Երևան, 19.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հռոմի պապի խոհարարն ու բանջարեղենակտրիչի առաջին նախատիպը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դանակն, իհարկե, օգնում է արագ կտրատել բանջարեղենը։ Իսկ դա այն է, ինչ անհրաժեշտ է խոհանոցում գտնվող ցանկացած տանտիրուհու: Բայց ռեստորանային բիզնեսի զարգացման հետ մեկտեղ առաջացել է կարևոր խնդիր, այն է՝ արագ և գեղեցիկ կտրատել սնունդը: Ի սկզբանե դանակը բավական է եղել փոքր քանակությամբ բանջարեղեն մանրացնելու համար: Բայց մեծ ծավալի բանջարեղենի կտրատումը բավականին աշխատատար գործընթաց է: Սուր դանակը ունակ է հեշտացնել գործը, բայց փոխարենը առաջանում է ձեռքի վնասվածքներ ստանալու վտանգը: Մարդիկ փորձել են հեշտացնել այդ գործընթացը դեռ 16-րդ դարում:

Հռոմի պապ Պիոս 6-րդի գլխավոր խոհարարի խոհարարական գրքում նկարված է բանջարեղենակտրիչ սայրով տախտակ: Նման կերպ Վարֆոլոմեյ Սկապպին ստեղծել է բանջարեղենի՝ ձեռքի առաջին կտրիչի նախատիպը: 1540-ականներին ֆրանսիացի Ֆրանսուա Բյուլեն հայտնագործել է խոհանոցային քերիչը: Այն նախատեսված է եղել կոշտ պանիրներ քերելու համար: Ռուսաստանում 18-րդ դարից սկսած բանջարեղեն, սունկ, միս, կաղամբ կտրատելու համար սկսել են օգտագործել լայն դանակներ, որոնք կլորացված էին երկու ծայրերում: Դանակի բռնակը գտնվում էր բերանին ուղղահայաց, այն կարող էր լինել փայտից կամ մետաղից: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են օգտագործել երկու զուգահեռ կամ խաչաձև շեղբերով դանակներ՝ եզրային երկու բռնակներով:

Բանջարեղենը լցրել են փայտե տաշտերի մեջ, որտեղ էլ դրանցով մանրացվել են: Տաշտերը պատրաստվել են ծառի ամբողջական պինդ կոճղերից: Յուրաքանչյուր բանջարեղենի մանրացման համար նախատեսված է եղել մեկ տաշտ: Կաղամբի տաշտում երբեք սունկ կամ միս չեն մանրացրել: Մեծ քանակությամբ մսի համար օգտագործվել են պտտվող հարթակով հարվածող դանակներ: Դրանք օգտագործվել են երշիկեղենի արտադրության մեջ: Հետո «լուսավոր Եվրոպան» 19-րդ դարում սկսել է օգտագործել մետաղական մսաղացներ, որոնք հորինել է բարոն Կառլ Դրեսը: 1901 թվականին Միացյալ Նահանգների ազգային ցուցահանդեսում ցուցադրվել է քերիչ և թմբուկի տեսքով բանջարեղենի հատիչ: Դրանք եղել են մետաղական, աշխատանքի համար ամրացվել են սեղանի եզրին: Սարքերը եղել են խոշոր ու ծանր, բայց բանջարեղենը մանրացնելու աշխատանքը այդ սարքը մեքենայացրել է:

20-րդ դարում շքեղ կենցաղային առարկաների տեսականին, որը հեշտացնում է տնային տնտեսուհու աշխատանքը և ապահովում այդ աշխատանքի անվտանգությունը, հսկայական մասշտաբների է հասել: Գյուտարարները այնքան են առաջ գնացել, որ մեկ սարքում միավորել են բազմաթիվ գործառույթներ։ Անմասն չեն մնացել նաև բանջարեղենամանրիչները: Ներկայում բազմաֆունկցիոնալ կոմբայնները միատեղում են բանջարեղենահատիչմսաղաց- շերտատիչ խոհանոցային սարքերը: Դրանց գործունեության սկզբունքները նման են միմյանց: Ընդամենը կախված կատարվող գործողությունից՝ կցորդները կամ դանակներն են փոխվում: Արդյունքում խոհանոցային աշխատանքը արվում է արագ, անվտանգ և արդյունավետ: Նման կենցաղային տեխնիկայի խնամքը պարզ է:

Ընդամենն օգտագործելուց հետո այն պետք է ապամոնտաժել, լվանալ և չորացնել: Բանջարեղենակտրիչ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել սարքի ընդհանուր տեսքին. որքան քիչ է պլաստմասսան, այնքան ավելի դիմացկուն է սարքը: Լավ կլինի ընտրել չժանգոտվող պողպատե դանակներ, դրանք առանձին սրման կարիք չեն զգում, ուղղակի սրվում են աշխատանքի ընթացքում: Բանջարեղենակտրիչի էվոլ յուցիան հիմա էլ չի ավարտվել: Տարբեր նորարարությունների շարքը միայն աճում է ամեն տարի: Բացի դա, կենցաղային տեխնիկայի արտադրության մեջ օգտագործվող նոր նյութերի հայտնաբերումը հնարավորություն է տալիս դրանք դարձնել ավելի դիմացկուն, ավելի հուսալի, իսկ դիզայնի առումով՝ ավելի գրավիչ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Ավտովթար՝ Շիրակի մարզում. կա տուժած Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը կոտրվածք է ստացել Քննարկվել է Երևանում կայանալիք Հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն էժանացել է Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԵրևանի ավտոբուսի վարորդները պարգևավճար կստանան Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Ինչպես են ծեծում Դոն ՊիպոյինՆոշպայի թաքնված վտանգներըԵրեք երեխաների հայրը հանկարծամահ է եղել կոկորդի ցավիցԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա ՍողոմոնյանԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Նախ, ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից․ ՊուտինՓաշինյանը՝ հանուն մի օլիգարխի շահերի Փաշինյանի թափանցիկ ակնարկները երկաթուղու զավթման մասին Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականությունՏարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՔաղաքի կենտրոնից փորձել են 11-ամյա աղջկա առևանգելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հանգամանքներում է 97 համարի ավտոբուսը հայտնվել ձորում Աղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք ՔերոբյանԱնուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ ՍարգսյանՀայտնի են «Նոայի» հավանական մրցակիցները և խաղերի օրերը Բա քե՞զ դրսից ու ներսից ինչքան գումար են տվել Հայրապետին, եկեղեցին ու հայրենիքդ ուրանալու համար, տիրադա´վ․ Դավիթ ՍարգսյանԳևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ ՍարգսյանԶինված բանդա թե՞ ԱԱԾ, ո՞վ պետք է պատասխան տա․ ՄարուքյանՄարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրինԱյն մասին, թե ինչու ձախողված քաղաքական գաճաճը որևէ իրավունք չունի խոսել հայոց արքաների անունից. ՉալաբյանԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասԵկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախըԻ տարբերություն գործող ռեժիմի` ատելnւթյան և բախnւմներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա․ Աբրահամյան Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքՌուբլին թանկացել է․ տարադրամն՝ այսօրԲժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը․ Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը․ Հայր Զաքարիա Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 19-ից 23-ինՄանուկների աղոթքԻնչ իրավիճակ է լարսում Լուկաշենկոն խոսել է Լիտվայի հետ հնարավոր պատերազմի մասին Քարակերտ գյուղի բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում․ ՆԳՆ