Երևան, 08.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքը թույլ կտա՞, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության միջազգային դատարանն օրերս բավարարեց Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Ըստ դատարանի, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախից հեռացածների վերադարձը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը ոչ թե դատարանի վերջնական վճռի, այլ ընդամենը միջանկյալ միջոցի մասին է։ Բայց ուշագրավ է, որ Ադրբեջանն իսկույն շտապեց ողջունել դատարանի որոշումը։ Դե, հերթական «դերասանությունն» է անում, հո չէր ասելու՝ ճիշտ է, ես ցեղասպան քաղաքականություն եմ վարել, կներեք, կուղղվեմ...

Ըստ այդմ, Բաքուն փորձում է ձևացնել, թե դատարանն ընդամենը հաստատել է այն, ինչ իրենք էին ցանկանում, բայց իրականում փաստ է, որ ամիսներ շարունակ Արցախն Ադրբեջանի կողմից նախ անմարդկային շրջափակման մեջ էր պահվում, իսկ դրան հետևած ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիները բռնագաղթի ու էթնիկ զտումների ենթարկվեցին։ Ու, այդքանով հանդերձ, Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում էր հավաստիացնել, թե արցախցիներն իր քաղաքացիներն են։ Ադրբեջանում անգամ նշում են, թե Արցախի հայերն իրենց կամքով են հեռացել։ Եվ այս հարցում հիմնական նրբությունն այն է, թե արդյոք միջազգային հանրությունը ու մասնավորապես Արևմուտքը կրկին աչք են փակելու Ադրբեջանի գործողությունների առաջ՝ կուլ գնալով կեղծ հավաստիացումներին։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ միջազգային դատարանի ցանկացած որոշում շատ մեծ ոգևորություն է առաջ բերում Հայաստանում՝ մասնավորապես իշխանամերձ շրջանակներում։

Հիշենք, որ 2023 թվականի փետրվարին Հաագայի դատարանը որոշում էր ընդունել, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անխափան կապն ապահովելու ուղղությամբ և ապաշրջափակել Արցախը: Ավելին, ամիսներ անց նույն դատարանը վերահաստատել էր իր որոշումը, սակայն Ադրբեջանը լիովին անտեսեց այն: Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելով հանդերձ՝ Բաքուն ընդգծում էր, թե Լաչինի միջանցքը բաց է։ Իսկ միջազգային հանրության տարբեր սուբյեկտներ նշում էին, թե դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։ Բայց խոսքերից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց՝ Ադրբեջանին ստիպելու կատարել Հաագայի դատարանի որոշումը։

Ուստի Ադրբեջանը, տեսնելով, որ Լաչինի միջանցքը բացելու համար միջազգային հանրությունը մտադիր չէ իր դեմ գործողություններ ձեռնարկել, դիմեց ագրեսիայի։ Ու այսքանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն իր արձագանքով կարծես թե ծաղրում է արցախցիների վերադարձն ապահովելու վերաբերյալ Հաագայի դատարանի միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշումը։ Բաքուն գործում է այն տրամաբանությամբ, որ եթե իրեն հաջողվեց անտեսել Լաչինի միջանցքը բացելու վճիռը, ապա իրեն կհաջողվի նաև թույլ չտալ, որ արցախցիները վերադառնան իրենց բնակավայրերը, և արդյունքում Արցախը կադրբեջանականացվի։ Ու այս հարցում էլ հայ հանրության որոշակի արևմտամետ շրջանակներում հասունանում է այն մտայնությունը, թե Արևմուտքը ճնշում է գործադրելու և Ադրբեջանին ստիպելու է, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը։

Օրինակ՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը: ԱՄՆ Սենատն էլ բանաձև ընդունեց, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ: Բայց եթե հավաքական Արևմուտքն այդքան հետաքրքրված էր Արցախի ճակատագրով, կարող էր ժամանակին կանխել Ադրբեջանի ագրեսիան ու պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ։

Ավելի հզոր միջազգային դերակատարների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, մի՞թե Ալիևի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դժվար էր։ Իսկ հիմա, երբ արդեն էթնիկ զտումները տեղի են ունեցել, պիտի Արևմուտքը Ադրբեջանի դեմ լուրջ քայլերի դիմի՞։ Իրականում խնդիրն այլ տեղում է, Արևմուտքին ոչ այնքան հայերի իրավունքների վերականգնումն է հետաքրքիր, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու իրենց շահերը։ Ու այս իրավիճակում ընդհանրապես պետք չէ միամիտ լինել ու մտածել, թե ուրիշները կգան ու մեզ կհանեն ներկայիս դժվարին իրավիճակից։ Միակ խնդիրն այստեղ այն է, թե որքանով Արևմուտքը թույլ կտա, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն՝ սիրախաղեր տալով Ռուսաստանի հետ...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Բագրատ Սրբազանը մասնակցել է «Երազ այգում» տեղի ունեցող «Մենք ենք մեր Արցախը» խորագրով միջոցառմանը ԱՄՆ-ում պայթեցրել են «Լաուրա» և «Դելտա» փոթորիկների հետևանքով վնասված երկնաքերը Գազ չի լինելու Ուկրաինայի հինգ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել Անվանվել են անալիզները, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի վաղ հայտնաբերման համար Ընտրեք մեկ թխվածքաբլիթ և իմացեք, թե ինչ անակնկալ է պատրաստել ձեզ համար ճակատագիրը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արտառոց դեպք Երևանում․ համբուրվող զույգին մոտեցածները ներկայացել են որպես ոստիկան ու պահանջել 50 հազար դրամ Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը Կադրեր Նալբանդյան գյուղից, որտեղ ոստիկանական ուժեր են կենտրոնացած (տեսանյութ) Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն Կենդանակերպի չորս նշաններ, ովքեր ամենաշատը կվաստակեն սեպտեմբերին․ գտա՞ր քեզ 24 ժամ ջուր չի լինելու 8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչ «Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերը Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր Ռիսկերը մեծ են. սեպտեմբերին մագնիսական փոթորիկները կարող են դառնալ ամենաուժեղը 21-րդ դարում Որոնվում է Մանուկ Մարգարյան, ով սպանել ու վիրավորել է ոստիկանների․ նա զինված է «Տելեգրամը» սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով Էջմիածնում աշակերտները դասերն ավարտում են երեկոյան ժամը 8-ին, մութ ճանապարհներով տուն գնում Մեկ ոստիկան զոհվել է, 1-ը՝ վիրավորվել Նալբանդյան գյուղում հնչած կրակոցներից․ նոր մանրամասներ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել էՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին կբարձրանա 2-4 աստիճանով 44-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, մեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին Արդյո՞ք վնասակար է խաղողը կորիզներով ուտելը. Սննդաբանը կիսվել է տեսակետով Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Նովգորոդի մարզում տրակտորի հետ վթարի հետևանքով երկու մարդ է մահացել Դեպրեսիան կնվազի. սննդաբանն անվանել է բանջարեղեն, որը ձեզ կփրկի տրամադրության փոփոխություններից Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած Որ հիվանդությունների դեպքում միս ուտել չի կարելի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է սարալանջին Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է մեծ թափով նվազելԻնչու է թուզը վտանգավոր, պատմում է փորձագետը Գորիսում երիտասարդի են առևանգել, դաժան բռնության ենթարկել և շորթում կատարել․ մեկ անձ կալանավորվել է Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում Սանկտ Պետերբուրգում տրոլեյբուսի ուղեւորը մերկացել է 11-ամյա աղջկա աչքի առաջ Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ փայտե տնակում հրդեհ է բռնկվել Ուկրաինան կասետային զինամթերք է կիրառել, ՌԴ-ն թիրախներ է ոչնչացրել․ իրավիճակը ռազմական գոտում (տեսանյութ, լուսանկար) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության վերաբերյալ բանաձև է ընդունվել. ինչ է այն իրենից ներկայացնում Բիթլիսում հորդառատ անձրեւների պատճառով ջրհեղեղ է եղել․ տներ են վնասվել (տեսանյութ) Կոսովոն հայտնել է Սերբիայի հետ երկու սահմանակետի փակման մասին