Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունները ողջ թափով պատրաստվում են ընտրությունների՝ չնայած այն հանգամանքին, որ դեռևս հաստատ չէ՝ իրապես ընտրություն տեղի կունենա, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանին հավատալը նույնն է, ինչ մաղով ջուր կրես աղբյուրից: Հընթացս վերջինս փորձում է իր վրայից թոթափել կապիտուլ յացիայի և պարտության բեռը և այնպիսի նոր իմիջով հանդես գալ, թե ինքն ի վիճակի է ժողովրդին դուրս հանել հուսահատության ճիրաններից ու նոր հույսեր ներշնչել։ Իսկ կա՞ որևէ իրողություն, որ պատերազմից հետո դեպի դրականն է փոխվել, իհարկե, ոչ։

Որքան ժամանակն անցնում է, այնքան խորն ենք գլորվում ճգնաժամի հորձանուտը։ Նայեք երկրում առկա բարձիթողի ու անկայուն վիճակին, անվտանգության ոլորտի բացերին ու ստեղծված անորոշություններին, օրեցօր ավելացող գնաճին, հուսահատության մթնոլորտի թանձրացմանն ու արտագաղթի նոր հոսքին, և ամեն ինչ պարզ կդառնա։ Բայց այս ամենը չի խանգարում, որ թավշյա առաջնորդը փորձի թացը չորի հետ խառնել։ Երկար ժամանակ իրեն ուղղված քննադատությունների մասին խորհելուց հետո ի վերջո Փաշինյանը հանդես եկավ ընդարձակ ելույթով։ Այդպես նա օրերս խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցը, բայց ամեն ինչի մասին խոսեց, բացի բուն զեկույցից։ Չնայած ի՞նչ կարող էր խոսել 2020 թ.-ի կատարողականի մասին, երբ կառավարությունը այն ամբողջովին տապալել է։

Շատ-շատ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փորձեր իշխանությունների սխալների համար հայցել հանրության ներողամտությունը, բայց այդ դեպքում ինքն իրեն չէր հարգի, եթե իր ոճի համաձայն մեղադրական ճառ չարտասաներ նախկին իշխանությունների կառավարման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ու իրեն արդարացնելու համար գնացել, փորփրել էր նախկին իշխանությունների ելույթները, հարցազրույցները, առանձին տողեր հանել, որպեսզի դրանցից մեջբերումներ անի ու նրանց մեղադրի ձախողումների ու պարտության հարցում։ Կարծես թե բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ այս երեք տարիների կառավարման ու ձախողումների հիմնական պատասխանատուից։ Եվ դեռ քարոզարշավը չսկսված՝ Փաշինյանն իրեն արդեն լիովին քարոզարշավի մեջ է պատկերացնում։ Իրեն թվում է, որ ինչքան շատ էմոցիոնալ ձևով արտահայտվի ու գոռգոռա, այնքան հանրությունն ավելի շատ է իրեն հավատալու։ Բայց Փաշինյանի ելույթը փաստարկվածության առումով շատ հակասական էր, քանի որ դրա որոշ հատվածներ ուղղակի հակասում էին միմյանց, իսկ որոշ մասեր էլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարություններին։

Բացի այդ, ելույթի մեջ առկա էին նաև առանձին մասեր, որ ընդհանրապես տրամաբանությունից դուրս են։ Տպավորություն էր, որ Փաշինյանը միտումնավոր ձգտում է այնպես խճճել փաստերը, որ ոչ ոք չկարողանա գլուխ հանել։ Ու նրա հայտարարություններն այնքան խճողված ու անհեթեթ էին, որ անգամ նախկին երեք նախագահները հարկ չհամարեցին լուրջ և փաստարկված ձևով արձագանքել՝ մասնավորաբար պատասխանելով, թե «ինչ ուզում է, թող դուրս տա», կամ՝ «միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր», կամ էլ՝ «նրան պատասխանելն անիմաստ է»։ Իսկ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը: Նա, կարծես, հերթական փորձն է կատարում հակասական փաստերով ու պոպուլիզմով մանիպուլացնել քաղաքացիներին ու բթացնել հանրության զգացողությունները և խաղալ հասարակության էմոցիաների վրա։ Ուշագրավ է, որ իրեն պետության ղեկավար համարող անձը երկրի ամենաբարձր ամբիոնից մի շարք վրիպակներ թույլ տվեց։

Եթե, իհարկե, դրանք կարելի է վրիպակ համարել, այլ ոչ թե դիտավորություն: Օրինակ՝ նա Արցախի տարածքներն անվանեց «Ադրբեջանի տարածքներ», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Ֆրանսիայի նախագահ», և այլն։ Անգամ արտերկրյա մամուլում Փաշինյանի ելույթն իր «վրիպակներով» ուշադրության արժանացավ։ Բայց հիմա կասեք, թե այդ ո՞ր մի երկրի ղեկավարն է, որ վրիպակներ թույլ չի տալիս իր հայտարարություններում։ Թերևս ոչ մի ղեկավար էլ ապահովագրված չէ լեզվի սայթաքումից, բայց Փաշինյանի դեպքում դրանք ավելի շատ օրինաչափություն են, քան բացառություն՝ մի կողմից, և մյուս կողմից, նորից կրկնենք, հնարավոր է, որ դրանք կա՛մ ենթագիտակցական մտածողության, կա՛մ դիտավորության արդյունք են: Փաշինյանն այս երեք տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ ինքը երկրի ղեկավար է, այլ ոչ թե նախկին խմբագիր կամ ընդդիմադիր պատգամավոր, որն ինչի մասին ուզում, գրում էր կամ լեզվին եկածն ասում:

Արդեն գործադիրի ղեկավարի կարգավիճակում իր ելույթի ցանկացած հատված կամ իր յուրաքանչյուր քայլ պետք է լինի մտածված ու կշռադատված, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ու այս հանգամանքն ազդում է ոչ միայն իր, այլև երկրի հեղինակության վրա։ Մանավանդ արտերկրյա հանդիպումների ժամանակ Հայաստանի ղեկավարը պետք է տիրապետի արարողակարգային յուրաքանչյուր մանրուքի, այնինչ Փաշինյանի անլուրջ վերաբերմունքի պատճառով Հայաստանին արտաքին աշխարհում արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել է