Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս շարժումը կարող է վերափոխվել, բայց չի մարելու, սա ազգային վշտի և ցավի ըմբոստություն է» . «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունն ու Եկեղեցին հակադրելու, իսկ հետո Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսեցին 2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկածները:

«2018 թ.-ից սկսեցի գրել «Առաջնորդը» վեպը: Այն հատվածաբար տպագրվում էր «Իրատես» թերթում, 2020 թ.-ին այն գիրք դարձավ: Դեռ այն ժամանակվանից սկսած ցանկացած հարմար առիթով ասել եմ՝ օր առաջ, ժամ առաջ ազատվեք այս տեսակից: Սա վատ, ներդրված տեսակ է: Հարկավոր է շուտափույթ հզորացնել ազգային արժեհամակարգը: Բայց, ցավոք, պարզվեց, որ կան բավականին շատ մարդիկ մեր հասարակության մեջ, որոնք այսօր քանակ են կազմում և որոնք ընդունեցին հակադիր, դավաճանական կեցվածք իրենց ազգային արժեքների և սրբությունների նկատմամբ: Իսկ Եկեղեցին մեր հավատն է, սրբությունն է, ինչպե՞ս կարելի է նրա դեմ դուրս գալ:Կարելի է ինչ-որ անհատների առանձնացնել և ասել, որ այս անհատը չարաշահել է հոգևոր առաջնորդի, հոգևոր հոր լիազորությունները: Բայց չի կարելի դուրս գալ Եկեղեցու և հավատի դեմ, դա դավաճանություն է ազգային սրբություններին: Մեր բոլոր մշակութային, պետական, գիտական արժեքները ստեղծվել են եկեղեցու հովանու ներքո: Մեր պատմությունը դա է ցույց տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը:

Նրա համոզմամբ, Եկեղեցուն ուղղված այս հարվածները պատահական չէին, քանի որ օրվա իշխանություններն ունեին այն գիտակցումը, որ ծանրագույն պահին Եկեղեցին կստանձնի առաջնորդի դերը: «Իրենք հարվածում են բոլոր այն թիրախներին, որոնցով պայմանավորվում է ազգային ինքնությունը: Տգետ են, փողոցային՝ իրենց բառապաշարից սկսած, բայց ունեն լավ խորհրդատուներ, որոնք իրենց հուշում են, թե ինչ պետք է անել, որից հետո որ քայլը պետք է անել, որովհետև չմարդի մտածողությամբ արարածներ են, որոնք իրենց կենսագրության մեջ ոչինչ չունեն ստեղծած: Իմ՝ իսկապես գեներալ ընկերները, ոչ թե Գուրգեն Մել քոնյանի նման, ասում էին՝ մեր կենսագրությունը խփեմ գլխիդ, բեկորներդ չի հավաքվի: Սրանցից որի կենսագրությունը նայեք, փուչ արարածներ են, ընդամենը կամակատարներ, խամաճիկներ, որոնք սիրում են խոտի դեզի առաջ կանգնել, լափել այդ դեզը և ասել, որ երջանիկ են»,-նշում է մեր զրուցակիցը:

Եկեղեցուն հարվածում են, նա շարունակում է դիմադրել, նրա հեղինակությունը սևացնում են, նա ստին ճշմարտությամբ է արձագանքում: «Եկեղեցին հոգևոր հավատի խորհրդանիշն է: Ոչ ոք ոչինչ չի կարող անել Եկեղեցու դեմ: Հիմա հաճախ են, չէ, ասում՝ հանգավ, մարեց շարժումը: Չի կարող մարել: Այո, ցավը, ըմբոստությունը ոչ բոլորն են հասկանում, բնական է, որ որոշ մարդիկ մտածողության խնդիր ունեն, բայց այս շարժումը չի մարելու, այն կարող է վերաձևվել, վերափոխվել, առաջնորդները փոխվեն, բայց սա ազգային վշտի և ցավի ըմբոստությունն է: Իմ կողքին ցույցի ժամանակ ռումբ էր պայթում, ժողովուրդը վրա էր գնում, ոչ թե հետ: Այս ժողովուրդը վիշտ ունի, ցավ, որը չի կարելի ոստիկանական ուժերով ճնշել: Մի օր այդ տղերքի գութը, խիղճը պե՞տք է շարժվի: Լավ, նրանցից որևէ մեկի մայրն իրեն չի ասո՞ւմ՝ տղա՛ ջան, իմ տարիքի կին էր, ինչո՞ւ էիր հարվածում: Այս ամենն աններելի է նաև հավատի ու Եկեղեցու առումով: Չեմ ասում, թե այս ամենը հակահայ գործողություններ են, ասում եմ՝ հակամարդ է այս ամենը, մարդկային չէ»,-հավելում է հրապարախոսը:

Ասում է՝ չի կարելի հեծանիվ քշելով երկիրը տալ թշնամուն: Դա անպատկառությունից, դավաճանությունից դենն է: «Երբեմն կառավարության նիստերն եմ դիտում, հարց են քննարկում, «դեմ կա՞, չկա», և այդպես շարունակ: Ինչպե՞ս կարող են դեմ լինել, երբ բոլորը նույն սանրի կտավն են: Բնականաբար, այս մարդը հրաժարական չի տալու, այս կառավարությունն ու Ազգային ժողովն անցել են բոլոր տեսակի սահմանները, խախտված է ամենը, շատ լավ գիտեն, որ եթե վաղն իշխանափոխություն եղավ, բոլորն անխտիր դատապարտվելու են: Հետևաբար, ամեն ինչ անելու են, որ մնան իշխանության: Պատրաստ են քաղաքացիական բախումների, նույնիսկ ներքին պատերազմի: Պետք է նրանց դեմ պայքարելու այլ միջոցներ մտածել, որովհետև բարոյականությունը, սահմանադրականությունն իրենց խորթ են: Մարդուն կարելի է կոչել արժանապատվության, ասել՝ ամոթ է, մարդ ես, չի կարելի նման բան անել, բայց եթե դիմացինդ այդ որակներից հեռու է, ի՞նչ կարող ես անել:

Ինչպե՞ս կարող ես դասական հագնված կանգնել և խոսել խուլիգանի հետ: Խուլիգանի հետ խոսելու միայն մեկ ձև կա... Եթե լինի ազգային միաբանություն, երևի թե հենց իրենց տերերը, նշանակողներն իրենց հեռացնեն: Չեմ ուզում, որ հայ մարդու արյուն թափվի: Իրենք մարդատյաց են, մարդ չեն, սատանա են: Լավագույն ելքը կլինի այն, որ իրենց տերերն իրենց հեռացնեն, հասկանան, որ ժողովուրդն այլևս չի կարողանում տանել այս դավադիր խաղերը, ստախոսությունը, խաբկանքը, դավաճանությունն ու դավադրությունը: Ինչպես յուրաքանչ յուր հայ մարդ, ես էլ ինձ հարց եմ տալիս՝ լավ, ի՞նչ անեմ, ի՞նչ անենք, որ այս իշխանությունից ազատվենք, և գան ազգային, պետական մտածողություն ունեցող մարդիկ, ոչ թե Հայաստանի «չեկանկան» գրպանում դրած և երկրով մեկ շրջող ու ցուցադրող, եռագույն ավազի ժամացույցն ի ցույց դնող, ջուրը սեղանի վրա լցնող մեկը: Այս ամենը զզվելի ու անտանելի է, իսկ եթե մի բան զզվելի ու անտանել ի է, դա վերջ ունի: Թող մտածեն իրենց հետագա կյանքի մասին»,-ասում է նա:

Գրողի կարծիքով, տարիներ շարունակ մարդկանց մտածողությունը փոխեցին, ունեցանք այս արդյունքը: Հնարավոր է մարդկանց դարձի բերել և միավորել ոչ թե անհատների, այլ պետության և հավատի շուրջ: «Միշտ ասել եմ՝ անկախ չենք կարող լինել և անկախ չենք: Երբ անկախություն կոչված խաբկանքը դրել են մեր մեջ, այդ օրվանից սկսած մեր երկրում աշխատել են օտար գործակալներ և լուրջ են աշխատել: Դասընթացներ են անցկացրել տարբեր դրամաշնորհների միջոցով և այլն: Փչացրել են հայի տեսակը: Մեր բոլոր խնդիրները սկսվում և ավարտվում են իշխանափոխությունից: Որևէ պաշտոնյա իր տեղում չէ, ոչ ոք կապ չունի իր գործի հետ: Խամաճիկներ են, որոնք անելու են այն ամենը, ինչ ասելու է իրենց գլխավոր գերագույն հրամանատարը, որովհետև նա էլ թույլ է տալիս, որ ահավոր չափերով լափեն: Այս է իրականությունը:

Ըստ իս, սրանցից ազատվելու համար նախ պետք են կտրուկ գործողություններ, պետք է նաև բավականին երկար ժամանակ աշխատանք տանել ժողովրդի հետ: Նրան ասել՝ տես, հարևանդ ով է, որ քեզ ուտում է: Ադրբեջանցին ի՞նչ է տվել համաշխարհային մշակույթին, գիտությանը, և դու ի՞նչ ես տվել: Համեմատիր դա: Հաճախ ասում են, որ մշակույթների կռիվ է, բայց ոչ, սա մշակույթի և հակամշակույթի կռիվ է: Սա էլ երբեմն ինձ դրդում է մտածելու՝ իսկ ավելի լավ չէր գիտությամբ, գրչությամբ, մշակույթով չզբաղվեինք, այլ սուր սրեինք, վայրենի լինեինք, որ այս համաշխարհային խայտառակություններին դիմանայինք: Կիրթ լինելը պարտվում է բարբարոսությանը, ուրեմն, դու էլ բարբարոս եղիր: Այլ տարբերակ չունես: Հարևանդ համաշխարհային տականք է: Ոչ ոք չդատապարտեց նրա արածները, աշխարհը լուռ հետևեց: Դե, Ամերիկան, Եվրոպան հաջորդ ցեղասպանությունից հետո կգան այստեղ որբանոցներ կկառուցեն, հումանիտար օգնություն կտան:

Մարդկային արժեքների կրող են, այդ դեպքում ինչո՞ւ թույլ տվեցին, որ հայ ազգը, Հայաստանը դառնա այսքան խեղճ ու կրակ, ինչո՞ւ նշանակեցին այս լակոտ-լուկուտին, ինչո՞ւ մեր գլխին բերեցին այս համաշխարհային խայտառակությունը, որ գլխահակ քայլեմ: Ինչո՞ւ: Այս հարցերը պետք է պատասխան ստանան: Մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, ազնիվ, արդարամիտ մարդիկ են պետք: Ու կփոխվի ամեն ինչ: Շատ հիասթափված եմ, բայց երբեք չեմ հուսահատվում: Քանի կամ, պատրաստ եմ զենքը ձեռքիս հայրենիքս պաշտպանել, ինչպես և իմ երեխաները: Ուղղակի սրանք կործանարար վնաս տվեցին մեր պետությանը: Երազում անգամ չէի կարող երևակայել, թե փողոցային խուժանը ինչպես կարող է երկիր ղեկավարել»,-եզրափակում է Դավիթ Մկր. Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԹրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում էԻ՞նչ ճանապարհ է անցել մոնիտորինգային հանրահայտ Հոլթեր սարքը. «Փաստ»Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին «Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՅԻՍԻ)․ Շինարարները փակել են Ուջան-Աշտարակ ճանապարհը, Հայաստանում խոշորացվել են կոլտնտեսությունները. «Փաստ»Միջանցք՝ այլ անվան տակՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն Մարուքյան«Բոլորիդ հետս տանելու եմ»․ ինչ է կատարվում Փաշինյանի թիմումՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. ՈւղիղԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՀունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում Արևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում է2026 թ. շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 16 մարզիկ «18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»ՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՀամոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԹրամփը հիվանդանոցում է եղել․ բժիշկը խոսել է նրա առողջական վիճակի մասինԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաՏարադրամի փոխարժեքները մայիսի 30-ին Բա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. Կարապետյան