Երևան, 26.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է իսկական պարմեզանը, և որտե՞ղ է այն արտադրվում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարմեզանը համարվում է պանիրների արքան: Փակեք ձեր աչքերը և շշուկով ասեք՝ «պարմեզան»: Եվ դուք արդեն նստած եք խաղողի որթի ստվերում, խմում եք ձեր սիրած գինին և վայելում այդ պանրի համը: Իսկապես կախարդական բառ: Իսկ որտե՞ղ է այն ծնվել և ինչպես է հասել մեր օրեր։ Parmigiano Reggiano- ի բաղադրատոմսը մշակվել է մոտ 900 տարի առաջ Ցիստերցյան և Բենեդիկտյան վանականների կողմից: Նշենք, որ տարիների ընթացքում պարմեզանի կազմը չի փոխվել. կաթ, ջուր, աղ և, ամենակարևորը, հասունացման ընթացքում համբերություն: Վանքերը տեղակայված են եղել Պարմայի և Ռեջիո Էմիլիայի միջև գտնվող դաշտում: Այդ նահանգներից էլ պանիրը ստացել է իր անվանումը՝ Parmigiano Reggiano:

Մեծ քանակությամբ արոտավայրերը նպաստել են վանքապատկան հողերում գյուղատնտեսության զարգացմանը, և, որպես արդյունք, առաջացել է կաթի ավելցուկ, ինչը պահանջում էր կաթնամթերքի երկարատև պահեստավորման իդեալական բաղադրատոմսի որոնում: Այս պանրի մասին առաջին գրավոր հիշատակումը նոտարական ակտն է, որը կազմվել է Ջենովայում 1254 թվականին, համաձայն որի, մի հարուստ կին իր տունը գրավ է դրել Պարմայում արտադրվող 25 կգ պանրի տարեկան մատակարարման դիմաց: Այն ժամանակ այդ պանիրը հայտնի էր որպես caseus parmensis (լատինական անունով): 14-րդ դարի ընթացքում Բենեդիկտյան աբբայության ցիստերցիաները պահպանում էին պարմեզանի արտադրության մենաշնորհը և այն վաճառում ամբողջ Իտալիայում:

16-րդ դարում պարմեզան պանրի բաղադրատոմսը վաճառվել է Եվրոպայում, և Գերմանիայի ու Ֆրանսիայի լավագույն պանրագործները սկսել են պատրաստել այն: 1612 թվականի օգոստոսի 7-ին Պարմայի դուքսն արտոնագրային իրավունքը պաշտպանելու համար կազմել է այն վայրերի ցուցակը, որտեղ պանրի անվան մեջ կարող էր օգտագործվել «Պարմա» բառը: «Պարմեզան» (Parmesan) բառը հայտնվել է ֆրանսերենում, ինչը նշանակում է «Պարմայից»: Մինչև 2004 թվականը աշխարհում եղել է մոտ 512 «պարմեզան» անունով պանիր արտադրող: Բայց 2008 թվականին Եվրոպական արդարադատության դատարանը որոշում է կայացրել «պարմեզան» անվանել միայն Իտալիայի հյուսիսային շրջաններում պատրաստված պանիրը: Պարմեզանի մասին պատմական հիշատակումները շատ են։

Օրինակ՝ 1344 թվականին Ջովանի Բոկաչիոն «Դեկամերոն» գրքում նշում է «մակարոնեղենի և ռավիոլիի համար քերած պարմեզան» օգտագործելու մասին: Մեծ դրամատուրգ Մոլիերը, փորձելով երկարացնել իր կյանքը, պահպանում էր անսովոր դիետա՝ օրական 320 գրամ պարմեզան և 3 բաժակ պորտվեյն: Դոկտոր Լիվսին (Ռոբերտ Լուի Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գրքի հերոսը) ասել է. «Դուք տեսա՞ք իմ քթախոտի տուփը, այնպես չէ՞: Բայց դուք ինձ երբևէ չեք տեսել ծխախոտ հոտոտելիս, քանի որ ես միշտ մի կտոր պարմեզան պանիր եմ դնում այդ տուփի մեջ: Դա շատ սննդարար է»:

Կա վարկած, որ Միացյալ Նահանգների երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն է նպաստել Ամերիկայում պարմեզանի հանրահռչակմանը՝ շատ սիրելով այդ պանիրը: Պարմեզանի արտադրությունը տեղի է ունենում ամեն տարի ապրիլի սկզբից մինչև նոյեմբերի կեսը («կանաչ արոտավայրերի» շրջան): Ներկայում Իտալիայի ընդամենը հինգ նահանգում (Պարմա, Ռեջիո Էմիլիա, Մոդենա, Պադովա և Բոլոնիա) պատրաստված պանիրն է համարվում իսկական պարմեզան։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»«Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան «Միլան»-ը հեռացրել է գլխավոր մարզչին և երեք տնօրենի Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն Մարուքյան«300 հազար մարդ դուրս գա՝ կհեռանամ». Փաշինյանի խոսքերը քաղաքական նոր վեճի պատճառ դարձանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՀոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Բաքվում այսօր տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները ՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանՀայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կզրկի նրան շահավետ համագործակցությունից. Պեսկով Այդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ չի ստացվում Ծառուկյանին ներքաշել Փաշինյանի խաղի մեջ«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Տաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանՎթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Լիբանանում իսրայելական hարձակnւմների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,185-ի Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»10 բալանոց խցանում է․ քաղաքացիները հայտնում են աշխատանքից ուշանալու մասին Քաղաքական բեմի «կեղծ ընդդիմադիրները». ովքե՞ր են իրականում օգնում ՓաշինյանինԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը պատահական չէ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 26-ի համար Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքներն առաջին խաղափուլում Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ Ռուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններ Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Նավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել Վթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվել Նորից զգալ կյանքը. Գոռ Հակոբյանն ու Հրուշ Մնոյանը որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքից նոր լուսանկարներ են հրապարակել Տաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիր