Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երևանի կենտրոնի սրճարաններով չի կարելի տնտեսական ակտիվություն չափել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա 7 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Խոսելով հրապարակվող ցուցանիշներից, անդրադառնալով նաև կառավարության ներկայացրած ծրագրում առկա կանխատեսումներին՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշում է, որ, մեղմ ասած, լուրջ չի վերաբերվում ներկայացվող թվերին:

«Հարցն այն է, որ կան իրողություններ, և մենք պետք է ելնենք հենց առկա իրողություններից: Կանխատեսվող ու ակնկալվող ցանկացած տնտեսական աճի դեպքում ընդհանրապես մեկ հիմնական հիմք գոյություն ունի: Խոսքը ներդրումային աղբյուրների մասին է: Այսինքն, ցանկացած ծրագրի, ցանկացած տնտեսական աճի համար ներդրումներ են անհրաժեշտ: Այդ ներդրումները, ըստ էության, գոյություն չունեն: Ինչքան էլ հայտարարեն, թե առաջիկայում բազմամիլիարդանոց ներդրումներ են սպասվում, ինչ-որ բենզալցակայանների կառուցման հետ կապված ներդրումային հոսքեր են ակնկալվում, միևնույնն է, դրանք որակական ցուցանիշներ չեն:

Կառավարության 5 տարվա ծրագրի մեջ նշվել է մշակող արդյունաբերության ոլորտում ինչ-որ ակնկալիքների մասին, խոսք կա այդ ոլորտին 80 մլրդ դրամ հատկացնելու մասին, մինչդեռ տվյալ ոլորտի համար դա չնչին գումար է: Բացի այդ, մատնանշված չեն գերակա ոլորտները. արդյո՞ք այդ ոլորտներն են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, որևէ բան, մեծ հաշվով, պարզ չէ: Ընդամենը գործ ունենք մի փաստաթղթի հետ, որի մեջ նշված են թվեր, բայց չկան ելակետային տվյալներ: Զուտ մասնագիտական առումով շատ բարդ է գնահատել՝ ապագայի հետ կապված ակնկալվող արդյունքներն օրինաչա՞փ են արդյոք, թե՞ ոչ: Ես կարող եմ փաստել միայն այն իրողությունները, որոնք ունենք և որոնք խաթարում են ներդրումային միջավայրը: Առաջինն անվտանգային ճգնաժամն է: Սահմանային, անվտանգային լրջագույն ճգնաժամ ունենք: Այս առումով հարկ է նշել ամենաթարմ օրինակներից մեկը՝ վերջերս թշնամու կողմից մեր ճանապարհները փակելու հետևանքը, երբ Իրանից ապրանքները չէին կարող տեղափոխվել դեպի մայրաքաղաք ու այլ բնակավայրեր: Մեծ հաշվով՝ գործ ունենք ապրանքաշրջանառության կորստի հետ»,ասաց Հայկ Ֆարմանյանը:

Նա նշեց, որ ներդրումներ կատարելու ցանկություն ունենալու համար կարևոր է անվտանգային միջավայր ունենալը, կարևոր են նաև անվտանգ սահմանները, կայունությունն ու բարենպաստ օրենսդրական դաշտը. «Նույն չարաբաստիկ օրինագծերը՝ գույքահարկի, նաև, այսպես կոչված, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքները, ներդրումային միջավայրը խաթարող օրինագծեր էին, մինչդեռ ներդրումներ ներգրավելու համար պետք է խթանող, խրախուսող քաղաքականություն լինի: Այսօր, երբ հսկայական արտագաղթ կա, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա ՀՀ քաղաքացուն կապել իր հողի հետ: Ներդրումային խթանող քաղաքականություն ասելով՝ ես նկատի ունեմ ներդրումային ծրագրերի մեջ ՀՀ քաղաքացիների ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց նման փաստեր մենք չենք տեսնում: Կառավարության ծրագրի մեջ ներդրումային քաղաքականության մասին որևէ դրույթ չկա»:

Վերադառնալով ներկայացվող թվերին ու անդրադառնալով նաև կառավարության ծրագրում ակնկալվող ցուցանիշներին՝ Հայկ Ֆարմանյանը հավելեց. «Երևանի կենտրոնի սրճարաններով չի կարելի տնտեսական ակտիվություն չափել: Տեսեք, թե այսօր մարզերում ինչ է կատարվում: Սահմանամերձ շրջաններում թշնամին նույնիսկ անասուններ է գողանում: Ես չգիտեմ՝ ինչո՞վ ենք չափում տնտեսական ակտիվությունը: Թշնամին տիրացել է մեր ջրային ռեսուրսներին, ունենք սահմանային անվտանգության խնդիր, կոնկրետ չենք կարող մատնանշել նաև, թե որ ներդրողներն են Հայաստան եկել: Եթե այս պարագայում տնտեսական ցուցանիշները չափում են Երևանի սրճարաններով, ցավում եմ, բայց դա որակական ցուցանիշ չի կարող հանդիսանալ: Գուցե ժամանակավոր էֆեկտ տա, բայց հեռահար տեսանկյունից այս առումով լուրջ ցուցանիշներ չենք կարող ակնկալել»:

Վերոնշյալ իրողությունները, որոնց թվում նաև անվտանգային ճգնաժամն է, Հ. Ֆարմանյանի խոսքով, ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն տնտեսության վրա: «Տնտեսական զարգացումը, ակտիվությունը, տնտեսական աճը որոշակի իմաստով բիզնես տրամաբանություն ունեն: Այսինքն, երբ սովորական գործարարը, շահույթ ակնկալելով, ներդրում է իրականացնում, դա հետագայում արտացոլվում է ամբողջ տնտեսության մակարդակով: Լոկալ բիզնեսների արդյունքում տնտեսական աճ է արձանագրվում: Հիմա վերցնենք նույն անշարժ գույքի շուկան, որտեղ լճացած վիճակ է: Ինչո՞ւ անշարժ գույք չի վաճառվում այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, որովհետև մարդիկ սպասողական վիճակի մեջ են, ունենք հսկայական արտագաղթ, վերջին ժամանակաշրջանում ներմուծման ծավալները կրճատվել են: Մեծ հաշվով, հրապարակվող, նաև ակնկալվող ցուցանիշներն այդքան էլ չեն արտացոլում իրական պատկերը: Գուցե ժամանակավոր ինչ-որ արդյունքներ արձանագրվեն, բայց գոյություն ունի որակական ցուցանիշ:

Ցավոք, այսօր այդ որակական ցուցանիշները չկան: Որակական ցուցանիշներ արձանագրելու համար, նույն մշակող արդյունաբերությունը զարգացնելու, տնտեսության նման այլ ճյուղեր զարգացնելու համար նախևառաջ կայունություն պետք է լինի, ինչպես նաև անվտանգային ճգնաժամի հաղթահարում և սահմանային անվտանգություն: Ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնողներ կան, ասում են՝ տեսեք՝ Երևան քաղաքի կենտրոնում ինչ է կատարվում, սրճարանները լիքն են: Կրկին եմ ուզում շեշտել՝ չի կարելի տնտեսական ակտիվությունը Երևանի կենտրոնի սրճարաններով չափել, որակական ցուցանիշ չէ սա:

Գուցե մի քանի ընտանիք օգտվում է այդ բարիքներից, բայց ընդհանուր երկրի մասշտաբով ո՞ր ուղղություններն են զարգանում, որտե՞ղ հեռանկար կա: Եթե խոսում ենք գյուղատնտեսությունից, ապա սահմանային խնդիրներ կան, գյուղացու արոտավայրերը, անասուններն ապահովագրված չեն: Մենք տեսնում ենք, թե թշնամին ինչպես է մի քանի գլխաքանակ խոշոր եղջերավոր կենդանի գողանում: Եթե խոսում ենք մշակող արդյունաբերության զարգացման մասին, ապա այսօր մատնանշված չէ, թե, որպես մշակող արդյունաբերության ճյուղեր, որ ուղղություններն են գերակա»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հարցերն ու խնդիրները բխում են կառավարության ներկայացրած ծրագրից:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներից են խոսում, ասում են՝ ոլորտը պետք է զարգանա, բայց պետությունը պետք է մատնանշի՝ կարո՞ղ է որպես պատվիրատու հանդես գալ, թե՞ ոչ: Եթե պետությունը պատվեր չի տալիս ու չի մատնանշում, թե ՏՏ ոլորտը որ ուղղությամբ պետք է զարգանա, ստացվում է, որ մենք ոլորտը գերակա ենք հայտարարում, բայց մեր ՏՏ ընկերություններն ընդամենը դրսի ընկերությունների պատվերներն են կատարում ու ընդամենը զբաղվածություն են ապահովում: Մեծ հաշվով, այս ոլորտում արձանագրված աճը ևս որակական ցուցանիշ չի հանդիսանում: Այս տեսանկյունից կարող ենք նույնն արձանագրել նաև տարբեր ոլորտների մասին, որոնցում ներկայացվող ցուցանիշները տնտեսության զարգացման առումով լուրջ իրողություն չեն արձանագրում: Եթե մենք խոսում ենք լուրջ տնտեսական աճի մասին, ապա բոլոր ուղղություններով ներդրումային հիմք է անհրաժեշտ:

Մեզ բազմամիլիարդանոց ներդրումներ են անհրաժեշտ, բայց չի մատնանշվում, թե որտեղից ու ովքեր են այդ ներդրողները: Ես չարախնդալով չեմ ասում, բայց եթե անգամ պատկերացնենք, որ հետագայում ՀՀ-ն ինչոր խաղաղության պայմանագիր է կնքելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ապա այդ երկրները, միևնույնն է, ՏՏ, մշակող արդյունաբերության ոլորտներում ներդրում չեն իրականացնելու, մրցակից պետություններ են մեզ համար: Ասում են՝ ինչ-որ բենզալցակայաններ պետք է ստեղծվեն:

Լավ, ենթադրենք, մի քանի հարյուր բենզալցակայան գործեց Հայաստանում վրացական կապիտալով, բայց տեղական ընկերություններից մի քանիսը պիտի փակվեն: Ի՞նչ ունեցանք. մեկը մտավ շուկա, մյուսները փակվեցին: Գուցե տեղեկատվության պակաս ունեմ, բայց, հանդիսանալով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հետևելով իրավիճակին, ես չեմ տեսնում այնպիսի ոլորտ, որտեղ լուրջ ներդրումային ծրագրեր իրականացվեն: Թող մատնանշեն՝ որո՞նք են այդ ոլորտները, ո՞ւր են այդ ներդրումները: Գեղեցիկ բառերով կարելի է ամեն ինչ ասել, ծրագրեր կազմել և այլն, բայց ներդրումներ, ցավոք, չկան»,-շեշտեց Հայկ Ֆարմանյանը:

Ամփոփելով՝ նա հավելեց. «Այս պահին լրջագույն խնդիրներ կան: Առաջին հերթին անվտանգային ճգնաժամն է, որը անհրաժեշտ է հաղթահարել: Մյուս խնդիրը ջրային ռեսուրսների անվտանգությունն է, այս առումով լուրջ ռիսկեր կան: Առնվազն այս երկու խնդիրը մինչև չլուծվի, ճգնաժամի հաղթահարման, առավել ևս՝ տնտեսության վերականգնման մասին դեռ շատ վաղ է խոսել: Արտաքին գործոններով դատողություններ անելն ու հայտարարելը, թե ինչ-որ աշխուժություն կա, ճիշտ մոտեցում չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով