Երևան, 15.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սահմանն էնքան մոտ ա, որ երեխաների խաղալուց գնդակը գլորվի՝ կհայտնվի Ադրբեջանում․ կյանքը՝ Շուռնուխում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուռնուխի նորակառույց 13 առանձնատները վաղուց հանձնվել են շահագործման, սակայն, դրանցից 6-ում առայժմ բնակվողներ չկան։ Այս մասին հաստատեց նաև Շուռնուխի վարչական ղեկավարը, հույս հայտնելով, որ Գորիսում ապաստանած ընտանիքները բերքահավաքից հետո կվերադառնան։

«Քանի որ մարդիկ իրենց ժամանակավոր բնակավայրերում այգեգործություն են արել, հույս ունեմ, որ բերքը հավաքելուց հետո կվերադառնան արդեն իրենց նոր տներ»,- ասաց Գրիգոր Դարբինյանը։ 

Վարչական ղեկավարի խոսքով՝ Շուռնուխում կյանքն այլևս առաջվանը չէ։  Վարելահողերը, արոտավայրերը Ադրբեջանին հանձնելուց հետո՝ գյուղում կյանքը կանգ էր առել։ Անասնապահությունը, որ նախկինում հիմնական զբաղմունք էր, հիմա դրանով քիչ զբաղվողներ կան։ 

«Ճիշտ է ամեն օր տեսնում ենք ադրբեջանցիներին, բայց այսքան ժամանակ խախտումներ չեն արձանագրվել, անգամ ճանապարհի վրա տեղ կա, որ GPS-ով մի մասը մերն է, մի մասն իրենցը. միասին օգտվում ենք՝ իրենք մեզ վնաս չեն տալիս, մենք՝ իրենց։ Էդ ճանապարհով Շուռնուխից գնում են Չայզամիի դիրքեր, մենք էլ Կապան։ Բայց դե ամեն դեպքում պետք է զգոնությունը չթուլացնենք, վախ ու խուճապ չտարածենք»,- նշեց նա։

Դարբինյանն ասում է, որ հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաներին պետք չէ վախեցնել, նրանց մեջ կոտրել ուժեղ լինելու ձգտումը։

«Սահմանն էնքան մոտ ա, որ երեխաների խաղալուց գնդակը գլորվի՝ կհայտնվի Ադրբեջանում։ Ճիշտ է, նման դեպքում ասում եմ՝ չգնաք գնդակի հետևից, որ հանկարծ չբռնեն, չվախեցնեն, մյուս կողմից միշտ ասում եմ՝ ադրբեջանցիները մեզանից պետք է վախենան, երեխաները ոգևորվում են»,- ասաց Դարբինյանը։ 

Շուռնուխի դեպքերից հետո գյուղն առաջվա հարմարավետությունը չունի, բայց մարդիկ ապրում են։ Դարբինյանն ասում է, որ իրենց ցանկությամբ չեն ընտրել այս ճանապարհը, բայց ապրում են, որ իրենցով ուժեղացնեն սահմանը։ 

«Հիմա բոլորը «Զանգեզուրի միջանցքից» են խոսում։ Չգիտեմ, ես չեմ հավատում, որ միջանցք կբացվի։ Ավելի ճիշտ, եթե բացվի՝ համարեք Սյունիքը էլ չկա, էսքան բան»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան

ՀՀ կառավարության համար այս որոշումը պարզապես PR ակցիա է․ Նաիրի ՍարգսյանԶինծառայող է ինքնաuպան եղել Ադրբեջանում Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումըԴատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզումԻրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարարԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 4 մարդ մաhացել է, մեկը՝ վիրավnրվել. բեռնատարը շրջվել և ընկել է մեքենաների վրա Վրաստանում Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ-ն լուծումներ է առաջարկել, տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կինՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Գարնանային արձակուրդի օրերն են հայտնի Կոտրել են Վրաստանի նախկին վարչապետի քիթը Կիևը 1 մլն դոլար է առաջարկել ՌԴ զինվորականներին՝ Դոնեցկի Գոռլովկա քաղաքի դիրքերը լքելու համար Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը»ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ և Իրանի նախագահներին․ Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ Մելիք-Շահնազարյան ՆԳՆ-ն զգուշացնում է«Չկան ընտանիքներ, որտեղ չկան տարաձայնություններ, ես սովորել եմ ամեն ինչին նայել թեթև». Լուսինե Թովմասյան Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված Փեզեշքիանն ասել է, որ Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել Նոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Ջուր չի լինի ավելի քան 20 ժամ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՍառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և ContraՏարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին ՀՀ մի շարք տարածաշրջաններում մառախուղ է․ Լարսն էլ՝ կրկին փակ ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացել Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը «Հեռացող բայդենյան վարչակարգի հետ ՀՀ իշխանությունները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում». Քաղաքագետ Արտահերթ ընտրությունները Հայաստանում կլինեն մինչեւ հունիս ամիսը. Աղազարյան Վաշինգտոնում ստորագրվածը ո՛չ համաձայնագիր է, ո՛չ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն․ Հակոբ Բադալյան