Երևան, 15.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանական օպերացիա «Դեյվ հոթել»-ում․ հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայտնաբերել են մեծ թվով հետախուզվողներ՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիների, որոնք հետախուզման մեջ են եղել առանձնապես ծանր, ծանր հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում սպանություն, սպանության փորձ հրազենի գործադրմամբ, ավազակություն, կողոպուտ, անձի առևանգում և այլ հանցատեսակներով հետախուզվողների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 11-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում հերթական փայլուն օպերացիան է իրականացվել Երևանում, ինչի արդյունքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող անձինք։

Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան 4 հասցեում գործող «Դեյվ հոթել» հյուրանոցային համալիրում հետախուզման մեջ գտնվող անձինք կան։ Տեղում Երևանի ոստիկանության պետ Ս․ Քոչարյանի,  վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խ․ Բարխոյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Ա․ Հակոբյանի գլխավորությամբ որոշվում է առանց հապաղելու իրականացնել հատուկ օպերացիա։

Ոստիկանները ժամանում են նշված հյուրանոցային համալիր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Հյուրանոցային համալիրում հայտնաբերվում են Երևանի բնակիչ  34-ամյա Վարդան Խաչատուրյանը, ով այս տարվա ապրիլի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ Քր օր․-ի 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Հովսեփյանը, ով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր այս տարվա ապրիլի 26-ից ՀՀ Քր․ օր-44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օպերացիայի արդյունքում ոստիկանների աչքից չի վրիպել նաև մեկ այլ հանցագործություն և նշված հյուրանոցային համալիրից ոստիկանները ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա Արտակ Գևորգյանին և նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտներով։ Այս դեպքի փաստով ոստիկանության Արբակիրի բաժնում  փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում, երթևեկելի գոտում կրակոցներ են հնչել։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի դիմաց՝ երթևեկելի գոտում, հայտնաբերել էին ատրճանակից արձակված 2 կրակված պարկուճ, իսկ արդեն Արտաշիսյան փողոցում հայտնաբերել էին «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի աջ ապակին կոտրված է։

Ըստ նախնական տեղեկությունների այն կոտրվել էր կրակոցի հետևանքով։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ էր արձակել, ապա դեպքի վայրից նշված ավտոմեքենաները դիմել էին փախուստի ու ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ Արտաշիսյան փողոցում հայտնաբերված «Opel»-ը մասնակցություն է ունեցել նշված միջադեպին։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և ContraՏարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին ՀՀ մի շարք տարածաշրջաններում մառախուղ է․ Լարսն էլ՝ կրկին փակ ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացել Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը «Հեռացող բայդենյան վարչակարգի հետ ՀՀ իշխանությունները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում». Քաղաքագետ Արտահերթ ընտրությունները Հայաստանում կլինեն մինչեւ հունիս ամիսը. Աղազարյան Վաշինգտոնում ստորագրվածը ո՛չ համաձայնագիր է, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն․ Հակոբ Բադալյան Շախմատի Հայաստանի առաջնության առաջին տուրի արդյունքները Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Ավտովթար՝ Արշակունյաց պողոտայում. կա տուժած. Shamshyan.com Երևանում և մարզերում լույս չի լինի Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Մենք բռնապետության ճանապարհին ենք. Հովիկ Աղազարյան Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք. գործի են դրվել քարեր, մահակներ. կան վիրավորներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան24 ժամ ջուր չի լինելու Եթե քո շրջապատը ասում է՝ դու ամենաճիշտն ես, մի պահ գալիս է, որ դու էլ ես դրան հավատում. Աղազարյանը՝ Փաշինյանի մասին ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Փրկարարները հարավաֆրիկյան ոսկու հանքից դուրս են բերել 36 դի և 82 ողջ մնացածի Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններիցՀանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Խանդի որոշակի դրսևորումներ են, կհարմարվեն իրավիճակին․ Հակոբյանը՝ ՌԴ-ի հայտարարությունների մասին Երևանում քաղաքացու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած Լոս Անջելեսում մոտ 13 միլիոն մարդ գտնվում է «առանձնապես վտանգավոր իրավիճակի» նախազգուշացման ներքո Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն Փաշինյանը գեներալ Ցականյանին սահմանազատման հանձնաժողովի կազմում է ընդգրկել Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձման գործիքի չեղարկումը մի փոքր ուշացած է. Արամյան Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը չեն հաստատում աղետի մասին շրջանառվող վարկածը․ Լավրով Վաղարշապատում ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտվել ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ (վիդեո) Բացառված չէ, որ եկող տարում Ուկրաինան ընդհանրապես դադարի գոյություն ունենալ․ ՌԴ նախագահի օգնական Չի բացառվում, որ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ այս տարի․Պատրուշև «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը