Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչպես է ստեղծվել շատերին հայտնի «տաշովի» բաժակը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարեց մարդկանց «տաշովի» բաժակը հիշեցնում է կյանքը Խորհրդային Միության օրոք, քանի որ այդ առարկան համարյա դարձել է դարաշրջանի խորհրդանիշ: Չնայած, հիմա էլ այդ բաժակը ոչ պակաս տարածված է. այն դեռևս կարելի է գտնել շատերի տներում: «Տաշովի» բաժակի պատմությունը հակասական է: Դժվար է ասել, թե ով է հենց այդպիսի ձև որոշել ապակե բաժակի համար: Կարծիքները տարբերվում են այդ հարցում: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ քանդակագործ Վերա Մուխինան է հորինել բաժակի այդ ձևը (նրա գործերից է «Բանվորը և կոլտնտեսականը» հայտնի քանդակը):

1943 թվականին Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) պաշարման ժամանակ Մուխինան ղեկավարել է Լենինգրադի Գեղարվեստական ապակու արհեստանոցը: Հենց այդ իսկ պատճառով են շատերը նրան համարում «տաշովի» բաժակի հեղինակ: Այնուամենայնիվ, դա հաստատող փաստաթղթեր չկան: Որոշները համարում են, որ «տաշովի» բաժակը հորինել է երկրաբանության պրոֆեսոր Նիկոլայ Սլավյանովը: Նա անգնահատելի ներդրում է ունեցել խորհրդային մետաղաձուլության հարցում: Նրա օրագրերի ուսումնասիրության մեջ, որոնք պահպանվել են առ այսօր, հայտնաբերվել են էսքիզներ, որոնք պատկերում են տարբեր քանակի հղկված կողմեր ունեցող բաժակներ: Այնուամենայնիվ, նրա արտադրանքը չպետք է լիներ ապակյա, այլ մետաղյա:

Հեղինակային իրավունքի բնորոշումը բարդ է նաև նրանով, որ ժամանակին Մուխինան և Սլավյանովը հանդիպել են, ուստի անհնար է հստակ ասել, թե նրանցից որի՞ն է պատկանում այդ գաղափարը: Հնարավոր է, որ «տաշովի» բաժակի ձևը հորինել է Սլավյանովը, իսկ արտադրության համար նախատեսված նյութը առաջարկել է Մուխինան: Ճիշտ է, կա ևս մեկ կարծիք, որ այդ բաժակի ստեղծման պատմությունը կապված է նկարիչ Կազիմիր Մալևիչի և Մուխինայի անունների հետ: Բայց ապակու թանգարանի աշխատակիցները պնդում են, որ նախքան պատերազմը նախատեսել էին պատրաստել այդ ձևի մի բաժակ, և դա պայմանավորված էր նրանով, որ դրա ձևը պետք է համապատասխաներ նոր աման լվացող մեքենայի հետ:

«Տաշովի» ապակե բաժակները արտադրվել են տարբեր ծավալներով (50-ից մինչև 250 գ) և տարբեր տաշվածքների թվով (8-ից 14): Այնուամենայնիվ, տասը տաշվածքով և 250 գ ծավալով արտադրանքն է դարձել դասական, և խոհարարության մեջ հաճախ օգտագործվում է հեղուկի պահանջվող քանակությունը ճշգրիտ չափելու համար: 1980-ականներին ԽՍՀՄ-ում այդ բաժակներն սկսել են արտադրել ներմուծված սարքավորումներով: Միևնույն ժամանակ, խախտվել է արտադրական տեխնոլոգիան, որի արդյունքում արտադրանքը, որը միշտ առանձնացել է իր ամրությամբ, հանկարծ սկսել է հաճախ կոտրվել:

Եթե այսօր ցանկանում եք գնել «տաշովի» բաժակներ, ապա պետք է բավականին վազվզել խանութներում, չնայած ներկայում վաճառողներն առաջարկում են ապակյա կամ բյուրեղապակյա արտադրանքների հսկայական տեսականի, ընդ որում՝ առավել նրբագեղ տեսքի: Բայց, չնայած դրան, «տաշովի» բաժակ, ընդ որում՝ իսկական, ներկայում էլ կարելի է գտնել հետխորհրդային երկրների ցանկացած տարիքով քաղաքացու խոհանոցում, նաև հին իրերի շուկաներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր