Երևան, 02.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեղադրելով ՌԴ-ին՝ Արևմուտքն ինքն է անթաքույց միջամտում ՀՀ ներքին գործերին. վերլուծություն և փաստեր

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանյան իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի արդեն բացահայտ փոփոխությունը լրջագույն մարտահրավերների առջև է կանգնեցնում առանց այդ էլ ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Երևանին: Ակնհայտ է, որ Արևմուտքը՝ Հայաստանը Ռուսաստանից պոկելու իր անթաքույց փորձերն իրագործելիս ցանկանում է ստեղծել տպավորություն, որ այդ ոչ թե իրենք, այլ հենց Մոսկվան է խառնվում ՀՀ ներքին գործերին, իսկ ՀՀ իշխանություններն էլ փորձում են «հերոսաբար» դրանից խույս տալ և ապավինում են արևմուտքի օգնությանը:

Սակայն, փաստերն անհերքելի ուժ ունեն և եկեք հենց փաստերով դիտարկենք, թե որ երկիրն է իրապես խառնվում ՀՀ ներքին գործերին: Գանք 2018 թվականից: Անմիջապես հեղափոխությունից հետո պաշտոնական Մոսկվան ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը ՀՀ ներքին գործն է և Մոսկվան չի խառնվում ու որևէ կերպ գնահատական չի տալիս հայ ժողովրդի կատարած ընտրությանը: Ռուսական հեղինակավոր «Эксперт» ամսագիրը 2019 թվականին անգամ ծավալուն հոդված էր հրապարակել և մեջբերել  քաղաքագետների, ովքեր ընդգծում են, թե Ռուսաստանի լավագույն աջակցությունն այն է, որ հեղափոխության ժամանակ չի խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հավելելով, որ ՌԴ-ն Հայաստանի ներքին գործերին չի խառնվում նաև հեղափոխությունից հետո: 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ «Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որը մենք դավանում ենք ինչպես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնպես էլ մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կառուցմանը՝ ներքին գործերին չխառնվելը: Դա (Հայաստանում տեղի ունեցողը) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթաց է այդ երկրում, այլ գնահատականներ լինել չեն կարող»: Միևնույն ժամանակ, այդ նույն պահին Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հորդորում էր ՀՀ իշխանություններին հրաժարվել «պատմական կաղապարից» իր միջազգային հարաբերություններում (նա առանձնապես չէր թաքցնում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին էր):

Իսկ այժմ տեսնենք, թե ինչով է զբաղված Արևմուտքը: Գաղտնիք չէ, որ Արևմուտքի կողմից այլ երկրների ներքին գործերին միջամտելու գործիքակազմը բավական մեծ է և այդ ցանկում կարելի է առանձնացնել տարատեսակ ՀԿ-ների ֆինանսավորումը, որոնք էլ այդ գումարով տվյալ երկրում առաջ են տանում արևմտյան օրակարգն ու շահերը: Հեղափոխությունից հետո հեղինակավոր պարբերականներից մեկը ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանում Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող գործիչների ու կառույցների գործունեությանը: Հայաստանյան ՀԿ-ների նախագծային ֆինանսավորման ամբողջական ծավալը ճշգրիտ ուսումնասիրել հնարավոր չէ: Անհատական դրամաշնորհների վերաբերյալ տվյալներ են հրապարակում միայն Սորոսի հիմնադրամի գրասենյակը, Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED) և բրիտանական «Sigrid Rausing Trust» հիմնադրամը: Ընդ որում` հայտնի է, որ նրանք ֆինանսավորման առյուծի բաժինը ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի, Հայաստանում արևմտյան երկրների դեսպանատների և մի շարք այլ արևմտյան հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցով: Ահա թե որքան գումար են ստացել հայաստանյան ՀԿ-ները Սորոսի հիմնադրամից 2021-2022 թվականների ընթացքում: 160 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել «Դեմոլավ» տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի նպատակն է աջակցել Factor.am լրատվամիջոցին` ապահովելու համապարփակ և վերլուծական լուսաբանում Հայաստանում քաղաքականության հիմնախնդիրների և քաղաքացիների կարիքների մասին` համոզվելով, որ ճգնաժամի ժամանակ այդ հարցերը չեն մղվում հանրային խոսակցության լուսանցք: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Սորոսի հիմնադրամից ստացել է 39,760 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն ստացել է 52,500 ԱՄՆ դոլար: ՀԿ-ի ղեկավարը Սեդա Մուրադյանն է: Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոնի հարթակին՝ քննարկելու Հայաստանի կարևորագույն խնդիրները հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ստացել է 40 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Իր գործունեության 4 տարիների ընթացքում  տարբեր հիմնադրամների կողմից ստացել է մոտ 590 000 դոլար արժողությամբ դրամաշնորհներ, ըստ որում՝ այդ գումարի մոտ կեսը (մոտ 289 000 դոլար)՝ անցած երկու տարիներին Սորոսի հիմնադրամի կողմից:  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստացել է 74,975 ԱՄՆ դոլար:  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հիմնադրամից ստացել է 44 հազար ԱՄՆ դոլար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան հիմնադրամից ստացել է 133,948 ԱՄՆ դոլար: «Ասպարեզ» լրագրողների ակումբը 2021 թվականին Սորոսի հիմնադրամից ստացել է 61,407 ԱՄՆ դոլար:  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Հիմնադրամից ստացել է 90,000 ԱՄՆ դոլար: Սորոսի հիմնադրամից նախորդ տարվա ընթացքում դրամաշնորհներ ստացած ՀԿ-ների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ: Եվ սա չհաշված ԵՄ-ից ստացվող դրամաշնորհներն ու այն բազմաթիվ սեմինարները, վերապարաստման դասընթացները, թրեյնինգները, որոնք կազմակերպվում են թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ հովանու ներքո: Դիցուք՝ վերը նշված ՀԿ-ների ղեկավարներից մի քանիսն ընդամենն օրեր առաջ մասնակցում էին Բրյուսելում կազմակերպված ՀՀ-ԵՄ ռազմավարական երկխոսության զարգացմանը նվիրված երկօրյա ֆորումին:

Բերենք ևս մեկ օրինակ: Այս տարի պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի «աջակցել երկրում անկախ մեդիայի» կայացմանը։ Ծրագիրն իրականացնում են «Ինտերնյուզ» կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»–ը։ Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։ Բնականաբար, Արևմուտքի կողմից նման առատաձեռնության իրական նպատակը դժվար չէ կռահել: ԱՄՆ-ն և ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» և «իրավապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Այս ցանցի շրջանակում իրար սերտորեն փոխկապակցված և միևնույն աղբյուրներից ֆինանսավորվող, բայց, այնուամենայնիվ, ճյուղավորված հեռուստաալիքների և կայքերի միջոցով բնակչությանը պարտադրվում է արևմտամետ հռետորաբանություն։ Տեղական ՀԿ-ները չեն թաքցնում, որ գոյատևում են առավելապես արևմտյան ֆինանսավորման հաշվին։ Իրենց կայքերում և միջոցառումներում նրանք օգտագործում են միջազգային դոնորների տարբերանշանները։

Փաստերի վերլուծությունը երկրորդ կարծիք չի թողնում․ պարզից էլ պարզ է, թե արտքին որ խաղացողներն են միջամտում Հայաստանի ներքին գործերին և ովքեր են փորձում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել պաշտոնական Երևանի հետ շփումներում՝ հարգելով մեր երկրի ինքնիշխանությունը: Արևմտյան դերակատարները հայտարարում են, որ Հայաստանի համար գլխավոր վտանգը «Ռուսաստանի հիբրիդային ագրեսիան» է և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։ Դրամաշնորհ տվողներն անհրաժեշտ են համարում քաղհասարակության շրջանում այդ դիրքորոշման հանրահռչակումը։ Գործնականում արևմտյան երկրները նման քաղաքականության միջոցով Հայաստանում ձևավորում են իրենց հավատարիմ քաղաքական էլիտայի խմբեր, իրենց անհրաժեշտ տեղեկատվական ֆոն են ապահովում՝ ազդելով նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին, ինչպես ասում են՝ փաստերը խոսում են իրենք իրենց փոխարեն:

Առաջին հայացքից անլուրջ թվացող նշաններ, որոնք լուրջ առողջական խնդրի մասին են հուշումՄայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելու. հասցեներՊետական քաղաքականությունը պետք է միավորի հասարակությանըՀրդեհ Շիրակի փողոցում գտնվող պահեստում. 7 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայրԱլիևին հունից հանել է Արցախի մասին եվրոպական բանաձևըԱնձրև, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՄաքուր պոեզիա. «Ինտերի» հրապարակումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանի խաղին«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԳյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվել է ավտոմեքենաՈղբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել էԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԷկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասինՊատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը մտադիր է շարունակել Արցախի հայկական ժառանգության ոչնչացումըԿոմիում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, 10 վիրավոր կաԿարճատև անձրև, ամպրոպ է սպասվում. տեղ-տեղ հնարավոր է կարկուտՓաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆերկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՍուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ցնցող տվյալներ Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի Որքան կիջնի հեղուկ գազի գինը Հայաստանում. մանրամասնում է Past.am-ըՆարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում