Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեզ համար անընդունելի է այն, ինչ արտաբերում է Փաշինյանը, հայ ազգը նրան չպետք է հանդուրժի»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, Արցախյան 44-օրյա պատերազմից երկու տարի անց պետականության կորստի վտանգ կա, իսկ իշխանությունները ժողովրդին փորձում են շեղել իրական օրակարգերից:

«Պատերազմից երկու տարի անց բանակցություններ, մեծ հաշվով, չկան: Այն, ինչ կատարվում է, պարզապես բանակցությունների իմիտացիա է: Այդպես ժողովրդի ուշադրությունը փորձում են շեղել, ցույց տալ, թե իբր բանակցում են, ասել, թե՝ «տեսեք, ամեն ինչ անում ենք, որ ժողովրդի կյանքը օրեցօր լավանա»: Այդուհանդերձ, տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է կատարվում: Ու այս ամենի հետևանքով պատերազմից երկու տարի անց մեր զոհերն ավելանում են, բացի այդ, ցավոք սրտի, ոչ մի խնդիր լուծված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Գալստյանը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ հատկապես վերջին շրջանում Արցախին վերաբերող հայտարարություններին, երբ, բացի մի շարք ոչ հայանպաստ դիրքորոշումներից, բարձրագույն ամբիոններից խոսվում է բացառապես «ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը» երաշխավորելու մասին՝ նա շեշտեց. «Նիկոլ Փաշինյանն իր էությամբ հակահայ քաղաքական գործիչ է, ու նրա որևէ հայտարարություն՝ թե՛ Արցախի, թե՛ ընդհանրապես հայ ազգի վերաբերյալ, հիմք չէ: Դրանք անգամ մեկնաբանելու չեն, որովհետև այդ մարդն ունակ չէ քննարկել հայանպաստ որևէ դրույթ, նա ունակ չէ որևէ հայանպաստ որոշում կայացնել: Նա առհասարակ ունակ չէ անգամ հայանպաստ որևէ արտահայտություն անել: Այդ մարդուն հայ ազգն ընդհանրապես չպետք է լսի, ընդունի և հանդուրժի: Ցավալի է, թե ինչպես է այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում հայ ազգի անունից: Բայց, համենայն դեպս, մեզ բոլորիս համար անընդունելի է այն, ինչ նա արտաբերում է»:

Նրա խոսքով, Փաշինյանը նման հայտարարություններով փորձում է շեղել հասարակությանը իրական օրակարգերից. «Այսօր Փաշինյանը մանիպուլ յատիվ կերպով ժողովրդի ուշադրությունը շեղում է, որ իր կեղտոտ գործն ավարտին հասցնի՝ Արցախը հանձնի: Առհասարակ, նա իր աթոռը պահելու համար պատրաստ է հայրենիքը զոհաբերել: Նման մարդու ասածները չպետք է մեկնաբանվեն, նման մարդուն հայ ազգը չպետք է հանդուրժի»:

Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմական գործողություններին արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ մեր զրուցակիցը մի իրողություն արձանագրեց. «Այս իշխանության հիմնական նպատակը հենց Արցախը հանձնելն է եղել: Երբ 2018-ից ի վեր խոսում էին Արցախի մասին, անում հայտարարություններ, բանակցությունները, ի վերջո, մտան փակուղի, որի հետևանքով էլ ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ: Այսօր նրանք խոսում են «խաղաղության պայմանագրի» մասին, որի հետևանքը նույնպես հազարավոր զոհերը, պարտված, կապիտուլ յացիայի ենթարկված հայրենիքն է լինելու: Նիկոլ Փաշինյանին չպետք է թույլ տալ ազգի ճակատագիրը որոշել: Նա ուղղակի սպառնալիք է հայ ազգի համար»:

Անդրադառնալով իշխանությունների՝ հարմարվողական դիրք որդեգրելու կեցվածքին, նաև ժողովրդին համոզելու այն փորձերին, թե՝ «այլ ելք չկա», «մեզանից ոչինչ կախված չէ», Դավիթ Գալստյանը նկատեց. «Բոլոր այն հայտարարությունները, ուր ասվում է՝ «այլ ելք չկա», «մենք պարտադրված ենք զիջումների գնում», «մենք ի վիճակի չենք», ևս մեկ նպատակ ունեն: Ժողովրդին համակերպում են այն մտքին, որ ով ուզում է լինի, իրենք լինեն, թե մեկ ուրիշը, այդ փաստաթուղթը պետք է ստորագրվի կամ այդ որոշումները պետք է կայացվեն: Սա ևս մանիպուլ յացիա է: Այսօր Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելու համար մեղադրում է ժողովրդին, նախկին իշխանություններին, բայց ոչ իր իշխանությանը. նա երբևիցե չի ընդունել իր իշխանության սխալները: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հակահայ քաղաքական գործիչ է, այլ նաև սուտասան, և, ինչու չէ, նաև հայ ազգի նկատմամբ հանցագործություններ գործած քաղաքական գործիչ: Նրա ասածները բանականության ու տրամաբանության մեջ չեն տեղավորվում»:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Արցախում առկա տրամադրություններին, հնարավոր ելքերին, որոնք տեսնում են, մեր զրուցակիցը նշեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախն առանց Հայաստանի և, հակառակը, Հայաստանն առանց Արցախի որևէ դերակատարություն չեն կարողանալու ունենալ: Մեկը մյուսի թիկունքը եթե չպահի, պետականության կորուստ ենք ունենալու: Հայ ազգը պետք է միահամուռ կերպով երկու պարտված իշխանություններին օր առաջ հեռացնի, որոշումներ կայացնելու լիազորությունը նրանց ձեռքից վերցնի, որպեսզի հետագայում հնարավոր լինի հայանպաստ որոշումներ կայացնել: Մինչդեռ հիմա Հայաստանում որոշումը կայացվում է, իջեցվում է Արցախին, իսկ Արցախի կամակատար իշխանություններն այն լռել յայն կատարում են:

Արցախում չկա այն իշխանությունը, որը կարող է ընդդիմանալ հակահայ որոշում կայացնող այդ երևույթին՝ Նիկոլ Փաշինյանին: Արցախի իշխանությունների այն հավաստիացումները, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ըստ Դ. Գալստյանի, ևս իշխանությունը երկարաձգելու թեզեր են. «Արցախի իշխանությունները հայտարարություններով սահմանափակվում են, բայց այդպես չպետք է լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա Գասպարյան