Երևան, 15.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կապ ունեն հայերը ռուսական բայանի հետ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց ազգային երաժշտական գործիքները: Ռուսների համար նման գործիք իրավացիորեն կարելի է համարել կոճակային ակորդեոնը՝ բայանը: Այն հատկապես տարածված է եղել Ռուսաստանի նահանգներում, որտեղ, թերևս, ցանկացած իրադարձություն, լինի դա հարսանիք կամ ինչ-որ տոնախմբություն, առանց բայանի երաժշտության չի անցել: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ այդ սիրված գործիքը առաջացել է արևել յան «շենգ» երաժշտական գործիքից, որից ձայն առաջանում է, ինչպես ակորդեոնում, լեզվակային սկզբունքով: Հետազոտողները կարծում են, որ ավելի քան 2000-3000 տարի առաջ է շենգը հայտնվել և սկսել տարածվել Չինաստանում, Բիրմայում, Լաոսում և Տիբեթում: Շենգը գործիք է, որն ունի բամբուկե ձողեր, որոնց ներսում պղնձե լեզվակներ կան:

Հին Ռուսաստանում շենգը հայտնվել է թաթար-մոնղոլական արշավանքի հետ միասին, որտեղից էլ սկսել է տարածվել ամբողջ Եվրոպայում: Շատ վարպետներ են տարբեր ժամանակներում աշխատանք տարել բայանի ստեղծման գործում: 1787 թվականին չեխ վարպետ Կիրշները որոշել է ստեղծել երաժշտական գործիք, որի ձայնը կառաջանա մորթու հատուկ խցիկի օգնությամբ՝ օդային շիթից մետաղյա ափսեի թրթռումների հետևանքով: Կիրշները նույնիսկ նախագծել է իր գործիքի առաջին մոդելները: 19 -րդ դարի սկզբին գերմանացի Բուշմանն է նմանատիպ մեխանիզմ ստեղծել երգեհոնները կարգավորելու համար: 19 -րդ դարի 2 -րդ քառորդին Վիեննայում հայկական արմատներով ավստրիացի Դեմյանը, հիմք ընդունելով Բուշմանի գյուտը և փոփոխելով այն, ստեղծել է կոճակային ակորդեոնի առաջին նախատիպը: Դեմյանի գործիքը ներառել է 2 անկախ ստեղնաշար, որոնց միջև գտնվում էր մորթու պարկը:

Աջ ստեղնաշարի ստեղները մեղեդի նվագելու համար էին, ձախ ստեղները՝ բասի համար: Նման երաժշտական գործիքներ, որոնք կոչվում էին հարմոնիկաներ, բերվել են Ռուսական Կայսրություն 19 -րդ դարի առաջին կեսին, որտեղ նրանք ձեռք են բերել մեծ ժողովրդականություն և տարածում: Այդ երկրում արագորեն ստեղծվել են արհեստանոցներ և նույնիսկ ամբողջ գործարաններ հարմոնիկաներ արտադրելու համար: 1830 թվականին Տուլայի նահանգի տոնավաճառներից մեկում զինագործ Սիզովը գնել է այդ արտասովոր արտասահմանյան երաժշտական գործիքը: Հետաքրքրասեր ռուսական միտքը չի դիմացել, և գործիքը քանդվել է, որպեսզի պարզվի աշխատանքի սկզբունքը: Տեսնելով շատ պարզ կառուցվածք՝ Սիզովը որոշել է ստեղծել երաժշտական գործիքի իր սեփական տարբերակը, որն էլ հետագայում ստացել է «հարմոն» անվանումը: Հետո Տուլայի սիրող հարմոնիստ Բելոբորոդովը որոշել է այդ գործիքի նոր տեսակ ստեղծել, որն ավելի մեծ ձայնային հնարավորություններ կունենա:

Նրա երազանքը իրականացվել է 1871 թվականին, երբ նա վարպետ Չուլկովի հետ միասին ստեղծել է երկշարքանի հարմոնը: 6 տարի անց Չուլկովը հանդիսատեսին և երաժիշտներին է ներկայացրել իր գործիքը, որը հնարավորություն էր տալիս ակորդները ստանալ մեկ կոճակին սեղմելով: Հարմոնը եռաշարք է դարձել 1891 թվականին՝ շնորհիվ գերմանացի վարպետ Միրվալդի: Անընդհատ փոփոխվող ու կատարելագործվող հարմոնը աստիճանաբար դարձել է բայան՝ կոճակներով ակորդեոն: Հետո 1907 թվականին երաժշտական գործիչ Օրլանսկի-Տիտորենկոն պատվիրել է վարպետ Սթերլիգովին՝ ստեղծել չորս շարքով բարդ երաժշտական գործիք: Գործիքը ստացել է «բայան» անվանումը՝ ի պատիվ հին ռուսական բանահյուսության պատմողի՝ Բայանի: Ժամանակակից աշխարհում բայանը դարձել է համընդհանուր ճանաչում ունեցող երաժշտական գործիք: Երաժիշտը, նվագելով դրա վրա, կարող է կատարել ինչպես ժողովրդական երգեր, այնպես էլ դասական երաժշտական ստեղծագործություններ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Առանց ԱԹՍ-ների բանակն ուղղակի պատկերացնել հնարավոր չէ․ Պապիկյանը՝ օդային տարածքի պաշտպանության մասին «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա մարտի 5-ից ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Մենք ուղղակի կհայտնվենք պետականության կորստի, իսկ մեր ժողովուրդը՝ հայրենազրկման վտանգի առջև․ Մհեր ԱվետիսյանԵս ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին տվյալներ չունեմ. Սուրեն Պապիկյան Մհերը երազում էր խաղամոլության հարցը լուծեր, էդ գործը պետք է մինչև վերջ հասցնենք․ Գառնիկ Դանիելյան Երևանի քաղաքացիական դատարանի նախագահը հեռանում է ՀՀ կառավարության համար այս որոշումը պարզապես PR ակցիա է․ Նաիրի ՍարգսյանԶինծառայող է ինքնաuպան եղել Ադրբեջանում Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումըԴատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզումԻրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարարԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 4 մարդ մաhացել է, մեկը՝ վիրավnրվել. բեռնատարը շրջվել և ընկել է մեքենաների վրա Վրաստանում Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ-ն լուծումներ է առաջարկել, տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կինՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Գարնանային արձակուրդի օրերն են հայտնի Կոտրել են Վրաստանի նախկին վարչապետի քիթը Կիևը 1 մլն դոլար է առաջարկել ՌԴ զինվորականներին՝ Դոնեցկի Գոռլովկա քաղաքի դիրքերը լքելու համար Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը»ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ և Իրանի նախագահներին․ Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ Մելիք-Շահնազարյան ՆԳՆ-ն զգուշացնում է«Չկան ընտանիքներ, որտեղ չկան տարաձայնություններ, ես սովորել եմ ամեն ինչին նայել թեթև». Լուսինե Թովմասյան Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված Փեզեշքիանն ասել է, որ Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել Նոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Ջուր չի լինի ավելի քան 20 ժամ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՍառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ