Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


«Մեզ համար անընդունելի է այն, ինչ արտաբերում է Փաշինյանը, հայ ազգը նրան չպետք է հանդուրժի»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, Արցախյան 44-օրյա պատերազմից երկու տարի անց պետականության կորստի վտանգ կա, իսկ իշխանությունները ժողովրդին փորձում են շեղել իրական օրակարգերից:

«Պատերազմից երկու տարի անց բանակցություններ, մեծ հաշվով, չկան: Այն, ինչ կատարվում է, պարզապես բանակցությունների իմիտացիա է: Այդպես ժողովրդի ուշադրությունը փորձում են շեղել, ցույց տալ, թե իբր բանակցում են, ասել, թե՝ «տեսեք, ամեն ինչ անում ենք, որ ժողովրդի կյանքը օրեցօր լավանա»: Այդուհանդերձ, տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է կատարվում: Ու այս ամենի հետևանքով պատերազմից երկու տարի անց մեր զոհերն ավելանում են, բացի այդ, ցավոք սրտի, ոչ մի խնդիր լուծված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Գալստյանը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ հատկապես վերջին շրջանում Արցախին վերաբերող հայտարարություններին, երբ, բացի մի շարք ոչ հայանպաստ դիրքորոշումներից, բարձրագույն ամբիոններից խոսվում է բացառապես «ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը» երաշխավորելու մասին՝ նա շեշտեց. «Նիկոլ Փաշինյանն իր էությամբ հակահայ քաղաքական գործիչ է, ու նրա որևէ հայտարարություն՝ թե՛ Արցախի, թե՛ ընդհանրապես հայ ազգի վերաբերյալ, հիմք չէ: Դրանք անգամ մեկնաբանելու չեն, որովհետև այդ մարդն ունակ չէ քննարկել հայանպաստ որևէ դրույթ, նա ունակ չէ որևէ հայանպաստ որոշում կայացնել: Նա առհասարակ ունակ չէ անգամ հայանպաստ որևէ արտահայտություն անել: Այդ մարդուն հայ ազգն ընդհանրապես չպետք է լսի, ընդունի և հանդուրժի: Ցավալի է, թե ինչպես է այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում հայ ազգի անունից: Բայց, համենայն դեպս, մեզ բոլորիս համար անընդունելի է այն, ինչ նա արտաբերում է»:

Նրա խոսքով, Փաշինյանը նման հայտարարություններով փորձում է շեղել հասարակությանը իրական օրակարգերից. «Այսօր Փաշինյանը մանիպուլ յատիվ կերպով ժողովրդի ուշադրությունը շեղում է, որ իր կեղտոտ գործն ավարտին հասցնի՝ Արցախը հանձնի: Առհասարակ, նա իր աթոռը պահելու համար պատրաստ է հայրենիքը զոհաբերել: Նման մարդու ասածները չպետք է մեկնաբանվեն, նման մարդուն հայ ազգը չպետք է հանդուրժի»:

Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմական գործողություններին արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ մեր զրուցակիցը մի իրողություն արձանագրեց. «Այս իշխանության հիմնական նպատակը հենց Արցախը հանձնելն է եղել: Երբ 2018-ից ի վեր խոսում էին Արցախի մասին, անում հայտարարություններ, բանակցությունները, ի վերջո, մտան փակուղի, որի հետևանքով էլ ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ: Այսօր նրանք խոսում են «խաղաղության պայմանագրի» մասին, որի հետևանքը նույնպես հազարավոր զոհերը, պարտված, կապիտուլ յացիայի ենթարկված հայրենիքն է լինելու: Նիկոլ Փաշինյանին չպետք է թույլ տալ ազգի ճակատագիրը որոշել: Նա ուղղակի սպառնալիք է հայ ազգի համար»:

Անդրադառնալով իշխանությունների՝ հարմարվողական դիրք որդեգրելու կեցվածքին, նաև ժողովրդին համոզելու այն փորձերին, թե՝ «այլ ելք չկա», «մեզանից ոչինչ կախված չէ», Դավիթ Գալստյանը նկատեց. «Բոլոր այն հայտարարությունները, ուր ասվում է՝ «այլ ելք չկա», «մենք պարտադրված ենք զիջումների գնում», «մենք ի վիճակի չենք», ևս մեկ նպատակ ունեն: Ժողովրդին համակերպում են այն մտքին, որ ով ուզում է լինի, իրենք լինեն, թե մեկ ուրիշը, այդ փաստաթուղթը պետք է ստորագրվի կամ այդ որոշումները պետք է կայացվեն: Սա ևս մանիպուլ յացիա է: Այսօր Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելու համար մեղադրում է ժողովրդին, նախկին իշխանություններին, բայց ոչ իր իշխանությանը. նա երբևիցե չի ընդունել իր իշխանության սխալները: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հակահայ քաղաքական գործիչ է, այլ նաև սուտասան, և, ինչու չէ, նաև հայ ազգի նկատմամբ հանցագործություններ գործած քաղաքական գործիչ: Նրա ասածները բանականության ու տրամաբանության մեջ չեն տեղավորվում»:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Արցախում առկա տրամադրություններին, հնարավոր ելքերին, որոնք տեսնում են, մեր զրուցակիցը նշեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախն առանց Հայաստանի և, հակառակը, Հայաստանն առանց Արցախի որևէ դերակատարություն չեն կարողանալու ունենալ: Մեկը մյուսի թիկունքը եթե չպահի, պետականության կորուստ ենք ունենալու: Հայ ազգը պետք է միահամուռ կերպով երկու պարտված իշխանություններին օր առաջ հեռացնի, որոշումներ կայացնելու լիազորությունը նրանց ձեռքից վերցնի, որպեսզի հետագայում հնարավոր լինի հայանպաստ որոշումներ կայացնել: Մինչդեռ հիմա Հայաստանում որոշումը կայացվում է, իջեցվում է Արցախին, իսկ Արցախի կամակատար իշխանություններն այն լռել յայն կատարում են:

Արցախում չկա այն իշխանությունը, որը կարող է ընդդիմանալ հակահայ որոշում կայացնող այդ երևույթին՝ Նիկոլ Փաշինյանին: Արցախի իշխանությունների այն հավաստիացումները, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ըստ Դ. Գալստյանի, ևս իշխանությունը երկարաձգելու թեզեր են. «Արցախի իշխանությունները հայտարարություններով սահմանափակվում են, բայց այդպես չպետք է լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall