Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անկախ ամեն ինչից՝ կնկարահանեմ ֆիլմը». ինչո՞ւ է կինոկենտրոնը մերժել Շավարշ Կարապետյանին նվիրված ֆիլմի նախագիծը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

1976 թվականի սեպտեմբերի 16-ը դրվագներից ընդամենը մեկն է, որն արտացոլել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի հերոսական կերպարը: 1976 թվականին նա փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղևորներին: Սխրագործություններն այսքանով չեն սահմանափակվում՝ կա նաև 1985 թ.-ի փետրվարի 15-ը, 1974թ.-ի հունվարի 8-ը, բայց ռեժիսոր Արտակ Իգիթյանը տարիներ առաջ ընտրեց հենց 1976-ի դրվագը՝ հանձն առնելով «20՛» խաղարկային ֆիլմի ստեղծման աշխատանքները: Սակայն վերջերս Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմի նախագիծը մերժվել է և չի անցել մրցույթի վերջնական գնահատման փուլ, ըստ հիմնավորման՝ երեք անկախ փորձագետների վերջնական եզրակացության հիման վրա։ «Փաստը» զրուցել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության և գիլդիայի անդամ, «20՛» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Արտակ Իգիթյանի հետ:

«Ունիվերսալ պատմություն և օրինակ թե՛ դեռահասների, թե՛ բոլորի համար»

«2011 թվականն էր, և այդ շրջանում Ցեղասպանության մասին շատ ֆիլմեր էին նկարահանվում: Երբ ես այդ ժամանակահատվածում վերջացրի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի նկարահանումները, ինձ մոտ այլ ժանրի և հերոսական որևէ սխրանքի մասին ֆիլմ ստեղծելու ցանկություն առաջացավ: 

Շատ մոտ եմ Շավարշ Կարապետյանի ընտանիքի հետ, ես էլ եմ Մոսկվայում բնակվում, իրենք էլ: Ու ինձ մոտ անմիջապես հենց այդ թեման ընտրելու ցանկություն առաջացավ, քանի որ այն, ինչը եղել է, շատ կարևոր և պատմական վառ փաստ է, ինչի մասին, իհարկե, կարող էր դեռ վաղուց ֆիլմ լինել: Ֆիլմի թեման, պատմությունն ինքնին ունիվերսալ է՝ հերոսություն, դաստիարակություն, վառ օրինակ և՛ դեռահասների, և՛ բոլորի համար: 

Եվ սկսեցի աշխատանքները, անմիջապես նաև իր՝ Շավարշ Կարապետյանի հետ հանդիպեցի, խոսեցինք, հետագայում իր հետ շարունակեցինք աշխատել սցենարի վրա: 

Սկսեցի մշակել սցենարը, եկա նաև Երևան, ամեն ինչ ուսումնասիրեցի: Քանի որ նշված ժամանակահատվածից երկու տարի հետո Ռուսաստանում օլիմպիական խաղեր պետք է լինեին, կարծում էինք՝ լավ կլիներ ֆիլմը հենց այդ շրջանում թողարկել»,պատմեց ռեժիսորը՝ հավելելով, որ այդ ժամանակ էլ որոշել է դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին:

«Կարևոր եմ համարում հենց Հայաստանի մասնակցությունը»

«Այդ ժամանակ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Գևորգյանին դուր եկավ գաղափարը, և նա իր համաձայնությունը տվեց առ այն, որ Հայաստանն անպայման իր մասնակցությունն ունենա ֆիլմի ստեղծման գործում: Միևնույն ժամանակ, նոր ներդրողների անհրաժեշտություն կար, քանի որ նախագիծը նաև մեծ ֆինանս էր պահանջում, իսկ գաղափարն այնքան հետաքրքիր ու լուրջ էր, որը պետք է իրականություն դարձնել կա՛մ մաքսիմալ լավ, կա՛մ ընդհանրապես ձեռք չտալ: Մինչ այս բավականին մեծ աշխատանք է իրականացվել: Անգամ դերասանական կազմն է ընտրվել: Հիմա, անկախ ամեն ինչից, իրականացված աշխատանքն ուժի մեջ է»,-ասաց նա՝ շեշտելով, որ թեև կազմակերպչական և ֆինանսական պատճառներով գաղափարի իրականացումը հետաձգվեց, բայց այսօր արդեն նոր շունչ կա:

«Կան օտարերկրյա կինոընկերություններ, որոնք պաշտոնապես հայտնել են նախագծի շուրջ իրենց հետաքրքրության մասին: Բարձր գնահատելով ներկայացված սցենարը՝ ընդգծել են նաև նախագծի՝ հետագայում մեծ հաջողություններ ունենալու հնարավորությունների մասին: 

Այդ կինոընկերությունների թվում են «MENART Production»-ը, «Selena films Production», «STEPHAN FILMS»-ը: Վերոնշյալ խնդրի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իմ բաց նամակից ու ստեղծված աղմուկից հետո նախագծի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծացել, այլ առաջարկներ ևս ստացել եմ, բայց, այդուհանդերձ, ես առաջին հերթին կարևոր եմ համարում հենց Հայաստանի մասնակցությունը, հատկապես, երբ խոսքը նման մեծ նախագծի մասին է»,-ասաց Ա. Իգիթյանը:

Նշենք, որ վերոնշյալ բաց նամակին հաջորդել էր կինոկենտրոնի պաշտոնական արձագանքը, որում նաև ընդգծել էին՝ եթե ֆիլմի նախագծի սցենարն արժանանար 3 անկախ փորձագետից գոնե մեկի առավելագույն 5 դրական գնահատականին, ապա նախագիծը կանցներ վերջնական գնահատման փուլ՝ շարունակելով մասնակցությունը մրցույթի հաջորդ փուլերին։

«Նախ` ուզում եմ շեշտել, որ ինձ ավելի շատ վրդովեցրել է ոչ թե այն հանգամանքը, որ իմ նախագիծն այդ մրցույթը չի անցել, այլ արձագանքները, եզրահանգումները ու ընտրված մեթոդը, որոնց պատճառով իմ նախագիծը հաջորդ փուլեր չի անցել: Կարծում եմ՝ առաջին փուլում ճիշտ կլիներ դիտարկել նախագծի գաղափարն ընդունել/չընդունելու հարցը, և միայն երկրորդ փուլում շեշտը դրվեր սցենարի վրա: 

Միայն նախագիծը գնահատելուց հետո կարելի է սցենարին առնչվող հարցերը քննարկել, որովհետև չեմ կարծում, որ առաջին փուլի մրցույթում ներկայացված սցենարներն այնքան կատարյալ են եղել, որ ըստ սցենարի են գնահատվել: 

Օրինակ՝ միայն «փիթչինգի»՝ կինոնախագծի ներկայացման փուլում է հնարավոր առավելագույնս հասկանալ, թե ռեժիսորն ինչ է ուզում ասել և ինչ լեզվով: Առհասարակ, փորձագետները պետք է նախագիծը մերժելու փաստարկված պատճառներ ներկայացնեն: 

Այս դեպքում, սակայն, շաբլոնային, ոչ պրոֆեսիոնալ շեշտադրումներով պատասխաններն ակնհայտ էին: Թեպետ շեշտվել է, որ ֆիլմի թեման շատ կարևոր է, բայց գաղափարի համար նորից ցածր գնահատական է դրվել: Սա նշանակում է, որ այնտեղ, անկախ ամեն ինչից, հիմքում ոչ թե ստեղծագործությունն է, այլ պարզապես մաթեմատիկան է աշխատում: 

Օրինակ՝ սցենարի մի հատվածում 12-15 տարեկան երիտասարդները «Բիթլզ» են լսում, և կա հատված, ուր նրանք կինոթատրոն են հաճախում՝ հնդկական ֆիլմ դիտելու: Փորձագետներից մեկի կարծիքով, եթե մարդը «Բիթլզ» է լսում, չի կարող հնդկական ֆիլմ նայել:

Փաստորեն, փորձագետը սցենարն ամբողջությամբ չի ուսումնասիրել: Եթե նորմալ ուսումնասիրեր, չէր ասի «Բիթլզ» լսող տղաները հնդկական ֆիլմ չէին կարող դիտել, որովհետև իմ հերոսները չէին գնում «Զիտա և Գիտա» նայելու, այլ գնում էին կինոթատրոն՝ պարզապես ժամանակ անցկացնելու համար, ինչը բնորոշ էր տվյալ ժամանակահատվածին: Խոսքը նաև այդ ժամանակների շունչը ստեղծելու մասին է: 

Ընդհանուր առմամբ, փորձագետների կողմից մատնանշվել են հանգամանքներ, որոնք քննարկվում են «փիթչինգի» փուլում, և նախագիծը պետք է անպայման մասնակցեր այդ փուլին: Բայց հիմա ստացվում է, որ ի սկզբանե պարզապես որոշել են մերժել՝ իրենց ինչ-որ ներքին պատճառներով, որոնք, հնարավոր է, չեն համընկնում իմ նպատակների հետ: Եթե այլ պատճառաբանություններ չեն գտնում ու միայն նման հանգամանքներն են սցենարի գնահատման հիմք հանդիսանում՝ արդեն կասկածելի է: 

Եթե վստահում եք մարդկանց, և իրենք պետք է որոշեն՝ ֆիլմը կինոկենտրոնի օգնությամբ պետք է նկարվի, թե ոչ, նրանք պետք է լավ հասկանան կինոյից, պետք է մասնագիտական փայլուն եզրահանգումներ տան: 

Կինոկենտրոնի կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել, իսկ ամենամեծ հարվածը երեք հարգարժան փորձագետները ստացան, որոնք, ցավոք, կա՛մ ստիպված են եղել նման եզրահանգում տալ, կա՛մ եղել են ինչ-որ ազդեցության տակ, որովհետև կինոյից գաղափար ունեցող մարդիկ նման վերլուծություններ չէին անի, իսկ իրենց գրածն անգամ առաջին կուրսի ուսանողի վերուծության չի հասնում»,-ասաց ռեժիսորը՝ շեշտելով, որ, համենայն դեպս, իր ստացած կինոկրթությունն ու այս ոլորտում ունեցած փորձը թույլ են տալիս նման եզրահանգումներ անել:

«Շատ մեծ ջանք, ժամանակ ու եռանդ եմ ներդրել»

«Անկախ ամեն ինչից` ես կնկարահանեմ ֆիլմը, որովհետև շատ մեծ ջանք, ժամանակ ու եռանդ եմ ներդրել ֆիլմի ստեղծման համար: Այն ինձ համար շատ կարևոր նախագիծ է, որը ես ուզում եմ իրագործել: Մանավանդ հիմա, երբ արդեն բազմաթիվ առաջարկներ ունեմ: Բայց, ամեն դեպքում, ինձ համար շատ ցավալի է պատկերացնել, որ հայկական կողմը, հնարավոր է, իր մասնակցությունը չունենա: Ինքս դա մեծ սխալ կհամարեմ:

 Ինձ համար, որպես հայ մարդու, որն ապրում և ստեղծագործում է արտերկրում, պատվի հարց է, որ նման հայ հերոսի մասին ֆիլմ նկարահանելուց ոչ միայն Ֆրանսիան, Ռուսաստանը, Ուկրաինան իրենց ներդրումն ունենան, այլ առաջին հերթին Հայաստանը: 

Կարծում եմ՝ կինոկենտրոնի համար էլ պետք է պատվի հարց լինի: Անկախ ամեն ինչից` ես բաց եմ քննարկումների համար և ցանկացած պահի պատրաստ եմ կինոկենտրոնի հետ քննարկել նախագիծը»,-շեշտեց նա:

Արտակ Իգիթյանը հավելեց՝ իրեն չի հետաքրքրում, թե կինոկենտրոնն ու «Հայֆիլմն» ինչ հարաբերություններ են ունեցել նախկինում. «Դա իրենց խնդիրն է՝ ես ստեղծագործող եմ: Թող իրենք լուծեն այդ խնդիրները, որի համար, կարծում եմ, բազմաթիվ հնարավորություններ ունեն: 

Ինձ վիրավորել է վերաբերմունքը կինեմատոգրաֆիստի, սցենարիստի, ռեժիսորի նկատմամբ: Ինձ համար կարևոր է, որ թե՛ իմ, թե՛ մյուս ստեղծագործողների նախագծերը հետագայում նման վերաբերմունքի չարժանանան, նման ոչ պրոֆեսիոնալ ձևով ու կոպիտ կերպով դուրս չթողնվեն: 

Ես նաև շատ կուզենայի, որ հարգելի փորձագետների վրա չլինի այն ճնշումը, որի պատճառով, ըստ իս, իրենք ստիպված են ոչ իրենց կամքով նման եզրահանգումներ տալ»:

«Անհրաժեշտ է ցույց տալ, որ մենք իրական հերոսներ ունենք»

Արտակ Իգիթյանը շեշտեց՝ իր համար շատ կարևոր է մեր պատմությունը:

«Մենք մի քանի վառ կերպար ու սիմվոլ ունենք, որոնք համաշխարհային նշանակություն ունեն: Եթե նկարահանվում է մի ֆիլմ՝ մարդու, նման հերոսական պատմության և սիմվոլի մասին, այն պետք է կա՛մ շատ լավը լինի, կա՛մ չնկարահանվի, մինչև չլինի այն նախագիծը, որը միանշանակ արժանի է գոյություն ունենալ և իրագործվել: 

Ես ցավոտ ընդունեցի այս ամենը, որովհետև դեռ 2012թ.-ից, երբ սցենարը մշակվում էր, աշխարհի տարբեր երկրների կինոարտադրող ընկերությունների ներկայացուցիչներից բազմաթիվ դրական գնահատականներ ենք ստացել: 

Բայց ստացվում է` բոլորին դուր է եկել, իսկ այստեղ անգամ սցենարը չեն կարդացել, ու արդյունքում նման արձագանք է լինում, ինչի պատճառով էլ նախագիծը այս տարի կանգ է առնում: Ես էլի եմ առիթ ունեցել ասելու, որ իրական հերոսական սխրանքն էկրանավորելը յուրաքանչյուր ռեժիսորի երազանքն է: 

Շավարշ Կարապետյանի սխրանքը կարող է և պետք է օրինակ դառնա նաև ժամանակակից երիտասարդության համար: Այսօր մեր հասարակությանն անհրաժեշտ է ցույց տալ, որ մենք իրական հերոսներ ունենք: Ցավալի է, որ սա գիտակցում են այլ երկրներում, հպարտանում իրենց հերոսներով: 

Իսկ ի՞նչ կունենանք մենք այն վերաբերմունքի պարագայում, որը հիմա ենք ցուցաբերում»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հայկական կինեմատոգրաֆիայում փոփոխություններն ուղղակի անհրաժեշտություն են, ինչի վառ օրինակը իր նախագծի շուրջ տեղի ունեցածն է: «Եվ ես վստահ եմ, որ միակը չեմ այդ շարքում»,-եզրափակեց ռեժիսորը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ ՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն, առավելևս՝ ներխnւժելու և oկուպացնելու Եվրոպան. ԱՄՆ հետախուզության տնօրեն Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Օրվա հանդիպումների անոնս Քննարկումները կառուցողական են ընթանում. Դմիտրիևն՝ Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների մասին Ալիևին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում. Պեսկով Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ դեկտեմբերի 21-ի աստղագուշակ Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպման ժամանակ կտեղեկացնի, որ կարող է նորից հարձակվել Իրանի դեմ․ NBC NewsԼաբուբուն փոթորկում է Հոլիվուդը Չինաստանը Ռուսաստանից գնել է ռեկորդային՝ 961 մլն դոլարի ոսկի․ «ՌԻԱ Նովոստի» Հորդանանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ միասին մասնակցել է Սիրիայում ԻՊ օբյեկտների հարվածներինԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերիցԱՄՆ-ը գործողություն է իրականացնում Վենեսուելայի ափերի մոտ նավը կալանավորելու համար. ReutersՊարեկները պարզել են հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունը Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Քորթնի Քարդաշյանը ընդմիշտ հրաժարվել է բոտոքսից՝ «հոգևոր զարգացման» համար 41-ամյա Տիագո Սիլվան վերադարձավ Եվրոպա Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիMercedes-Benz-ը Դուբայում կառուցում է 8 միլիարդ դոլար արժողությամբ մի ամբողջ քաղաք Դամասկոսում Սուրբ Պողոսի եկեղեցու ճակատային մասից գողացել են Պետրոս առաքյալի արձանը․Hawar NewsԻնձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը․ ԹրամփԵս նրա մեծ երկրպագուն եմ․ Մարսելոն՝ Ռոնալդուի մասին ԱՄՆ-ը առաջարկել է հանդիպում անցկացնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Եվրոպայի հետ. ԶելենսկիՌուսաստանի քաղաքացին Դուբայում դաժանաբար սպանել է ինքնաթիռի ուղեկցորդուհուն եւ վերադարձել հայրենիք«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԻտալական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է 384 մարդու, առգրավվել է 1,4 տոննա թմրանյութՌուսաստանը պատրաստվում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ Արկտիկայում․ Դմիտրիև