Yerevan, 26.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը` պայքար չարիքի դեմ, որը միայն անցած տարվա ընթացքում շուրջ 2 միլիոն մարդու կյանք է խլել աշխարհում, եւս 33 միլիոն վարակակիրներ շարունակում են մաքառել հիվանդության դեմ։

Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերն արձանագրվել են 1988 թվականին, անցած երկու տասնամյակի ընթացքում դրանց թիվը հասել է շուրջ 800-ի, ընդ որում` 134-ը արձանագրվել է հենց այս տարվա ընթացքում։ «Վերջին տարիներին արձանագրվող դեպքերի աճը վկայում է մի քանի պատճառների մասին», – ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը եւ մանրամասնում. – «Այժմ արդեն ընդլայնվել են հիվանդության լաբորատոր ախտորոշման հնարավորությունները։ Աճել է հետազոտությունների թիվը, եւ բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը: Դեպքերի թիվն աճել է նաեւ այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով մեր քաղաքացիների հետհոսքը ԱՊՀ-ի երկրներից դեպի Հայաստան»:

Վիճակագրության համաձայն, Հայաստանում վարակվածների մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, տղամարդիկ են, ընդ որում, նրանց կեսից ավելին երիտասարդ են՝ 25-39 տարեկան։ Հիվանդների շուրջ մեկ երրորդի մոտ ՄԻԱՎ-ը հասել է վերջնային փուլին՝ ՁԻԱՀ-ին, որը Հայաստանում արդեն շուրջ 200 հարյուր մարդու կյանք է խլել։

«Վարակի փոխանցման հիմնական ուղիները մնում են նույնը. հետերոսեքսուալ ճանապարհը` դեպքերի կեսը, թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը` 41 տոկոսը դեպքերի, եւ սրանցից բացի` Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր», – ասում է հանրապետական կենտրոնի տնօրենը։

Վերջին տարիներին հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ արձանագրվել են նաեւ դրական միտումներ, մասնավորապես` հակառետրովիրուսային բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակը այժմ համարվում է ոչ թե անբուժելի, այլ քրոնիկ հիվանդություն։ Գիտական հայտնագործույթունների շնորհիվ հիմա արդեն հնարավոր է կառավարել վարակի զարգացումն ու երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը։

Մյուս կողմից, առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում վերջին 8 տարիների ընթացքում հնարավոր է եղել շուրջ 17 տոկոսով նվազեցնել հիվանդությամբ վարակվողների թիվը։

Beneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in Armenia