Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱԱԾ-ն հրահանգով հետևում է Երևանի վարչական շրջաններին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո Ազգային անվտանգության ծառայությունը շատ ավելի ուշադիր է սկսել հետևել Երևանի տարբեր վարչական շրջանների աշխատանքին։

Դեռևս նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին և մի քանի աշխատակիցների։ Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, թե բոլորին ազատ են արձակել, իսկ նախկին թաղապետը քրեական գործով մեղադրյալ չէ։ Ըստ տարածված տեղեկությունների՝ Բարխուդարյանն ու իր ենթակաները բերման են ենթարկվել գնումների գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով։

Նոյեմբերի 13-ին ձերբակալվեցին և կալանավորվեցին Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյաներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկություններով Տիգրան Մարտիրոսյանն ու մեկ այլ աշխատակից տարբեր անձանցից ստացել էին շուրջ մեկ միլիոն 700 հազար դրամ կաշառք։ Նրանց էլ կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներ էին առաջադրել։

Երեկ տեղեկություն են տարածել, որ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին։ Ավելի ուշ քաղաքապետարանից հերքեցին տեղեկությունը, նշեցին, որ նրան ընդամենը հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, որոշ հարցեր ուղղել։ Ըստ քաղաքապետարանի՝ վարչական շրջանի ղեկավարն այս գործով որևէ կարգավիճակ չունի։

Այդուհանդերձ հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի շուրջ իրավապահ մարմինների չափազանց մեծ ուշադրությունն արդեն աչք է ծակում։ Ի դեպ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նշում են, թե իրավական խնդիրներ քաղաքապետարանում և այլ կառույցներում մշտապես են եղել, սակայն ԱԱԾ և այլ իրավապահների ուշադրությունն ամենևին էլ պատահական չէ, կամ էլ օպերատիվ տեղեկություններով պայմանավորված չէ, պարզապես քաղաքապետի պաշտոնը Տիգրան Ավինյանին տալուց հետո Փաշինյանը փորձում է նրան հասկացնել, որ ինքն է իրավիճակի գլխավոր վերահսկողը և ցանկացած պահի կարող է քրեական գործ հարուցել ոչ միայն Ավինյանի մտերիմների, այլ նաև յուրաքանչյուր ՔՊ-ականի նկատմամբ։ 

Սոնա Սիմոնյան

«Չելսին» պարտվեց, «Նոթինգեմն» ու «Նյուքասլը» հասան հաղթանակի (տեսանյութ) Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Թաթոյան Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ Ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ խմիչքից թունավորման դեպքեր կարող են լինել․ բացահայտում Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Հայտնաբերվել է Azerbaijan Airlines կործանված ինքնաթիռի ևս մեկ «սև արկղ» Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Փաշինյանը «մեկուսացել է» Երևանի փողոցներում Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են հաստատել ԵԱՏՄ ղեկավարները համաձայնագիր են ընդունել Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները