Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարածաշրջանային նախագծերի միջոցով թուրքական ազդեցության ներթափանցման վտանգը․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմը որոշիչ նշանակություն ունեցավ տարածաշրջանային կոնյուկտուրայի վրա։ Խնդիրն այն է, որ հայկական կողմի պարտությունը փոխել է տարածաշրջանային ուժերի դասավորությունը և դարձել նոր ստատուս քվոյի առաջացման պատճառ։ Ճիշտ է՝ ներուժի տեսանկյունից դեռևս տևական ժամանակ կշեռքի նժարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմն էր թեքված, բայց պատերազմը նրանց հնարավորություն տվեց առաջխաղացում ունենալ նաև աշխարհագրական և աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Իսկ այս նոր ստատուս քվոն ձևավորվում է հայկական կողմի դիրքերի հաշվին, բայց թուրքական ծրագրերն ավելի հեռու են գնում, քան կարելի է պատկերացնել։ Թուրքիան ձգտում է վերածվել հատուկ նշանակության խաղացողի, որը Արևելքն Արևմուտքին կապող կարևոր հանգույց կդառնա։ Եվ այս իմաստով պատահական չէ, որ Անկարան մեծապես շահագրգռվածություն է ցուցաբերում, որպեսզի տարածաշրջանային խոշոր նախագծերում յուրահատուկ ազդեցություն ունենա։ Առաջին հերթին դրանք էներգետիկ նախագծերն են, ինչպես օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, մի քանի գազատարներ ընդգրկող Հարավային գազային միջանցքը, «Թուրքական հոսք» գազամուղը և այլն։

Բացի սրանից, Անկարայի նպատակների մեջ են մտնում Արևել յան Միջերկրականի ածխաջրածիններով հարուստ հատվածի վրա վերահսկողություն հաստատելը և մեծ ներդրում ունենալն այն հարցում, որ Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները, մասնավորապես գազն ու նավթը, հենց Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով հասնեն Եվրոպա։ Այս հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի հեռահար նպատակների մեջ է մտնում նաև Հայաստանի տարածքով, մասնավորապես Սյունիքով, էներգետիկ նախագծերի անցկացումը, որով Ադրբեջանի տարածքը կկապվի Նախիջևանի ու Թուրքիայի հետ, ինչն էլ ավելի կմեծացնի թուրքական ազդեցության գործոնը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ձգտում է Ադրբեջանի միջոցով առանցքային տրանզիտային օղակ դառնալ Միջին Ասիայի և Հարավային Ասիայի միջև։ Սրանով Թուրքիան փորձում է լուծել ոչ միայն պանթուրքական ծրագրերի իրականացման, այլև իր դաշնակից Պակիստանի հետ անմիջական կապի ապահովման խնդիրը։ Պատահական չէ, որ ակտիվորեն խոսվում է Ստամբուլ-ԹեհրանԻսլամաբադ բեռնատար գնացքի երթուղու շահագործման ուղղությամբ աշխատանքներն այս տարի ավարտելու մտադրության մասին։

Հենց այս նախագծի իրագործմամբ Նախիջևանի հետ 11 կմ երկարությամբ սահմանի միջոցով Թուրքիան անխափան երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հնարավորություն կստանա Ադրբեջանի, թյուրքական աշխարհի և Պակիստանի հետ: Գրեթե կասկած չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է իր այս նախագծերի իրականացման համատեքստում օգտագործել Սյունիքով կառուցվելիք երկաթուղին, որն, ըստ իրենց ծրագրերի, կապող օղակի դեր պետք է կատարի Ադրբեջանի, Նախիջևանի ու Թուրքիայի միջև։ Բայց այստեղ հարցն այն է, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և թուրքական նախագծերի հետ միասին ակտիվորեն ներթափանցելու է թուրքական ազդեցությունը, որի արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրքական ազդեցության գոտում և վերջնականապես կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Պատահական չէ, որ մարտի 31-ին թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական նիստին Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի համախմբման գործում կարևոր դեր է ունենալու»։ Իսկ այսպիսի աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում Հայաստանը պետք է անցնի ակտիվ քայլերի ձեռնարկմանը։

Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանում ներկայացված երկրների՝ առաջին հերթին Ռուսաստանի, Իրանի ու Վրաստանի, ու թուրքական ազդեցության ընդլայնմամբ մտահոգված այլ երկրների հետ ակտիվ աշխատանքի մասին է, որի արդյունքում հնարավոր կլինի թուրքական ազդեցությունը շրջանցող նախաձեռնություններով հանդես գալ։ Օրինակ՝ Իրանի ու Վրաստանի շահերից է բխում, որ Հայաստանի միջոցով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջանցք ստեղծվի։ Բայց այս հարցում ևս Հայաստանը թերացել է։ Չնայած Փաշինյանի աշխարհացունց խոստումներին, մինչ այժմ չենք կարողացել ավարտել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը։ Էլ որ մի երկիրը լուրջ կընդունի մեր կողմից տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ նախաձեռնությունների կյանքի կոչումը։

Ու ընդհանրապես, ներկայիս իշխանություններից ակնկալիքներ ունենալն անիմաստ է, քանի որ նրանց կողմից տարվող քաղաքականությունը վկայում է նրա մասին, որ նրանք համակերպվել են այն մտքի հետ, թե խոստացվող ապաշրջափակման դիմաց Հայաստանը վերածվելու է թուրքական գործոնից կախված վիճակում գտնվող մի երկրի։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել