Երևան, 15.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մամախուանա՝ բուժիչ էլիքսի՞ր, թե՞ ոգելից խմիչք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մամախուանան ալկոհոլային խմիչք է, որը անպայման պետք է փորձել, եթե դուք գտնվում եք Դոմինիկյան Հանրապետությունում: Եվ դրա համար կա մի քանի պատճառ: Առաջին հերթին՝ դա Կարիբյան ավազանի էկզոտիկ խմիչք է: Մամախուանան ազգային խմիչք է, որի որոշ բաղադրիչներ կան բացառապես Կարիբյան ավազանի կղզիներում: Մամախուանայի պատմությունը շատ հետաքրքիր է: Ըստ լեգենդի, եղել է Խուանա անունով վուդու կախարդ, որն էլ ստեղծել է այդ հրաշագործ դեղամիջոցի բաղադրատոմսը տեղի բնակիչների բուժման համար։

Եվ քանի որ դրա պատրաստման մեջ օգտագործվել է գինի և ռոմ, արդյունքում ժամանակի ընթացքում մամախուանան սկսել են օգտագործել ոչ միայն բժշկական նպատակներով։ Թուրմի անվան ծագման մեկ այլ տարբերակ ավելի պրոզայիկ է։ Ենթադրվում է, որ այն առաջացել է ֆրանսիական «damejeanne» բառից, որը բառացի նշանակում է «հյուսած շիշ»։ Բանն այն է, որ հենց նման տարողությունների մեջ էլ վաճառվում է այդ խմիչքը։ Իսկ ընդհանուր առմամբ, մամախուանան արտասովոր տեսք ունի. շշի մեջ մուգ շագանակագույն հեղուկի հետ միասին լողում են կեղևի կտորներ, ճյուղեր ու տերևներ։ Այդ ալկոհոլային ըմպելիքը համեղ է և օգտագործվում է և՛ որպես ինքնուրույն խմիչք, և՛ որպես կոկտեյլների մաս:

Այն պետք է խմել փոքր չափաբաժիններով. կարելի է նոսրացնել կամ էլ ավելացնել սառույց։ Երկրորդ պատճառն այն է, որ մամախուանան համարվում է կյանքի էլիքսիր: Ասեկոսեներ կան, որ այն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ. ուժեղացնում է իմունիտետը, օգնում է ստամոքսի, հոդերի ցավերի դեպքում, հակասեպտիկ է, ունի տոնիկ ազդեցություն: Եվ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, քանի որ ըմպելիքի հիմքը այնպիսի խոտաբույսերի հավաքածու է, որոնցից շատերը բուժիչ են։

Ընդհանուր առմամբ, մամախուանան կարող է պարունակել 6-ից 20 բաղադրիչ, և միայն փորձառու հեքիմները գիտեն, թե ինչպես ընտրել ճիշտ բաղադրիչները ճիշտ համամասնությամբ: Այդ տեղական «կյանքի էլիքսիրը» նաև կոչվում է «կրքի խմիչք», քանի որ այն հզոր աֆրոդիզիակ է: Երրորդ պատճառը դրա բացառիկությունն է: Մամախուանան տնային պայմաններում պատրաստվող արևադարձային հազվադեպ հանդիպող ըմպելիք է: Չնայած այն հանգամանքին, որ այն վաճառվում է Դոմինիկյան Հանրապետությունում գրեթե ամենուր, մամախուանան չի արտահանվում այլ երկրներ և չի արտադրվում արդյունաբերական մասշտաբով։ Քանի որ դա ոգելից խմիչք է, անհնար է նաև այն արտահանել երկրից՝ նույնիսկ որպես հուշանվեր։

Բայց ելք կա. դուք կարող եք գնել խոտաբույսերի հատուկ հավաքածու, որը վաճառվում է շշով կամ տոպրակներով, և արդեն տանը ինքներդ այդ խառնուրդից ըմպելիք պատրաստել։ Կա մի քանի բաղադրատոմս, որոնք բոլորն էլ համանման են: Սկզբից խոտաբույսերի խառնուրդի վրա լցվում է գինի, ժամանակ առ ժամանակ թափահարվում է, մեկ շաբաթ անց՝ հեղուկը քամվում։ Խոտաբույսերը կրկին լցնում են գինու և ռոմի հետ 1:1 հարաբերակցությամբ, ավելացնում մեկ-երկու ճաշի գդալ մեղր, և մամախուանան մեկ օրից պատրաստ է լինում։ Երբ թուրմն ավարտվում է, մնացած նստվածքի վրա կարելի է նորից հեղուկ լցնել ու նոր բաժին ստանալ։

Դա կարելի է կրկնել մինչև 20 անգամ։ Մամախուանան խմիչք է, որը կհիացնի ձեզ իր էկզոտիկությամբ բոլոր առումներով և անմոռանալի զգացմունքներ կթողնի իր հետ ծանոթությունից հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզումԻրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարարԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 4 մարդ մաhացել է, մեկը՝ վիրավnրվել. բեռնատարը շրջվել և ընկել է մեքենաների վրա Վրաստանում Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ-ն լուծումներ է առաջարկել, տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կինՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Գարնանային արձակուրդի օրերն են հայտնի Կոտրել են Վրաստանի նախկին վարչապետի քիթը Կիևը 1 մլն դոլար է առաջարկել ՌԴ զինվորականներին՝ Դոնեցկի Գոռլովկա քաղաքի դիրքերը լքելու համար Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը»ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ և Իրանի նախագահներին․ Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ Մելիք-Շահնազարյան ՆԳՆ-ն զգուշացնում է«Չկան ընտանիքներ, որտեղ չկան տարաձայնություններ, ես սովորել եմ ամեն ինչին նայել թեթև». Լուսինե Թովմասյան Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված Փեզեշքիանն ասել է, որ Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել Նոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Ջուր չի լինի ավելի քան 20 ժամ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՍառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և ContraՏարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին ՀՀ մի շարք տարածաշրջաններում մառախուղ է․ Լարսն էլ՝ կրկին փակ ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացել Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը «Հեռացող բայդենյան վարչակարգի հետ ՀՀ իշխանությունները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում». Քաղաքագետ Արտահերթ ընտրությունները Հայաստանում կլինեն մինչեւ հունիս ամիսը. Աղազարյան Վաշինգտոնում ստորագրվածը ո՛չ համաձայնագիր է, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն․ Հակոբ Բադալյան Շախմատի Հայաստանի առաջնության առաջին տուրի արդյունքները Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Ավտովթար՝ Արշակունյաց պողոտայում. կա տուժած. Shamshyan.com