Երևան, 14.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երուսաղեմի քրիստոնյաները համախմբվել են Հայկական եկեղեցու շուրջ վիճելի հողային համաձայնության պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում, գրել է Reuters-ը։

Հայկական համայնքը սեփական շրջան ունի հին Երուսաղեմում՝ չորս թաղամասերից ամենափոքրը, որը ներառում է տարբեր մուսուլմանական, հրեական եւ քրիստոնեական թաղամասեր։

Բայց հայերն ասում են, որ արտաքսման վտանգի են ենթարկվում իրենց տարածքի մոտ 25 տոկոսը կառուցապատողներին վարձով տալու պատճառով, որոնք ցանկանում են այստեղ շքեղ հյուրանոց կառուցել։

Համաձայնագիրը ստորագրվել է Երուսաղեմի Հայկական եկեղեցու ղեկավարի կողմից 2021թ. հուլիսին, բայց համայնքի անդամները հայտարարել են, որ առաջին անգամ են լսել դրա մասին, երբ այս տարի սկսվել են աշխատանքներն այս շրջանում։ Նա իր թեմին ասել է, որ իրեն մոլորեցրել են, եւ դատի է տվել գործարքը չեղյալացնելու համար։

Անցած շաբաթ, սակայն, բուլդոզերներն սկսել են քանդել ավտոկայանը, որն ընդգրկում է վիճելի տեղամասի մի մասը։ Երբ ընդվզողները փորձել են արգելել, հայտնվել են զինված իսրայելցի հրեա վերաբնակները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին, բայց անհաջող։

«Այս սադրանքները սպառնում են ջնջել հայկական ներկայությունն այս շրջանում»,- ասել են քրիստոնյա առաջնորդները, այդ թվում հունական ուղղափառ եւ Հռոմեական կաթոլի եկեղեցիների ղեկավարները։

Հայկական համայնքում հավաստիացնում են, որ  գործարքի ներդրողը ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռուբինշտեյնն է, որը ԱՄԷ-ում գրանցված Xana Capital Group-ի տերն է։

Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն 301թ., եւ թեեւ նրա եկեղեցին շատ ավելի փոքր է հունական ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներից, այն հավասար իրավունքներ ունի Երուսաղեմում։

Հայկական թաղամասի կենտրոնում է գտնվում Սուրբ Հակոբ տաճարը, որը կառուցվել է 420թ.։

Թաղամասը Երուսաղեմի պատով առանձնացված հատվածի մեկ վեցերորդ մասն է զբաղեցնում, այստեղ ապրում է ընդամենը 1 000 մարդ։

Տեղի հայերն ասում են, որ վարձակալման նախագիծը կկլանի ոչ միայն իրենց ավտոկայանը, այլեւ հանրային սրահը, պատրիարքական այգին, ճեմարանը եւ հինգ տուն։

«Հայերն այստեղ ապրում են IV դարից, բայց հիմա մեզ սպառնում են արտաքսել»,- ասել է 23-ամյա ուսանող Հակոբ Ջերնազյանը։ «Մենք ստիպված ենք պայքարել մեր գոյության համար»,- շարունակել է նա։

Իսրայելցի իրավաբան, ակտիվիստ Դանիել Զայդեմանը ասել է, որ նախագիծն ուղղված է Հրեական թաղամասի տարածքի ընդլայնմանը Հին քաղաքում։

Իսրայելը զավթել է Արեւելյան Երուսաղեմը, ներառյալ Հին քաղաքը 1967թ. պատերազմում։ Նա ամբողջ քաղաքը համարում է իր հավերժական եւ անբաժանելի մայրաքաղաքը։ Պաղեստինցիները ցանկանում են, որպեսզի Արեւելյան Երուսաղեմը դառնա ապագա պետության մայրաքաղաքը։

«Մեզ հայտնի է Հին քաղաքը դրսից վերաբնակներով շրջապատելու պլանի մասին։ Մենք կասկածում ենք, որ Հայկական թաղամասի վերաբերյալ գործարքը նպատակ ունի շարունակել այդ պլանը քաղաքի պատերի ներսում»,- ասել է Զայդեմանը Reuters գործակալությանը։ «Բայց դրա շուրջ խախտումներն այնքան շատ են, որ մեծ է հավանականությունը, որ դատարաններն այն կչեղարկեն»։

Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Վան» Ուկրաինան կորցնում է հողը մարտադաշտում, քանի որ Թրամփի թիմը մղում է հրադադարի. CNN Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Պուտինը մտածում էր 3 օրում գրավել Կիևը, բայց ես էի Կիևի կենտրոնում, այլ ոչ թե նա. Բայդեն Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Երևանում 50-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կրիստալի նմանվող զանգվածով փաթեթներ Փարաքարի նախնական ընտրության արդյունքներով առաջատարը Լյուդվիգ Գյուլնազարյանն է Ալիեւի սպառնալիքներին Փաշինյանը որեւէ պատասխան չունի եւ զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով. Զուրաբյան Ճապոնիայի հարավ-արևմուտքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ Աննա Դովլաթյանի հեքիաթային կերպարը` նոր ֆոտոշարքում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ազատամուտցին պատահաբար քաշել է հրացանի ձգանը և վիրավորել համագյուղացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը Մհերին ճանաչելով՝ բոլորը բացահայտել են հայրենասեր հայի, արժանապատիվ տղամարդու և հավատարիմ ընկերոջ․ Լևոն Քոչարյան Օդանավակայանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ ՌԴ «Կոպիտ կեղծիք». ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է Լավրովի՝ Բայրամովին ուղղված կեղծ նամակի մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. եղանակն՝ առաջիկա օրերին ՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել Առողջապահության նախարարությունը մերժել է նախկին զինվորականին․անվճար բուժում ստանալու հիմքերը բավարար չեն Ծանր կորուստ Դաշնակցության ընտանիքի համար. Իշխան Սաղաթելյան ՀԷՑ-ի լայնածավալ ծրագրերը․ հին ցանցերից դեպի նոր տեխնոլոգիաներ (ֆոտո) Լոս Անջելեսում հրդեհներից տուժած մակերեսը գերազանցել է Լիխտենշտեյնի տարածքը Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողը կտեղափոխվի Պրեմիեր լիգա Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի՝ կյանքից հեռանալու կապակցությամբ Ե՞րբ տեղի կունենան անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ լսումները Բիթքոյնն ընկել է 90 հազար դոլարից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Ֆլիկ․ Շատ ուրախ եմ «Բարսելոնայում» առաջին տիտղոսիս կապակցությամբ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով Ռուսաստանում ռազմական հոսպիտալ է այրվում, հիվանդներին և անձնակազմին տարհանել են (տեսանյութ) «Լոս Անջելեսից տարհանել են Սան Դիեգո, իսկ առանց հսկողության տները թալանվում են»․ ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել Կաթողիկոսն ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը Ավտովթարից մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը. Shamshyan.com Հունվարի 7-13-ին Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,881 խախտում. 125 վարորդ եղել է ոչ սթափ Գյումրիում «Opel» է այրվել, հրշեջներ են ժամանել․ Shamshyan Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր Նոր մանրամասներ են հայտնի դարձել Կա՞ որևէ խելամիտ մարդ, որ կարծում է, որ Հայաստանի առաջարկը` փոխադարձ վերահսկելու կամ սահմանափակելու սպառազինության հետ կապված հարցերը օրակարգային կամ երկկողմ համաձայնության հիմք կդառնա. Տիգրան Աբրահամյան 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀրվ. Կովկասում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ պետությունների միջամտության. Իրանի ԱԳՆ Հայաստան-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարը՝ Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին «Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի». Աննա Մաքսիմը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի փարիզյան շնորհանդեսի մասին