Երևան, 15.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ինքն է որոշում, որ ժամին գնամ աշխատանքի, որ ժամին գամ տուն». Քեթին Մանասյանը՝ որդու հետ վեճերի, անձնականի ու նոր առաջարկների մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կիսատ մնացած գործերի ու նոր առաջարկների, որդու հետ վեճերի ու անձնականում նոր հարաբերությունների մասին Tert.am Life-ը զրուցել է Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանի հետ:

Տարին չկատարվածի մասին էր

Օգոստոսից թատրոնը գնալու է արձակուրդ, այս թատերաշրջանը փակվում է, սեպտեմբերին նորից կսկսենք: Անկեղծ պիտի ասեմ, որ այս տարին ինձ համար ավելի շատ չկատարվածի մասին էր, քան կատարվածի, որովհետև բազում առաջարկներ ու ռեալ նախագծեր են եղել, որոնց շուրջ աշխատանք է արվել ու անհասկանալի պատճառներով չեն իրականացել: Թե՛ սիթքոմ պիտի լիներ, թե՛ ներկայացում էր մեկ տարի պատրաստվում: Ստեղծագործող մարդու համար շատ դաժան է, երբ աշխատում ես և վերջնարդյունք չկա:

Բարի երեխայից վերածվել է պահանջկոտ տղամարդու

Տղայիս կյանքում իր հայրը մասնակցություն ունի, իրար տեսնում են, բալիկս իր դասերով, տարբեր պարապմունքներով, երեխայական առօրյայով է զբաղված: Սեպտեմբերին կդառնա 10 տարեկան, փոխադրվում է 5-րդ դասարան:

Հիմա ամեն ինչ շատ արագ է կատարվում, դու նույնիսկ չես հասցնում կյանքի նոր տենդենցը յուրացնել ու հաջորդին դիմավորել: Բոլորս դա զգում ենք մեզ վրա, նույնն էլ երեխաների հարցում: Հասունացումը հիմա ավելի շուտ է լինում, ամեն ինչ համացանցից սովորում են, հիմա ինքը կարծես ամուսնանալու տարիքում լինի: Շատ կտրուկ է ամեն ինչ, բարի երեխայից վերածվել է պահանջկոտ տղամարդու, կարծես իմ կյանքում ինքն է որոշելու ինչ-որ բաներ՝ աշխատանքի երբ գնամ, երբ գամ: Այդ տեսակ վեճերն արդեն սկսվել են:

Ես աննորմալ չեմ, որ բացառեմ նոր հարաբերությունները

Հավատացեք, մարդիկ մեր բոլորից լավ գիտեն մեր անձնականը: Ես ունեմ կոլեգաներ, որոնց հետ մտերիմ եմ, անկեղծ, երբեք չենք փորփրում իրար անձնական: Դրսում մարդիկ հաճախ են կանգնեցնում, զրուցում, ու զրույցը հանկարծ արագ փոխվում է ուրիշ հայտնի մարդկանց մասին անձնական տվյալներ հարցնելով: Օրինակ՝ «դուք գիտե՞ք, որ «այսինչը» բաժանվել է»: Իրենք ինձանից շատ գիտեն, ես հիմա ինչ-որ արտառոց բան չեմ ասի: Ոչ մի նորություն չկա, ոչ էլ իմ մտահորիզոնում կա: Ես իմ գործի և երեխայի հետ եմ: Ես ոչ ուզում եմ, ոչ մերժում եմ: Ուղղակի չկա անձնականում ոչինչ, երևի ենթագիտակցական այդ կողպեքը դրվում է և էդպես էլ մարդը շարունակում է: Իսկ, որ երբևէ կունենամ նոր հարաբերություններ չեմ բացառում, այս աշխարհում ոչինչ չեմ բացառում: Աննորմալ կլինի ասել, որ բացառում եմ նոր հարաբերությունները: Իսկ ես նորմալ, առողջ մարդ եմ:

Թամադա աշխատելու բազում առաջրկներ եմ մերժում

Ես նաև հայտնի գրողների ստեղծագործություններն եմ ներկայացնում, չեմ ասմունքում, այլ՝ որպես արտիստ մոնոլոգի ձևով կարդում եմ: Վերջերս Գյումրիում էի, որտեղ կայացավ ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանի հետ հանդիպում, ում ստեղծագործություննները 15 տարի ներկայցնում եմ և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում: Ցավում եմ, որ այս տեսակ գործերը երբեք չեն լուսաբանվում:

Իմ ընկերներից շատերն են թամադա աշխատում, ես ինքս կուզեի հաղթահարել և ընդունել բազմաթիվ առաջարկները:

Ներկայումս հետաքրքիր ստեղծագործության վրա եմ աշխատում, որն առաջիկայում կներկայացնեմ հանդիսատեսին: Շատ պրեմիերաներ են սպասվում Կամերային թատրոնում, հուսամ ես էլ ներգրավված կլինեմ այդ ներկայացումներում:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՍառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և ContraՏարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին ՀՀ մի շարք տարածաշրջաններում մառախուղ է․ Լարսն էլ՝ կրկին փակ ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացել Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը «Հեռացող բայդենյան վարչակարգի հետ ՀՀ իշխանությունները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում». Քաղաքագետ Արտահերթ ընտրությունները Հայաստանում կլինեն մինչեւ հունիս ամիսը. Աղազարյան Վաշինգտոնում ստորագրվածը ո՛չ համաձայնագիր է, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն․ Հակոբ Բադալյան Շախմատի Հայաստանի առաջնության առաջին տուրի արդյունքները Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Ավտովթար՝ Արշակունյաց պողոտայում. կա տուժած. Shamshyan.com Երևանում և մարզերում լույս չի լինի Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Մենք բռնապետության ճանապարհին ենք. Հովիկ Աղազարյան Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք. գործի են դրվել քարեր, մահակներ. կան վիրավորներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին երկու օրերի ընթացքում 30 վարորդ է ընդունվել աշխատանքիԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան24 ժամ ջուր չի լինելու Եթե քո շրջապատը ասում է՝ դու ամենաճիշտն ես, մի պահ գալիս է, որ դու էլ ես դրան հավատում. Աղազարյանը՝ Փաշինյանի մասին ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Փրկարարները հարավաֆրիկյան ոսկու հանքից դուրս են բերել 36 դի և 82 ողջ մնացածի Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններիցՀանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Խանդի որոշակի դրսևորումներ են, կհարմարվեն իրավիճակին․ Հակոբյանը՝ ՌԴ-ի հայտարարությունների մասին Երևանում քաղաքացու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած Լոս Անջելեսում մոտ 13 միլիոն մարդ գտնվում է «առանձնապես վտանգավոր իրավիճակի» նախազգուշացման ներքո Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն Փաշինյանը գեներալ Ցականյանին սահմանազատման հանձնաժողովի կազմում է ընդգրկել Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձման գործիքի չեղարկումը մի փոքր ուշացած է. Արամյան Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը չեն հաստատում աղետի մասին շրջանառվող վարկածը․ Լավրով Վաղարշապատում ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտվել ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ (վիդեո) Բացառված չէ, որ եկող տարում Ուկրաինան ընդհանրապես դադարի գոյություն ունենալ․ ՌԴ նախագահի օգնական