Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը՝ «կա՛մ-կա՛մ» քաղաքականության ծուղակում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ համաշխարհային գործընթացներում ժամանակակից միջազգային հարաբերություններին բնորոշ երևույթ է դարձել հակամարտությունների սրացումը։ Եվ հիմնական դիմակայությունն ընթանում է աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների միջև, որոնք իրենց առաջ աշխարհը վերաբաժանելու խնդիր են դրել, ինչի արդյունքների հիման վրա էլ ձևավորվելու է նոր աշխարհակարգը։ Իսկ այն միջին ու փոքր պետությունները, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական շահերի բախման ու հակասությունների կիզակետում, էապես տուժում են։

Օրինակ՝ Ուկրաինան, հայտնվելով Արևմուտքի ու Ռուսաստանի բախման կիզակետում, ներկայում դարձել է պատերազմական թատերաբեմ ու անխնա ձևով ավերվում է։ Թե ինչ տեղի կունենա Ուկրաինայի հետ ապագայում, դեռ պարզ չէ։ Բազմաթիվ վերլուծաբաններ նույնիսկ կանխատեսում են Ուկրաինայի բաժանումը կամ կիսվելը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Իսկ հնարավո՞ր էր խուսափել Ուկրաինայի ավերումից։ Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր էր, եթե այդ երկիրը բալանսավորված քաղաքականություն վարեր ու անխուսափելիորեն եվրատլանտյան ռազմաքաղաքական միավորմանն անդամակցելու հայտ չներկայացներ՝ արտաքին քաղաքականության ծանրությունը թեքելով միայն Արևմուտքի կողմը։

Ուկրաինան Արևմուտքի համար դարձել է գործիք ՆԱՏՕ-ի և եվրատլանտյան ինտեգրացիայի գոտին ընդլայնելու ու Ռուսաստանին թուլացնելու համար։ Բայց պատերազմի ավերները իր մաշկի վրա զգում է ոչ թե Արևմուտքը, այլ ուկրաինացի ժողովուրդը։ Ժամանակի ընթացքում Հայաստանը ևս հայտնվել է Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման հարթակում, բայց Հայաստանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձել է ամեն կերպ բալանսավորել մի կողմից՝ Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Չնայած Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու որոշում ընդունեց, այնուամենայնիվ, Երևանին հաջողվեց առաջընթաց ունենալ նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում, և 2017 թվականին Ասոցացման համաձայնագրի փոխարեն ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Միանշանակ է, որ եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցեր «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքով կամ միակողմանիության տրամաբանությամբ, ապա էականորեն կտուժեր։ Մի դեպքում՝ կհայտնվեինք Արևմուտքի պատժամիջոցային մահակի ճնշման ներքո, իսկ մեկ այլ դեպքում՝ Ռուսաստանը կոշտ քայլեր կձեռնարկեր Հայաստանի դեմ։ Իսկ «և՛-և՛»-ի քաղաքականությունը կամ միաժամանակ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ աշխատելու կարողությունը հնարավորություն տվեց մեր երկիրը զերծ պահել ցնցումներից։ Սակայն ներկայում «և՛-և՛»-ի արտաքին քաղաքական սկզբունքն այլևս արդիական չէ Փաշինյանի իշխանության համար։ Վերջինս սկսել է դադարեցնել հայկական կողմի մասնակցությունը այն հարթակների աշխատանքներին, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է ստանձնել։

Օրինակ՝ Փաշինյանը հոկտեմբերին չմասնակցեց Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների գագաթաժողովին, իսկ նոյեմբերին հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։ Սեպտեմբերին Հայաստանն անգամ հետ կանչեց ՀԱՊԿ-ից իր մշտական ներկայացուցչին ու արդեն տևական ժամանակ դադարեցրել է այդ կազմակերպության հետ աշխատանքները։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանն իր արտաքին քաղաքականության վեկտորն ամբողջությամբ վերաուղղում է դեպի Արևմուտք։ Պատահական չէ, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը օրերս հայտարարեց, թե մտադիր են Հայաստանում ավելացնել Հայաստանի ներսում զինվորական դիտորդների թիվը, հնարավորություն գտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Երևանին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ դիտարկել վիզաների ազատականացման հնարավորությունները։

Եթե հաշվի առնենք, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամը Ռուսաստանին դիմադրություն ցույց տալու շրջանակներում ակտիվորեն զենք էր մատակարարում Ուկրաինային, ապա պարզ է, որ նույնը կարող է անել Հայաստանի հետ։ Մանավանդ հետաքրքիր է, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ֆրանսիան Հայաստանին այնպիսի զենք է տրամադրում, որն ի սկզբանե Ուկրաինայի համար է նախատեսված եղել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրական է, որ Հայաստանը Եվրոպայից աջակցություն է ստանում, չէ՞ որ մեր երկիրը թուրքադրբեջանական սպառնալիքին դիմակայելու խնդիր ունի։ Բայց այդ դեպքում 2021 թվականին, երբ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք էր ներխուժում, ինչո՞ւ Եվրոպան նույնպիսի վճռականությամբ հանդես չէր գալիս Հայաստանին աջակցելու օգտին։

Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե մտադիր են դիվերսիֆիկացնել երկրի անվտանգությունը, բայց մեր պետությունն ամբողջովին հրում են դեպի Արևմուտք ու բացահայտորեն դա անում են ի հակադրություն Ռուսաստանի։ Պատահական չէ, որ վերջերս Հայաստանից Բրյուսել էին մեկնել արևմտամետ հատվածի ՀԿների ներկայացուցիչները և, այսպես կոչված, լիբերալ-սորոսականները, որոնց մասնակցությամբ էլ տեղի ունեցավ ՀայաստանԵվրոպա առաջին համաժողովը։ Համաժողովի ընթացքում հռչակագիր ընդունվեց, որում ընդգծվում էր, թե Հայաստանի ռազմավարական ապագան ԵՄ լիիրավ անդամակցությունն է։ Միևնույն ժամանակ, հռչակագրում հակառուսական շեշտադրումներ ներառվեցին՝ իմասնավորի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու պահանջի տեսքով։

Ըստ երևույթին, այս հռչակագրի ընդունման հարցում խառն է նաև ՀՀ իշխանությունների մատը, քանի որ Բրյուսել մեկնածները, մեծ հաշվով, գործող իշխանության շահառու են, ակտիվ մասնակցություն են ունեցել 2018 թվականի իշխանափոխությանը և մինչ այժմ Փաշինյանի իշխանության կողքին են։ Բայց այսպիսի նախաձեռնություններով Հայաստանը մուտք է գործում շատ վտանգավոր գոտի, քանի որ Ռուսաստանը մի քանի անգամ զգուշացնելուց հետո կարող է անցնել կոշտ գործողությունների, իսկ մյուս կողմից էլ՝ մեծ է թուրք-ադրբեջանական ներխուժման հնարավորությունը։ Ուկրաինան ևս նման քայլերով սկսեց ընթանալ դեպի Արևմուտք, ու արդյունքում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այդ երկրի հետ։ Իհարկե, տեղին է Ռուսաստանից դժգոհությունը, քանի որ իր դաշնակցին ինչպես որ պետք է, չի աջակցել, դրա համար անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ Մոսկվան փոխի իր դիրքորոշումը։ Բայց Հայաստանն եվրատլանտյան ռազմաքաղաքական միավորմանն ինտեգրելու միաբևեռ քաղաքականությունը կարող է մեր պետության համար նոր կորուստների պատճառ դառնալ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփի որդին կանխատեսել է, թե որքան կտևի հակամարտությունը Ուկրաինայում Տավուշում համադասարանցիների կողմից երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը․ Ուշակով «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժումԿճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերինԻնձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է