Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կառավարման համակարգային անկարողություն և անպետքություն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ թե ապրիլին, մայիսին, այլ հենց ձմռանը տեղացած, այն էլ՝ օրեր առաջ կանխատեսված ձյունը հանրապետությունում ձևավորեց արտակարգ, եթե չասվի՝ խայտառակ իրավիճակ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում, մյուս քաղաքներում ու հատկապես համապետական, միջպետական ավտոճանապարհներին, էլ չենք խոսում ներհամայնքային ճանապարհների մասին: Վթարներ, ճանապարհների անանցանելիություն, փակ ճանապարհներ, ճանապարհներին լռված հարյուրավոր մեքենաներ...

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Այս ձմեռն առանձնապես ձնառատ չէր: Եվ մեկ էլ՝ փետրվարի վերջին մոտ ձյուն տեղաց: Հատուկ ընդգծենք, որ հիդրոօդերևութաբանները հստակորեն կանխատեսել ու զգուշացրել էին դեռ մի քանի օր առաջ, որ «ուժեղ, սաստիկ, առատ ձյուն է սպասվում»: Այսինքն, եթե մի փոքր ռազմագիտական պրիզմայով դիտարկենք, ապա հետախուզությունը ժամանակին ու հստակ տեղեկություններ էր հաղորդել, ինչը նշանակում է, որ մնացած կառույցները բավարար ժամանակ ունեին նախապատրաստվելու և դիմակայելու համար: Ավելին, բոլոր կառույցները, թե՛ Երևանում, թե՛ այլ համայնքներում, թե՛ մարզային իշխանություններն ու ստորաբաժանումները առավել քան բավարար ժամանակ ու միջոցներ են ունեցել՝ նախապատրաստվելու համար: Համենայն դեպս, իր գործը և ժողովրդին ոչ թե դատարկ գրառումներով «սիրող», այլ իր պարտականություններին պատասխանատվությամբ վերաբերվող, խել քը գլխին ղեկավարները պետք է աղի, ավազի, վառելիքի որոշակի պաշարներ պահեստավորած ունենային ձեռքի տակ, արդեն պատրաստված համապատասխան տեխնիկա և աշխատուժ: Կրկնենք՝ առավել ևս, որ դեկտեմբերին, հունվարին, փետրվարի առաջին կեսին դրանք օգտագործելու կարիք միայն քիչ բնակավայրերում է եղել, այն էլ՝ քիչ քանակությամբ:

Մինչդեռ, առաջին անգամ «լուրջ» ձյուն տեղաց, այն էլ՝ եթե քանակով ես գնահատում, էլի դժվար է շատ լուրջ համարել (Հայաստանում նախկինում եղել են շատ ավելի հզոր տեղումներ), ու կառավարման համակարգային կոլապս բոլոր ուղղություններով, գրեթե բոլոր համայնքներում, բոլոր ճանապարհներին: Ու հարցը միայն փողոցների ու հանրապետական նշանակության ճանապարհների խայտառակ վիճակը չէ, խնդիրն ավելի խորքային է, իսկ համակողմանի ֆունկցիոնալ անկարողության դրսևորումը՝ շատ ավելի լայն: Օրինակ՝ ձյան տեղումներին ու ավելի ընդգծվող կոլապսին զուգահեռ՝ մեկ էլ ԿԳՄՍ նախարարությունը գիշերվա ժամը 23-ն անց որոշեց, որ հաջորդ օրը դպրոցները փակվում են: Կրկնում ենք՝ կեսգիշերին մոտ ասում են, թե առավոտյան դաս չի լինելու... Ավելին, ԵՊՀ-ն նոր ռեկորդ սահմանեց. միայն առավոտյան «արթնացավ» ու այն պահին, երբ միգուցե շատ ուսանողներ ինչ-որ կերպ ճանապարհ էին ընկել, հայտարարեցին, թե դասերը հեռավար են անելու, իսկ քննությունները և լուծարքները տեղափոխվում են:

Ու նման իրավիճակում Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, ինչ-որ ռոմանտիկ հովերի մեջ ընկած, իր տաքուկ աշխատասենյակի պատուհանից հրապարակն էր նկարել ու ՀՀ քաղաքացիներին առաջարկում էր զմայլվել ձմեռային ձնառատ տեսարանով: Մարդկանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն չգնահատեց այդ պոետիկ զեղումը, այլև բարձրաստիճան պաշտոնյայի նման վարքն ընկալեց որպես բացահայտ ծաղր: Մարդիկ, ուրեմն, հազարներով մնացել են կանգառներում, մրսած, կտրուկ թանկացած՝ 3-5 հազարանոց դարձած տաքսիների հույսին, մարդիկ ձյան տակ ոտքով էին գործից տուն վերադառնում, տասնյակ ավտոմեքենաներ բախվում էին մերկասառույցի պատճառով, մարդիկ վնասվածքներ ու կոտրվածքներ էին ստանում, իսկ երկրի բարձրաստիճան պաշտոնյան՝ ուրախ ու կայտառ, առաջարկում էր «ձնագնդի» խաղաղ, ցատկոտել ու ձնեմարդ պատրաստել:

Մի պահ փորձեցինք պատկերացնել, թե ինչ օրի կլինեին մարդիկ ու երկիրը, եթե հանկարծ Հայաստանում էլ մի 5-6 ամիս սաստիկ ձմեռ լիներ՝ շատ ավելի առատ տեղումներով: Բայց կան, չէ՞, աշխարհում նման երկրներ, նման տարածաշրջաններ: Ի՞նչ է, այնտեղ կյանքը կա՞նգ է առնում, բոլոր կրթական հաստատությունները (և ոչ միայն կթական) ամբողջ ձմեռ փակվո՞ւմ են, մարդիկ միայն ոտքո՞վ են աշխատանքի գնում-գալիս: Ոչ, իշխանությունները, մանավանդ՝ տեղական, հստակ ապահովում են կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:

Հարցը ձյան տեղումները չեն, որ բազմաթիվ ժողովրդական կատակների ու խայթոցների առիթ տվեց՝ սկսած այն դիտարկումից, որ ձյան մաքրման աշխատանքները քպական իշխանությունները հեռավար էին կազմակերպել, վերջացրած մեր մի գործընկերոջ սրախոսությամբ, թե՝ ձյունը պինցետով, տնական արաղով, փաթիլ առ փաթիլ հավաքվելու է, ծեփվելու է պատերին ու լիզելու է բորդյուրները... Ձյունն ընդամենը ևս մեկ անգամ բացահայտեց ահա արդեն 7 տարի Հայաստանի ղեկին գտնվողների ֆունկցիոնալ անկարողությունն ու, կներեք, անպետքությունը: Ըստ որում, իշխանություն, որը եթե կարողանում էլ է ինչ-որ բան անել, ապա ինքն իրեն «չալաղաջ» պարգևավճարներ տալն է: Տեսեք, այս նույն իշխանություններն ու իշխանավորները գործնականում տապալեցին կովիդի համաճարակի դեմ պայքարը, ավելի քան 10000 մարդ մահացավ, Հայաստանում այս համաճարակից մահացածության ցուցանիշն աշխարհում ամենից բարձրերից մեկն է: Այնուհետև նույն այս իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն պատերազմական աղետ բերեցին Հայաստանի ու Արցախի գլխին, այլև անկարող եղան կառավարել այդ պատերազմի ընթացքը, ցուցաբերեցին ճակատագրական անիրազեկվածություն ու պրոֆանություն, կորստի մատնեցին հազարավոր զինվորների ու սպաների, տվեցին ահռելի կորուստներ:

Այս նույն իշխանություններն ու իշխանավորները «հերոս-հարկատուների» վճարած միջոցների հաշվին մի քանի տասնյակ միլիոն դոլարով, իբր, պետական ավիաընկերություն բացեցին ու... ո՛չ այդ ավիաընկերությունը կա, ո՛չ այդ միլիոնները կան, ո՛չ դրա համար ստեղծված կառույցը կա, ո՛չ էլ՝ պատասխանատվության ենթարկվածներ: Այս նույն իշխանությունը տապալել է ողջ տնտեսությունն ու հիմա ամենօրյա ռեժիմով «հպարտ քաղաքացիների» գրպանն է մտնում՝ բյուջե լցնելու համար: Այդ նույն իշխանությունը վաղուց պետական պարտքը ավելի քան կրկնապատկել է: Այդ նույն իշխանությունը... Շարքն անվերջանալի է:

Այնպես որ, ձյան տեղումների հետևանքով արձանագրված խայտառակությունը ոչ թե ինչ-որ մի անակնկալ է, այլ միանգամայն օրինաչափ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած ձախավեր իշխանության պայմաններում: Երևի, ինչպես հեգնել էր մեր մի սրամիտ հայրենակից, Փաշինյանը «գաղափարական, ձնախառը ուղերձ» կհղի ու կասի՝ «կարող էինք մաքրել ամբողջ ձյունը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց վթարների ու խցանումների»։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա Ղահրամանյան