքագետը:

Աշխարհաքաղաքական բաղադրիչին անդրադառնալով՝ նա ընդգծեց, որ մեր տարածաշրջանում Արևմուտք-ՌԴ մրցակցություն կա, որը շատ ընդգծված է ու հաճախ անգամ ագրեսիվ տեսք է ստանում. «Արևմուտքի հիմնական նպատակը Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերումն է: Ամեն ինչ անում են, որ ՌԴ-ն դուրս մղվի տարածաշրջանից ու փոխարենն իրենց համար ավելի ընդունելի և վերահսկելի ուժեր հաստատվեն: Խոսքը նաև Թուրքիայի ներկայության հզորացման մասին է, որը ընդունելի է Արևմուտքի համար: Ես վերջերս եմ եղել Բրյուսելում, որտեղ լուրջ քննարկումներ եմ ունեցել եվրոպական առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Նրանք նույնիսկ չեն թաքցնում, որ նման առճակատում կա, և ՌԴ-ն ճնշելու խնդիր է դրված բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է, հակամարտության գոտիներում՝ առավել ևս:

Ըստ Արևմուտքի նկարագրի, ՌԴ-ն, մեր տարածաշրջանում հակամարտություններ հրահրելով, բախումներ առաջացնելով, նպատակ ունի վերահսկելի իրավիճակ սահմանել: Այդպես են բնութագրում անգամ ՌԴ խաղաղարար գործունեությունն Արցախյան հարցում: Նման գնահատականները ցույց են տալիս, որ այդ առճակատումն ամեն գնով շարունակվելու է Արևմուտքի կողմից: Բնականաբար, ՌԴ-ն էլ իր հերթին է ամեն ինչ անելու, որ պահպանի իր դիրքերն այն տարածաշրջաններում, որոնք իր համար կենսական անհրաժեշտություն ունեն: Ես կարծում եմ, որ Արևմուտք-ՌԴ հակամարտության մեջ տարածաշրջանի անդամ երկրները պետք է ընտրություն կատարեն, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնի հետ են: Հայաստանը և՛ Բրյուսելի, և՛ ՌԴ-ի հետ է, որևէ մեկին չի մերժում, բայց դրանով օր օրի ավելի է բարդացնում դրությունը, որովհետև Հայաստանի հետ կապված վստահության լուրջ ճգնաժամ է առաջացել և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի առաջարկած սցենարներում պարամետրերը նույնական են: «Միայն մեկ բացառություն կա, որն, իհարկե, վճռական նշանակություն ունի Հայաստանի համար: Արևմուտքը հայտարարում է, որ պետք է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, հարաբերություններ կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և զարգացնել տնտեսությունը՝ խաղաղություն բերելով տարածաշրջանին: Ռուսական կողմի պահանջների մեջ բացառությունն այն է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային: Թե ապագայում ինչ է առաջարկվելու Ռուսաստանի կողմից, դժվար է ասել, բայց, համենայն դեպս, ռուսական կողմի առաջարկն ապագայի համար պայքարելու ռեսուրս ու հնարավորություն է տալիս, ինչը չկա արևմտյան առաջարկում:

Այս հիմնական տարբերությունից ելնելով՝ պարզ է, թե որն է բխում Հայաստանի և հայ ժողովրդի իրական շահից, երբ ընտրությունը հիմա Արցախը հանձնելու կամ ապագայում Արցախի համար պայքարելու թեկուզև քիչ հույս ունենալն է: Ակնհայտ է, որ մեր շահից է բխում ընտրել երկրորդ տարբերակը: Այսինքն, Արցախը հիմա չհանձնել ու փորձել ապագայում ինչ-որ կերպ դրական լուծումներ ունենալ: Ի դեպ, հենց այս տարբերության վրա շեշտը դնելով՝ Արևմուտքը կարողանում է առաջ տանել իր օրակարգը՝ ասելով, թե, գիտեք, Ռուսաստանը պարզապես ուզում է ձգձգել կոնֆլիկտը, որ հետագայում նոր պատերազմներ հրահրի ու ձեր վրա ազդելու հանարավորություններ ունենա: Իմ կարծիքով, Արևմուտքը կարողացել է Փաշինյանին համոզել, որ, ամեն դեպքում, ճիշտ է հիմա Արցախը հանձնել և թուրքերի հետ հարաբերություններ կարգավորել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի կարծիքով, իշխանության միտքն ու ոգին հենց այդ ուղղությամբ էլ շարժվում են. «Միևնույն ժամանակ, նման որոշում կայացնելու համար իշխանությունը բավականաչափ ռեսուրս չունի, որովհետև կա հակառակ՝ ռուսական կողմի ճնշումը, ինչը վճռական դերակատարություն է ունենում Փաշինյանի վարքագծի վրա: Ամենաթարմ օրինակը վերցնենք՝ վերջին օրերին Փաշինյանի ու Ալիևի հռետորաբանությունը: Այդ ամենը սկսվեց այն բանից հետո, երբ «Վալդայ» ակումբում Պուտինը հայտարարեց, որ եթե հայ ժողովուրդը դա ցանկանա, Արցախի համար կարող է նաև այլ ճակատագիր լինել: Այսինքն, ռուսական կողմն իսկապես ցույց տվեց, որ դեռ չի ցանկանում լուծել Արցախի խնդիրը, այդ հարցն, ամեն դեպքում, հետաձգելու քայլեր են նախատեսում:

Փաստն այն է, որ Ռուսաստանն ուզում է ձգձգել, փաստն այն է նաև, որ Պուտինի այդ հայտարարությունից հետո փոխվել է ՀՀ իշխանության, նաև Ադրբեջանի հռետորաբանությունը: Այս ամենը պայմանավորում եմ բացառապես ռուսական կողմի ճնշմամբ: Ի դեպ, Ալիևը նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ Ռուսաստանի միջամտության պատճառով չի կարողանում Արցախում ապրող հայերի հետ իր խնդիրը արագ լուծել: Իմ խորին համոզմամբ, կա հակամարտության վերջնական կարգավորման գործընթացը հետաձգելու ռուսական ճնշում: Բնականաբար, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացի ռեգրեսիա է սկսվում, որն իր մեջ ենթադրում է նաև նման հռետորաբանություն, քննադատություններ և այլն»:

Քաղաքագետը շեշտեց, որ գործ ունենք իրականում բարդ գործընթացի հետ: «Իրավիճակը շատ հաճախ է փոխվում, որովհետև մասնակից թե՛ տարածաշրջանային, թե՛ արտատարածաշրջանային երկրները այլ հարթություններում մշտապես հաջողություններ կամ ձոխողումներ են ունենում: Օրինակ՝ Ուկրաինայում Ռուսաստանի խնդիրները բերում են նրան, որ այստեղ ակտիվանում է թուրք-ադրբեջանական դաշինքը ու, պահից օգտվելով, փորձում ինչ-որ խնդիր լուծել: Այս հանգամանքներով պայմանավորված՝ չէի ասի, թե ինչ-որ վերջնական որոշում կա, որը կյանքի է կոչվում: Վստահ եմ, որ նման որոշում չկա: Բոլոր երկրների կողմից կան ցանկություններ, և յուրաքանչյուրն իր ցանկություններն է առաջ տանում՝ փորձելով օգտվել պահի ընձեռած հնարավորություններից:

Հայաստանի համար սա վտանգավոր խաղ է, որովհետև այսպես կարելի է երկու-երեք ամիս դիմակայել թշնամու ոտնձգություններին, բայց 5-րդ ամիսը ինչ-որ փոքր զիջում ունենալ, հետո նորից չդիմակայել, նորից զիջում ունենալ ու այդպես շարունակ: Այդ պարագայում, իհարկե, ապագայում մեծ խնդիրների ի հայտ գալը, կարծում եմ, մեզ համար անխուսափելի է լինելու: Դրա համար Հայաստանն ինքն էլ պետք է իր ազգային օրակարգն ունենա և փորձի հարմար պահի այն առաջ տանել: Ցավոք, այս իշխանությունները նման օրակարգ չունեն, սպասարկում են Ադրբեջանի օրակարգը, ինչն այս փուլում մեր ամենամեծ խնդիրն է: Եթե հայկական շահերից, դաշնակիցների շահերը հաշվի առնող ճիշտ մշակված քաղաքականություն լինի, ավելի քան համոզված եմ, որ մեծ հաջողություններ արձանագրելու ռեսուրս կունենանք հենց դիվանագիտական ճակատում»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ