Զելենսկին և Ալիևը քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը կմիավորի ՎՈւԱՄ-ի երկրները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևն ուրբաթ Կիևում կայացած հանդիպմանը քննարկել են Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, ՎՈւԱՄ) միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները:
«Մենք հետագայում ևս կաշխատենք համատեղ մի շարք հեռանկարների շուրջ: Դա վերաբերում է նաև տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, հավանաբար ՎՈւԱՄ-ի շրջանակում, որը միավորում է Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Զելենսկին բանակցությունների ավարտին՝ լրագրողների հետ զրույցում:
Ալիևն, իր հերթին, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում համագործակցությանն Ադրբեջանի պատրաստակամության մասին:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



