Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վճռական և ուժգին հակահարված տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին. չինական մամուլը՝ Թրամփի վարչակազմի որոշման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օրերս ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարեց  Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 10 % մաքսատուրք սահմանելու մասին։ Այս թեման բավական բուռն քննարկումների տեղիք է տվել Չինաստանում: Մասնավորաբար, chinanews.com պարբերականը հրապարակել է Չինաստանի Քաղաքական գիտությունների և իրավունքի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Տին Րուի հոդվածը, ուր մասնավորաբար գրված է.

«Այս քայլը ոչ միայն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության ամենահիմնական կանոնները, այլ նաև լրջորեն խաթարում է միջազգային համագործակցության փոխվստահության հիմքերը։ Չինաստանի կառավարությունը հայտարարեց, որ  Առևտրի համաշխարհային կազմակերպություն հայց է ներկայացնելու ԱՄՆ-ի դեմ, իսկ ինքն էլ իր հերթին փետրվարի 10-ից ամերիկյան որոշ ապրանքների վրա համապատասխան մաքսատուրքեր կսահմանի։

Ապագայում ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների քաղաքականությունը կարող է ավելի սրվել, և Չինաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ դիմադրելու ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչություններին, պահպանելու բազմակողմ համագործակցության կայուն մեխանիզմները և հասնելու երկրների միջև հավասար համագործակցության։

Չինաստանը մշակում  է բազմաչափ, բազմապրոֆիլ և նպատակաուղղված հակահարվածի միջոցներ։

Չինաստանի կողմից հայտարարված մաքսատուրքերի բարձրացման ցուցակում 15 % մաքսատուրք կսահմանվի ԱՄՆ-ի ածխի և հեղուկ բնական գազի համար, իսկ  նավթի, գյուղատնտեսական սարքավորումների, բեռնատար մեքենաների և այլ ապրանքների համար՝ 10 %։ Տարբեր ապրանքների համար տարբեր մաքսատուրքեր սահմանելու պատճառն այն է, որ ամերիկյան արդյունաբերությունը  Չինաստանում ունի հիմնական շուկայական շահեր, և դա կարող է հանգեցնել թիրախային հարվածի՝ խուսափելով ավելորդ արձագանքներից։

Միևնույն ժամանակ, Չինաստանը խորհրդատվության հարցում է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Սա բազմակողմանի հակաքայլ է Միացյալ Նահանգների միակողմանի մաքսատուրքերի սահմանման դեմ, որով Չինաստանը ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմի միջոցով կպաշտպանի իր օրինական իրավունքները և գործնական քայլերի միջոցով կպաշտպանի բազմակողմ առևտրային համակարգի հեղինակությունը։

Ընդհանուր առմամբ, Չինաստանի հակաքայլերը զուսպ են և ճշգրիտ, և տեղ են թողնում ապագայում բանակցությունների և համաձայնությունների համար։ Չինաստանի հակաքայլերը հարգում են բազմակողմ մեխանիզմները և տեղ են թողնում համագործակցությունների համար, ժամանակին կիրառում հակահարվածներ և բազմակողմանի հակաքայլեր՝ միջազգային իրավունքի պահպանման հույսով։

ԱՄՆ-ն հաճախակի է օգտագործում մաքսատուրքերը՝ ճնշելու իր առևտրային գործընկերներին՝ առաջացնելով վստահության ճգնաժամ։ Միացյալ Նահանգների հիմնական առևտրային գործընկերները, այդ թվում՝ Կանադան և Մեքսիկան, դեմ են արտահայտվել և դժգություն հայտնել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մաքսատուրքերի ավելացման սպառնալիքների վերաբերյալ։ Տնտեսության և արդյունաբերության շղթայի առումով ԱՄՆ-ից մեծ կախվածության պատճառով Կանադան և Մեքսիկան ստիպված են եղել համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ ներգաղթյալների և թմրամիջոցների հետ կապված անօրինական գործողությունների առումով՝ այդպիսով ժամանակավորապես կասեցնելով Նահանգների կողմից իրենց արտադրանքի համար 25 % մաքսատուրքի սահմանումը։ Սակայն վստահության հիմքում ճեղքերն անխուսափելիորեն կհանգեցնեն քաղաքականության և շուկայի փոփոխությունների։ Օրինակ՝ «Հոնդան» ի սկզբանե Մեքսիկայում իր արտադրանքի 80 %-ը վաճառել է ԱՄՆ-ին, սակայն հայտարարել է, որ մաքսատուրքերի երկարաժամկետ տևողության դեպքում կքննարկի արտադրության տեղափոխության հարցը։ Կանադացի հայտնի բանկիր Մարկ Գարնին ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները ակնհայտ «բուլլինգ» են, և որ կանադացիներին հեշտ չէ ահաբեկել, ու իրենք չեն պատրաստվում փոխզիջման գնալ։

Միացյալ Նահանգների ներկայիս քայլերը ստիպել են բոլոր երկրներին գիտակցել Միացյալ Նահանգների գործողությունների էությունը, այն է՝ իր օգուտի համար զոհաբերել այլ երկրների շահերը։ Միացյալ Նահանգների գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն հակադարձ ազդեցության ավելի շատ ասպեկտներում։ Երկրները պետք է միմյանց ձեռք բռնեն՝ դիմադրելու նման քայլերին և գաղափարներին, որոնք հաշվի չեն առնում մարդկային հասարակության ընդհանուր զարգացման շահերը։

Բազմակողմ համագործակցությունը բոլոր տնտեսությունների համար դեռ լավագույն ընտրությունն է։ Անկախ նրանից, դա ավտոմոբիլային արդյունաբերություն է, նոր էներգետիկ արդյունաբերություն, չիպերի արդյունաբերություն, թե սպասարկման ոլորտ, ֆինանսներ, կրթություն կամ բժշկություն, երկրներն այսպես թե այնպես արդեն փոխկապակցված են։ Թե՛ արտադրության, թե՛ սպառման տեսանկյունից որևէ տնտեսության բացառումը կամ դուրսմղումը վնաս կհասցնի արտադրության արդյունավետությանը և ընդհանուր բարեկեցությանը։

Զարգացման ազգային ռազմավարության տեսանկյունից բարձր տեխնոլոգիաների ոլորտում բացարձակ «առաջատար» դիրքի պահպանումը, անկասկած, կարող է ավելի շատ մենաշնորհային շահույթ բերել, սակայն երկարաժամկետ հեռանկարում մարդկային զարգացումը հիմնված է ոչ թե մեկ մարդու կամ մեկ երկրի վրա, այլ այլ ողջ մարդկային հասարակության համատեղ զարգացման։ Սեփական շահերից ելնելով՝ ԱՄՆ-ն անդադար ճնշում է այլ տնտեսություններին, հեռացնում մրցակցությունը, գլխավոր դիրք զբաղեցնում։ Սա հակասում է հասարակության զարգացման օրենքներին և դատապարտված է ձախողման։

Միայն հիմնվելով բազմակողմ մեխանիզմների վրա և առաջնորդվելով առևտրային կանոններով, արդար մրցակցություն և համագործակցություն ապահովելով՝ կարելի է ամրապնդել երկրների արդյունաբերական շղթան։ Մշտապես ԱՄՆ-ի տնտեսական գերիշխանությանն ապավինելն անխուսափելիորեն ցանկացած պահի կարող է հանգեցնել «խեղդող» ճգնաժամի և բախվել ԱՄՆ-ի միակողմանի տնտեսական ահաբեկչությանը։ Բոլոր երկրների պարագայում, անկախ նրանից, թե որ մայրցամաքում են գտնվում, զարգացող, թե զարգացած երկիր են, այս գաղափարն արմատավորվել է հանրային գիտակցության մեջ և դարձել միջազգային կոնսենսուս։

Չինաստանը միջազգային կարգի անկոտրում պաշտպան և մասնակից է, որը կարող է ամրապնդել այլ երկրների հետ համագործակցությունը՝ միասին հակազդելու Դոնալդ Թրամփի կառավարության միակողմանի ահաբեկչություններին, կոչ անել երկրներին՝ կյանքի կոչել մարդկության միասնական ճակատագրի համայնքային գաղափարը, ջանասիրաբար զարգացնել բազմակողմ համագործակցության մեխանիզմները, պահպանել բազմակողմ առևտրային համակարգը և համաշխարհային արդյունաբերական շղթայի ամրությունը։

Սկզբնաղբյուր՝ chinanews.com

Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»B-2 ռմբակոծիչները հարվածներ են հասցնում Իրանին. ԱՄՆ բանակ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբան«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ) Հակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Հետևեք Ֆելիքսին, ինքը շատ ուրախանում է․ Գոռ Հակոբյանի նոր տեսաուղերձը Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն Մենք երկու անգամ nչնչացրել ենք Իրանի ղեկավարությանը․ Թրամփ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվենք Իրանի շուրջ ծավալվող հակամшրտության մեջ․ Էրդողան Հակաuանիտարական վիճակ է Երևանի թիվ 39 մանկապարտեզում. կա համաճարակի վտանգ Իրանը հերթական հարված է հասցրել Իսրայելին՝ գերծանր հրթիռներով Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա իրականացրել է ամենաուժեղ հարձակումը Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրավոր․ Թրամփ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհվել է 773 մարդ, վիրшվորվել՝ 1,933-ը Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱղավնաձորում բախվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանԲայրամովը զանգահարել է Ֆիդանին Հարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանՆիկլաս Զյուլեն և Սալիհ Օզջանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան Դորտմունդի «Բորուսիայից» Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Wildberries-ի հիմնադիրը հարստության աճի առումով գերազանցել է գրեթե բոլոր ռուս տղամարդ միլիարդատերերին Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանԲազում գյուղում «Nissan Tiida»-ն բախվել է հողաթմբին, ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բախվել «Mercedes»-ին․ կան վիրավորներ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով. հանրային քննարկում Իրանը գործարկել է Իսրայելի վրա հարձակումների 45-րդ ալիքը Վրաստանում երկրում ստեղծված իրավիճակի մասին ԵԱՀԿ-ի զեկույցը բացարձակ զառանցանք են անվանել Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԱՄԷ-ն հրամայել է փակել Դուբայում գտնվող իրանական հիվանդանոցը, դպրոցները և այլ հաստատություններ ԿԸՀ-ն պարզաբանել է ՝ ովքեր ունեն ընտրելու իրավունք Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը՝ «Կինոմոսկվա»-ում Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանԶելենսկին՝ ՌԴ-ի նկատմամբ նավթային պատժամիջոցների ժամանակավոր վերացման մասին. «Դա, անշուշտ, չի նպաստում խաղաղությանը» Նախագահը ՍԴ դատավորի թեկնածություն է առաջադրել Դուբայում կրկին պայթյուն է հնչել Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է զորքերի դուրսբերման մասին Իրաքից