Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը` պայքար չարիքի դեմ, որը միայն անցած տարվա ընթացքում շուրջ 2 միլիոն մարդու կյանք է խլել աշխարհում, եւս 33 միլիոն վարակակիրներ շարունակում են մաքառել հիվանդության դեմ։

Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերն արձանագրվել են 1988 թվականին, անցած երկու տասնամյակի ընթացքում դրանց թիվը հասել է շուրջ 800-ի, ընդ որում` 134-ը արձանագրվել է հենց այս տարվա ընթացքում։ «Վերջին տարիներին արձանագրվող դեպքերի աճը վկայում է մի քանի պատճառների մասին», – ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը եւ մանրամասնում. – «Այժմ արդեն ընդլայնվել են հիվանդության լաբորատոր ախտորոշման հնարավորությունները։ Աճել է հետազոտությունների թիվը, եւ բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը: Դեպքերի թիվն աճել է նաեւ այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով մեր քաղաքացիների հետհոսքը ԱՊՀ-ի երկրներից դեպի Հայաստան»:

Վիճակագրության համաձայն, Հայաստանում վարակվածների մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, տղամարդիկ են, ընդ որում, նրանց կեսից ավելին երիտասարդ են՝ 25-39 տարեկան։ Հիվանդների շուրջ մեկ երրորդի մոտ ՄԻԱՎ-ը հասել է վերջնային փուլին՝ ՁԻԱՀ-ին, որը Հայաստանում արդեն շուրջ 200 հարյուր մարդու կյանք է խլել։

«Վարակի փոխանցման հիմնական ուղիները մնում են նույնը. հետերոսեքսուալ ճանապարհը` դեպքերի կեսը, թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը` 41 տոկոսը դեպքերի, եւ սրանցից բացի` Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր», – ասում է հանրապետական կենտրոնի տնօրենը։

Վերջին տարիներին հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ արձանագրվել են նաեւ դրական միտումներ, մասնավորապես` հակառետրովիրուսային բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակը այժմ համարվում է ոչ թե անբուժելի, այլ քրոնիկ հիվանդություն։ Գիտական հայտնագործույթունների շնորհիվ հիմա արդեն հնարավոր է կառավարել վարակի զարգացումն ու երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը։

Մյուս կողմից, առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում վերջին 8 տարիների ընթացքում հնարավոր է եղել շուրջ 17 տոկոսով նվազեցնել հիվանդությամբ վարակվողների թիվը։

Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը -11․ եղանակն առաջիկա օրերին կցրտի 25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել 92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը Քոուլ Փալմերը՝ «Չելսիի» ռեկորդակիր Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան Ես գոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից․ Գվարդիոլան՝ Էվերթոնի հետ ոչ-ոքիից հետո Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բնակիչները ելումուտ են անում կեղտաջրերով Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանը հայտնել է Ադրբեջանի հետ սահմանին մի անձի ձերբակալության մասին՝ հարևան երկրի օգտին լրտեսելու կասկածանքով «Չելսին» պարտվեց, «Նոթինգեմն» ու «Նյուքասլը» հասան հաղթանակի (տեսանյութ) Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Թաթոյան Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ Ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ խմիչքից թունավորման դեպքեր կարող են լինել․ բացահայտում Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Հայտնաբերվել է Azerbaijan Airlines կործանված ինքնաթիռի ևս մեկ «սև արկղ» Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Փաշինյանը «մեկուսացել է» Երևանի փողոցներում Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են հաստատել ԵԱՏՄ ղեկավարները համաձայնագիր են ընդունել Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել