Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սուրենն այնքան ճարպիկ էր, կատակասեր, անվախ, հիմա իր աղջկանով ենք ապրում». սերժանտ Սուրեն Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից շատ ճարպիկ ու ռիսկով էր Սուրենը: Սիրված երեխա է եղել, կատակասեր, հումորով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Սուրենի մայրիկը:

Նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ: «Իր մարդկային հատկանիշների համար իրեն բոլորն էին սիրում: Իր զոհվելուց հետո դպրոցի ուսուցչուհու և նրա աշակերտների հետ բարձրանում էինք Սուրոյիս մատուռը, ուսուցչուհին ասաց՝ Սուրենը հարգված տղա է եղել, իմ ամենասիրելի աշակերտներից, ճիշտ է, չի սովորել, բայց, որպես մարդ, հրաշալի հատկանիշներ ուներ»: Մայրիկի խոսքով, որդին փոքրուց իր մեջ նաև հավատ ուներ: «Շատ էր սիրում եկեղեցի հաճախել, Տեր հոր հետ խունկ ծխել: Եկեղեցու բակում երկու ծառ ունի տնկած՝ յասաման ու եղևնի: Ջուր չկար, ծառերն էլ աղբյուրից ահագին հեռու են, ինքն ու մի տղա դույլերով ջուր էին տանում, այդ ծառերը ջրում: Մի օր էլ, երբ Տեր հայրը մեր տանն էր, Սուրենն ասաց՝ հոգևորական եմ դառնալու: Տեր հայրն ասաց, որ կաջակցի իր ընդունվելուն, բայց Սուրենը պետք է խոստանա, որ լավ է սովորելու: Երբ սովորելու անունը լսեց, հոգևորական դառնալու մտքից հրաժարվեց: Փոքրուց նարդու տախտակի վրա սև ու սպիտակ քարերը շարում էր և կռիվ-կռիվ խաղում»:

Դպրոցն ավարտելուց հետո Սուրենը քոլեջում է սովորել, ստացել վարորդի մասնագիտացում: Այնուհետև զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի: Զորացրվելուց հետո որոշում է դառնալ պայմանագրային զինծառայող: Սուրենը ծառայում էր Մեղրիում՝ Ագարակի զորամասում, դիպուկահար էր: «Մի պահ պայմանագրային ծառայությունից դուրս եկավ, տեղափոխվեց Ռուսաստան, քույրիկն այնտեղ էր, բայց վերադարձավ տուն, քրոջն ասել էր՝ չեմ կարող այստեղ մնալ: Մեղրիի քարերը, ձորերն ուրիշ են: Բայց երանի չգար: Շատ էր կարոտում Մեղրին»: Հետո սկսվեց պատերազմը: «Իր հերթափոխն ավարտել էր, պետք է հանգստանար, տուն եկավ: Այնքան լավ եմ հիշում՝ կառալ յոկի շրջանն էր: Մի արկղ կառալ յոկ լցրեցինք, տաք հագուստ դրեցինք տղաների համար ու գնաց: Տեղ էր հասել, երևի այդ կառալ յոկից չի էլ կերել, զանգեց՝ մա՛մ, շորերս պատրաստի, տեղ եմ գնալու: Եկավ՝ մա՛մ, նստեք, ընտանիքով սուրճ խմենք:

Մարդիկ կային, որոնք առանց ասելու էին գնում մարտի դաշտ, բայց Սուրենն ասաց: Գնալուց, երբ նստեց մեքենան, անընդհատ ինձ էր նայում: Երեք ամիս դիրքերում էր եղել, վատառողջ էր, ջերմություն ուներ: Երբ իրեն մնալու, հանգստանալու մասին բառ էիր ասում, ընդդիմանում էր՝ չեմ կարող: Պայմանագրային ծառայող էր, իր հետ ժամկետայիններ կային, կարծես թե նրանց համար պատասխանատվություն էր ստանձնել: Իր նկարների մեծ մասը զինվորների հետ է: Շատ կապված էր նրանց հետ: Ասում էր՝ ուշք ու միտքս իրենք են, չեմ կարող քնել, հանգստանալ: Իրենք այնտեղ, ես՝ տանը: Երեք ամիս մնաց դիրքերում, իսկ հետո գնաց պատերազմ»: Հոկտեմբերի 2-ին Սուրենը մեկնել է մարտադաշտ: Մայրիկն ասում է՝ որդին պատերազմի դաշտում տասնյակ կյանքեր է փրկել:

«Բոլորին օգնել է, շատերին՝ տուն ճանապարհել, իր մարմնով ծածկել տղաներին ու պաշտպանել բեկորներից: Բոլորն են այս մասին հավաստում: Եղբորս տղայի հետ խոսելիս նշում է՝ հրամանատարն ասել է, երբ վերադառնա, պարգևատրելու են Սուրենին, բայց միայն մեկ մեդալ ունի: Հրամանատար Արթուր Ճաղարյանն էլ միշտ ասում է. «Սուրոն իմ եղբայրն է, ճիշտ է, տարբեր հորից ու մորից ենք, բայց իմ եղբայրն է, երկու անգամ իմ կյանքը փրկել է: Թե ոնց է տանկերի արանքից ինձ քաշ տալով դուրս բերել, չգիտեմ»: Հնարավորություն ուներ մի քանի օր հետո տուն վերադառնալու, հրաման ուներ, բայց չէր համաձայնել՝ ընկերներիս թողնեմ այստեղ ու ես գնա՞մ»: Սուրենն անմահանում է հոկտեմբերի 11ին Ջրականում: «Տեսել է, որ տղաները վիրավոր են, նստել է «պիկապը», որ օգնության գնա: Անօդաչուն հարվածել է մեքենային: Զինակից ընկերներն են ասում՝ անօդաչուները ձայն չէին հանում, չէիր կարողանում հասկանալ, որ մոտենում են: Տղաները պատմում են, որ այդ օրն ամենաուժեղ կռիվներից մեկն է եղել. «Մութ էր, ոչինչ չէր երևում: Փոշի էր բարձրացել, իրար հետևից հարվածում էին»»:

Այնուհետև ընտանիքը սկսում է փնտրել Սուրենին, մոտ մեկ ամիս անց գտնում: «Երբ Սուրենին փնտրում էինք, բոլորն ասում էին՝ ինքը ողջ է, մի տեղից դուրս է գալու, քանի որ այնքան ճարպիկ էր: Բայց փամփուշտը ճարպկությունը հաշվի չի առնում: Նոյեմբերին ԴՆԹ-ի միջոցով գտանք իրեն»: Սուրենը Մեղրիում մատուռ է կառուցել: «Մեծ քարի վրա խաչ է, իր անունն է վրան գրել: Մեղրիի այդ հատվածում առաջ դիրք է եղել, զորամաս: Այդտեղ է մատուռ, աղոթատեղի կառուցել Սուրենս: Ամեն անգամ, երբ պետք է դիրքեր բարձրանար, մի կապ մոմ էր գնում, բարձրանում մատուռ, մոմ վառում ու նոր գնում դիրքեր: Մի օր էլ, երբ պատերազմի դաշտից զանգահարեց, ասացի՝ քո մատուռում եմ, մոմ եմ վառում ձեզ համար: Ասաց՝ լավ ես անում, մա՛մ ջան: Երբ պատերազմի դաշտում էր, իրեն ասում էի՝ ողջառողջ հետ գաս:

«Մա՛մ, դա Աստված կորոշի՝ կգա՞մ, թե՞ ոչ»: Մանկուց իր մեջ հավատ կար Աստծու նկատմամբ, նվիրված էր հավատին»: Սուրենն իրենց շենքի մոտ հուշաղբյուր ունի: «Ե՛վ այնտեղ, և՛ իր գերեզմանին հաճախ են տղաներն այցելում, նստում, մեզ հանդիպելիս օգնություն առաջարկում: Սա սիրտ շոյող է, բայց կուզեի, որ այս խոսքերի կարիքը չլիներ, ու Սուրենս մեր կողքին լիներ»: Սուրենը տան երեք երեխաներից մեկն է՝ եղբոր ու քույրիկի կրտսեր եղբայրը: Հիմա Սուրենի ծնողները որդու կարոտն ու իրենց ցավի սփոփանքը նրա աղջկա միջոցով են ստանում: Ցավոք, այս պահին նրանց տարածությունն է բաժանում:

«Իր աղջկանով եմ ապրում: Միայն ափսոսում եմ, որ ինձ մոտ չէ, չնայած ամեն օր զրուցում ենք, կապ պահպանում, ամռանը, երբ Ռուսաստանում էի, եկել էր ինձ մոտ, ահագին ժամանակ անցկացրեցինք իրար հետ: Ուզում եմ իմ հնարավորության սահմաններում իր կողքին լինել, իր համար ինչ-որ բան անել: Հայրիկին շատ էր սիրում, շատ կապված էին իրար հետ: Սուրենը քնած էր լինում, մեկ էլ տեսնում էիր՝ աղջիկը կողքին նստած՝ անընդհատ համբուրում է: Զգում ես, թե հիմա որքան ունի հայրիկի ուշադրության կարիքը»:

Հ. Գ. - Սերժանտ Սուրեն Սարգսյանը հետմահու ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Մեղրիի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ են մարդիկ թունավոր ձուկ ուտում. «Փաստ»Սովորաբար սենց դեպքերում հարձակվում են տան տիրուհու վրա․ Փաշինյան Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՄԱՐՏԻ). Աշխարհում առաջին ռադիոգիրը, ավտոմատ հեռախոսակայանի արտոնագրումը. «Փաստ»Վաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ Ալեքսանյան«Էպշտեյնի կոալիցիան» փորձում է Հարավային Կովկասի երկրները ներքաշել պատերազմական հորձանուտի մեջ. «Փաստ»Տղան մոր իրերի մեջ մի խորհրդավոր առարկա Է գտել և սարսափի մատնվել գրությունիցԻ՞նչ սադրանք են նախապատրաստում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Բացահայտվել է հակաբիոտիկների ընդունման անսպասելի հետևանքՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր Միքայելյան«Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատինԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Վթար․ որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԼավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներինԱզատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀիվանդ երեխաների համար աղոթքԵրբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Ինչպե՞ս է Վանաձորում ավտոաշտարակը բшխվում գազատար խողովակներին, խողովակներն էլ ընկնում են ավտոմեքենաների վրա (տեսանյութ) Իրանը զգուշացնում է. եթե Իրանի նավահանգիստները հարվածի ենթարկվեն, կհարվածի տարածաշրջանի նավահանգիստներին Յուինգի սարկոմա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանիշները Իսրայելը հայտնել է Բեյրութի ծայրամասերում նոր հարվածների մասին Լիբանանում երեք ժամվա ընթացքում մահացել է տասնինը մարդ Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն նրան անհրաժեշտ են փոխհատուցումներ և երաշխիքներ․ Փեզեշքիան Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին Հրապարակվել են Իրանում «սև անձրևի» հետևանքների լուսանկարներ Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին ՀՀ-ն գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Տանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Լևիկ Միքայելյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՌԴ․ Նավթի գինը մինչև տարեվերջ «քաղցր» չի լինի