Երևան, 19.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լորիկայից» մինչև ժամանակակից անթև վերնազգեստներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նայելով արվեստի մի շարք հին գործերի՝ շատերի ուշադրությունը կարող է գրավել անթև վերնազգեստը: Օրինակ՝ մ.թ.ա. 20-ականներով թվագրվող Օգոստոս Օկտավիանոսի մարմարե քանդակը, որտեղ հագուստը կիպ ընդգծում է մարմինը, կամ էլ, օրինակ՝ Պոմպեյի «Երգիծանքի տանը» հայտնաբերված՝ Ալեքսանդր Մակեդոնացու քանդակը, որտեղ կայսրը անթև զինվորական կոստյումով է։ Սա նշանակում է, որ անթև հագուստի «նախահայրը» հայտնվել է դեռ հին աշխարհում։ Հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանի մարտիկի սպառազինությունը և պաշտպանությունը, բացի սաղավարտից, վահանից և սրից, ներառում էր նաև զրահ՝ «լորիկա»:

Լորիկայի պաշտպանությունը ծածկում էր մարտիկի մարմնի վերին հատվածը՝ կուրծքը, մեջքը և կողերը՝ մինչև գոտկատեղ: Այդ անթև զրահը պատրաստվում էր տարբեր նյութերից. այն, հարմարեցված լինելով կրողի կառուցվածքին, հիանալի պաշտպանում էր նրան մարտի ժամանակ: Մերօրյա պաշտպանական անթև հագուստներն են փրկարարական բաճկոնը, ազդանշանային ժիլետը և զրահաբաճկոնը: Անթև վերնազգեստը շատ դարեր շարունակ հայտնի է եղել մարդկանց: Նման հանդերձանք կրելու պատիվն առաջին անգամ բաժին է ընկել տղամարդկանց դասին, իսկ կանացի անթև հագուստներ հայտնվել են միայն քսաներորդ դարի կեսերին:

Ենթադրվում է, որ անթև բաճկոնը դեռ 12րդ դարում է հայտնվել ֆրանսիացի մոդայիկների զգեստապահարանում: Կա դրանց՝ Ֆրանսիայում տարածվելու երկու վարկած: Մեկը պնդում է, որ անթև բաճկոնի նմուշը Եվրոպա է բերվել Թուրքիայից, երկրորդ վարկածով՝ դրա հեղինակները եղել են ֆրանսիական շուկայական ծաղրածուները, որոնք անթև բաճկոններ էին կրում «աշխատելու համար»։ Պատմաբանների մեծ մասը համաձայն է, որ անթև վերնազգեստը լայնորեն օգտագործվել է Անգլիայի թագավոր Չարլզ 2-րդի օրոք՝ 1660-ականներին, և միայն դրանից հետո է այն սկսել տարածվել եվրոպական երկրներում: Հարկ է նշել, որ ոչ միայն անգլիական, այլ նաև Լյուդովիկոս 14-րդ թագավորի՝ ֆրանսիական արքունիքում տղամարդկանց անթև վերնազգեստները լայն տարածում են ունեցել։

Այնուամենայնիվ, այդ զգեստն իր ամենամեծ համբավը վաստակել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ դառնալով դրա խորհրդանիշը։ Չնայած եվրոպական մայրցամաքում այդ հագուստի ժողովրդականությանը, Պետրոս 1-ինը Ռուսաստանում արգելք է դրել անթև վերնազգեստներ կրելու վրա: Նա կարծում էր, որ այդ զգեստն է պատասխանատու Ֆրանսիական հեղափոխության սկզբի համար: Թագավորի մահից հետո այդ արգելքը հանվել է, և մարդիկ կրկին սկսել են կրել այդ արտասահմանյան մոդայիկ հագուստը։ 19-րդ դարի կեսերին անթև հագուստը հանրաճանաչ է դարձել հասարակության իգական կեսի շրջանում, տիկնայք սկսել են այն կրել այլ հանդերձանքների վրայից:

Կանանց այդ հանդերձանքի նյութը և մշակումը զգալիորեն տարբերվել են տղամարդկանց հագուստից: Անթև վերնազգեստն իրականում իսկապես անփոխարինելի հագուստ է։ Ներկայում այն պատրաստվում է տարբեր ոճերով և ձևերով։ Մարդիկ դրանք կրում են առօրյա կյանքում, այն նաև ունի նեղ կորպորատիվ կոստյումի հատկանիշ։ Անթև հագուստի արտադրության համար օգտագործվում են մի շարք նյութեր՝ կախված հագուստի նպատակից։ Կորպորատիվ անթև բաճկոնների համար ընտրված է թեթև, բարակ և գործնական կտորը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լուկաշենկոն խոսել է Լիտվայի հետ հնարավոր պատերազմի մասին Քարակերտ գյուղի բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում․ ՆԳՆ Dior-ի նոր կինը՝ pre-fall 2026 հավաքածուում. Զուսպ, գիտակցված և անթերի նրբագեղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված 29 նավի և ընկերությունների նկատմամբՄիացյալ Նահանգներն այժմ առաջարկում է նվաստացուցիչ պայմաններ՝ բանակցությունները շարունակելու համար, որոնք իրանը պատրաստ չէ ընդունել․ ՓեզեշքիանՀյուսիսային Կարոլինայի օդանավակայանում բիզնես ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել. խոշոր հրդեհ է բռնկվելԻսրայելը և Գերմանիան 3,1 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել ՝ Arrow-3 ՀՕՊ համակարգն ընդլայնելու համար«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետԱրարատի մարզում «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ․ կան վիրшվորներՄիացյալ Նահանգները, Հունգարիան, Սլովակիան և մի շարք այլ երկրներ չեն աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ ՌյուտեԱխուրյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիրԹաիլանդը և Կամբոջան հրադադարի պատրաստակամություն են հայտնել. Չինաստանի ԱԳՆԵՄ-ն համաձայնել է ուսումնասիրել սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսավորելու տարբերակըԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Շատերը չէին ուզում, որ Դանի Օլմոն խաղա «Բարսելոնայի» կազմում, բայց մենք հասանք մեր նպատակին․ ԼապորտաԻշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվել Հունվարին կենդանակերպի 3 նշանների ճակատագիրը կփոխվի Tesla-ի սեփականատերերը գնում են վթարային մուրճեր՝ դռների անսարքության պատճառով. BloombergԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, եվրոպական միջամտության անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՖինլանդիան 15 միլիոն եվրոյի անօդաչու թռչող սարքեր կգնի Գերմանիայում՝ Մանհայմում մահացու վրաերթ կատարած վարորդը դատապարտվել է ցմահ ազատազրկմանՄբապեն կրկնել է Ռոնալդուի, Մեսսիի և Լևանդովսկու նվաճումները Շվեդիան իր սուզանավը կփոխանցի Լեհաստանին Trump Media-ն կմիավորվի TAE-ի հետ՝ թերմամիջուկային էլեկտրակայան կառուցելու համար Մալխաս Ամոյանը՝ UWW-ի «Comeback Wrestler of the Year» մրցանակի դափնեկիր Մեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ են «մերկ» տոնածառերը թրենդային Instagram-ում Աշխարհում կա ուժի երեք բևեռ՝ Չինաստան, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ․ ԼուկաշենկոԱրագածոտնում 16-ամյա վարորդը «Volkswagen»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա տուժածԵս հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԼոռու մարզի Յաղդան գյուղի 13-րդ դարի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման համար գումար կհատկացվիՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը Արևմուտքն ակտիվորեն միջամտում է այլ երկրների ընտրություններին. Լավրով